Սեղմել Esc փակելու համար:
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 25-ին

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1.  «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների (այսուհետ` վարձու աշխատողներ).».

2) 3.1-ին մասի`

ա. 2-րդ կետի «ընտանեկան ձեռնարկատիրության» բառերը փոխարինել «միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության)» բառերով,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում:».

3)  4-րդ մասը «ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը» և «ապահոված անձին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքի)» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասում «և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով» բառերը փոխարինել «համակարգի շրջանակում» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հունիսի 27
Երևան
ՀՕ-78-Ն


 

 

pin
ՀՀ 25.06.2019
N ՀՕ-78-Ն օրենք