Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 19-ին

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

 Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սպառողական վարկի կամ փոխառության տրամադրում են համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես սպառողական նպատակներով, որոնք կապված չեն իր ձեռնարկատիրական գործունեության հետ, բացառությամբ մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ` 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված` գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրված մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ` 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) վարկի կամ փոխառության:»:

 

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո կնքված պայմանագրերի և դրանցից ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հուլիսի 3
Երևան
ՀՕ-95-Ն

 

 

pin
ՀՀ 19.06.2019
N ՀՕ-95-Ն օրենք