Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ Լ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի հուլիսի 9-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 32-րդ հոդվածում «անունը, ազգանունը» բառերը փոխարինել «անունը, ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում` նաև հայրանունը (այսուհետ` անուն)» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ, 62-րդ, 73-րդ, 86-րդ, 126-րդ հոդվածներում, 146-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 158-րդ հոդվածում, 171-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 178-րդ, 189-րդ և 222.5-րդ հոդվածներում «անունը, ազգանունը» բառերը փոխարինել «անունը» բառով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 158-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 171-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 186-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «անունները, ազգանունները» բառերը փոխարինել «անունները» բառով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հուլիսի 23
Երևան
ՀՕ-128-Ն

 

 

pin
ՀՀ 09.07.2019
N ՀՕ-128-Ն օրենք