(օրենքն ուժը կորցրել է 01.07.2022 թվականից` 15.06.22 ՀՕ-246-Ն օրենք)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի հուլիսի 9-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի հավելվածի ցանկում`
1) առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) միակ այն բնակարանի (ներառյալ` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը դատապարտյալի համար մշտական բնակության միակ վայրն է, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Սույն ցանկի առաջին պարբերության 6-րդ կետով սահմանված դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելու մասին որոշման կատարման փուլում դատապարտյալին սեփականության իրավունքով պատկանել է մեկից ավելի բնակարան (ներառյալ` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամաս և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցներ) կամ դրա բաժին, և դատապարտյալը հետագայում օտարել է դրանք` պահպանելով սեփականության իրավունքը մեկ բնակարանի (ներառյալ` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի նկատմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-134-Ն
|
|