Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2019 թվականի N 952-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) N 1 հավելվածով սահմանված հիվանդությունների ցանկի 1-ին հոդվածում`

ա. «բ» կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր` անկախ վարքային խանգարումներից»,

բ. ուժը կորցրած ճանաչել «գ» կետը,

գ. բացատրական մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության մեջ «վարքի խանգարումներով» բառերը փոխարինել «անկախ վարքի և հարմարվողականության խանգարումների առկայությունից» բառերով և ուժը կորցրած ճանաչել երրորդ պարբերությունը.

i

2) N 2 հավելվածով սահմանված`

ա. հիվանդությունների ցանկի 1-ին սյունակով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերի աղյուսակի «1գ» տողն ուժը կորցրած ճանաչել,

բ. հիվանդությունների ցանկի 3-րդ սյունակով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերի աղյուսակի «1գ» տողն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2019 թ. հուլիսի 31
Երևան


 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2019
N 952-Ն
Որոշում