Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1241-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.

«11) դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում ուսումնասիրության միջոցով իրականացնելու կարգը` համաձայն N 11 հավելվածի:»:

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Սահմանել, որ`

1) դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում ուսումնասիրություն իրականացնելու միջոցով, որի արդյունքների հիման վրա կազմվում է արձանագրություն:»:

i

3) որոշման N 3 հավելվածում`

ա. 38-րդ կետից հանել «կամ դեղատնային կրպակ» բառերը,

բ. «դեղատուն» բառից հետո լրացնել «(դեղեր պատրաստող)» բառերով` համապատասխան հոլովաձևերով, «դեղատնային կրպակ» բառերը փոխարինել «դեղատուն (դեղեր չպատրաստող)» բառերով, «Դեղատուն (դեղատնային կրպակ)», «դեղատունը կամ դեղատնային կրպակը», «դեղատունը և դեղատնային կրպակը» բառերը` «դեղատուն (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող)» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի 11-րդ և N 5 հավելվածի 12-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. սեպտեմբերի 20
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1241-Ն որոշման

 

 «Հավելված N 11
ՀՀ կառավարության
2002 թվականի հունիսի 29-ի
N 867-Ն որոշման

 

 ԿԱՐԳ
ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱ-ՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՃՇՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտում իրականացնելու նպատակով լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում ուսումնասիրություն (այսուհետ` ուսումնասիրություն) իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ուսումնասիրությունը դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ուսումնասիրումն է:

3. Ուսումնասիրության նպատակն է կանխավ գնահատել բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար պարտադիր պահանջների և պայմանների վիճակը, հայտնաբերել բացասական երևույթները, դրանք կանխելը և վերացնելը:

4. Ուսումնասիրությունը կարող է անցկացվել ինչպես լիազոր մարմնի աշխատողներից ստեղծված հանձնաժողովի, այնպես էլ մեկ աշխատողի կողմից, իսկ մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջվելու դեպքում ուսումնասիրությանը կարող է ներգրավվել նաև Հայաս¬տանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան բնագավառի խորհրդատուն:

5. Ուսումնասիրությունն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են`

1) ուսումնասիրություն կատարելու իրավական հիմքերը, նպատակը.

2) առողջապահության բնագավառի լիցենզիա ստանալու համար դիմած հայտատուի տվյալները (իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը, իրավաբանական անձի գտնվելու կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության և գործունեության իրականացման վայրերը).

3) ուսումնասիրության իրականացման վայրը, ժամկետը.

4) ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը):

6. Լիցենզավորման հայտ ներկայացրած հայտատուն 3 օր առաջ ծանուցվում է ուսումնասիրության իրականացման ժամանակի մասին:

7. Ուսումնասիրության իրականացման հրամանի մեկ օրինակը, նախքան ուսումնասիրությունն սկսելը, ուսումնասիրության իրականացման վայրում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ վերջիններիս կողմից լիազորված անձին:

8. Ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովը կամ աշխատողը ուսումնասիրում է լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտում և կից փաստաթղթերում նշված տեղեկությունների իսկությունը, օրենսդրությամբ սահմանված լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների առկայությունը և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմում է 2 օրինակից արձանագրություն` համաձայն ձևի:

9. Արձանագրությանը կցվում են հայտավորված գործունեության տեսակի տեխնիկական, տեխնոլոգիական պարտադիր պայմանների և պահանջների առկայությունը ստուգելու համար նախապես կազմված աղյուսակները, որոնք լրացվում են ուսումնասիրության ժամանակ:

10. Արձանագրությունը և աղյուսակները ստորագրում են ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի անդամները կամ ուսումնասիրություն իրականացնող աշխատողը և հայտատուն: Հանձնաժողովի անդամի կամ հայտատուի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում այն գրառվում է արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրանցից պատշաճ լիազորություն ստացած այլ անձանց:

11. Ոսումնասիրության արդյունքներն ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի կամ աշխատողի կողմից ներկայացվում են լիազոր մարմնի լիցենզավորման հանձնաժողովի նախագահին:

 

Ձև

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՃՇՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N ....  __ __________ 20__ թ.
_______________________________
_______________________________
(ուսումնասիրության անցկացման վայրը)

(ուսումնասիրությունն իրականացնող անձի (անձանց) անունը, ազգանունը)

(պաշտոնը (պաշտոնները)

(հայտատու իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը)

(գտնվելու կամ բնակության վայրը)

Ուսումնասիրության արդյունքները__________________________________________________________________________


Ներկայացված տեղեկությունների իսկությունը
Հաստատում եմ`

(ուսումնասիրություն իրականացնող անձանց անունը, ազգանունը, ստորագրությունը)
Հատուկ կարծիք

(ուսումնասիրություն իրականացնող անձանց անունը, ազգանունը, ստորագրությունը)
Առարկություններ



(հայտատու իրավաբանական անձի տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. սեպտեմբերի 20
Երևան


 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2019
N 1241-Ն
Որոշում