Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2019 թիվ 1616-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման ամբողջ տեքստում «գործակալություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գրասենյակ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

i

2) որոշման նախաբանում «2-րդ մասի» բառերից հետո «1-3-րդ կետերի և 4-րդ մասի» բառերը փոխարինել «, 3-րդ մասի 2-րդ կետի, 4-րդ, 4.1-ին և 4.2-րդ մասերի» բառերով.

i

3) որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետը «քաղաքի» բառից հետո լրացնել «, տարածքների» բառով.

i

4) որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետը «ավարտին» բառից հետո լրացնել «մինչև» բառով.

i

5) որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետը «անմրցունակ» բառից հետո լրացնել «ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող» բառերով.

i

6) որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետից հանել «երիտասարդ» բառը.

i

7) որոշման մեջ «նախարարության աշխատակազմ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

i

8) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը «չունեցող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին հինգ տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող» բառերով.

i

9) որոշման N 7 հավելվածի 10-րդ կետում «նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների կամ ամփոփ)» բառերը, N 8 հավելվածի 21.9-րդ կետում, N 12 հավելվածի 14-րդ կետում և N 22 հավելվածի 11-րդ կետում «նախահաշիվները` ըստ տարածքային կենտրոնների» բառերը, N 8 հավելվածի 39-րդ կետում, N 11 հավելվածի 21-րդ կետում, N 13 հավելվածի 19-րդ կետում, N 16 հավելվածի 27-րդ և 56-րդ կետերում, N 17 հավելվածի 21-րդ կետում «նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների և ամփոփ)» բառերը փոխարինել «նախահաշիվը» բառով, իսկ N 12 հավելվածի 15-րդ կետում, N 22 հավելվածի 12-րդ կետում և N 23 հավելվածի 14-րդ կետում «ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվներն» բառերը փոխարինել «ծախսերի նախահաշիվն» բառերով.

i

10) որոշման N 7 հավելվածի 11-րդ և 12-րդ կետերում, N 8 հավելվածի 21.10-րդ, 21.11-րդ, 40-րդ և 41-րդ կետերում, N 11 հավելվածի 23-րդ կետում, N 12 հավելվածի 16-րդ կետում, N 13 հավելվածի 20-րդ և 21-րդ կետերում, N 16 հավելվածի 28-րդ, 29-րդ, 57-րդ և 58-րդ կետերում, N 17 հավելվածի 22-րդ և 23-րդ կետերում, N 22 հավելվածի 13-րդ կետում, N 23 հավելվածի 15-րդ կետում «նախահաշիվներն» բառը փոխարինել «նախահաշիվն» բառով.

i

11) որոշման N 7 հավելվածի`

ա. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.

«12.1. Ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալուց հետո գրասենյակը երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փոխանցումը կազմակերպության բանկային հաշվին:»,

բ. 13-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

i

12) որոշման N 8 հավելվածի 21.4-րդ, 21.7-րդ, 31-րդ, 34-րդ և 36-րդ կետերում, N 12 հավելվածի 7-րդ կետում, N 17 հավելվածի 17-րդ կետում, N 23 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետում, 9-րդ կետում և N 23 հավելվածի օրինակելի ձևի 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում և 5-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «կրկնօրինակը» բառը փոխարինել «պատճենը» բառով.

i

13) որոշման N 8 հավելվածի`

ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«5) նա բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

6) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է:»,

բ. 21.12-րդ և 42-րդ կետերում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով,

գ. 21.13-րդ կետի 2-րդ ենթակետը և 21.16-րդ կետը «անձի» բառից հետո լրացնել «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի)» բառերով,

դ. 43-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

i

14) որոշման N 11 հավելվածի`

ա. 1-ին կետից հանել «, առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերը,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին համապատասխան` համաձայն մասնագիտական ուսուցման պահանջարկ ունեցող մասնագիտությունների (աշխատանքների, զբաղմունքների) ցանկի:»,

գ. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգի հրավերը ներկայացնելու օրվանից մեկ ամիս առաջ գրասենյակը Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում տեղեկատվություն` տվյալ ժամանակահատվածում աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների (աշխատանքների, զբաղմունքների) ցանկի և դրանց նկարագրությունների վերաբերյալ:»,

դ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Մասնագիտական ուսուցման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգի հրավերով սահմանվում է, որ բոլոր մասնակիցները հայտով ներկայացնում են նաև մոդուլային ծրագրի նախագիծ, իսկ այն մասնակիցները, որոնք արդեն իսկ ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1062-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի համաձայն երաշխավորված` մասնագիտական ուսուցման տվյալ դասընթացն ապահովող մոդուլային ծրագիր` ներկայացնում են այդ ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից դրա վերաբերյալ տրված երաշխավորագիրը: Ընդ որում, եթե ծրագիրը երաշխավորված է մինչև հայտը ներկայացնելը, ապա երաշխավորագրի գործողության ժամկետը չպետք է պակաս լինի գնման ընթացակարգի արդյունքում կնքվելիք պայմանագրի շրջանակում մատուցվելիք ծառայության վերջնաժամկետից:»,

ե. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին և 7.2-րդ կետերով.

«7.1. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված մասնագիտական ուսուցման մոդուլային ծրագիրը Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորվում է երեք տարի ժամկետով` անկախ դրա իրականացման քանակից: Երաշխավորման համար հիմք է հանդիսանում մասնագիտական ուսուցման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթին դիմած մասնակցի (մասնակիցների) կողմից ներկայացրած մասնագիտական ուսուցման մոդուլային ծրագրի նախագիծը:

7.2. Գնման ընթացակարգի մասնակցի (մասնակիցների) կողմից ներկայացված մասնագիտական ուսուցման մոդուլային ծրագրի (ծրագրերի) նախագծի փորձաքննության, մասնագիտական եզրակացության և երաշխավորության ստացման գործընթացի ժամկետը դիմումն ստանալու օրվան հաջորդող 15 աշխատանքային օր է, որի ընթացքում կասեցվում է գնման ընթացակարգին ներկայացված հայտերի գնահատման և ընտրված ու հաջորդող տեղեր զբաղեցրած մասնակիցների որոշման գործընթացը:».

i

15) որոշման N 12 հավելվածի`

ա. 1-ին կետից հանել «առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող`» բառերը,

բ. 6-րդ կետից հանել «Ընդ որում, բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի հետ մեկ տարվա ընթացքում կարող է կնքվել առավելագույնը երկու պայմանագիր:» նախադասությունը,

գ. 8-րդ կետի 3-րդ ենթակետը «հարկը» բառից հետո լրացնել «, դրոշմանիշային վճարը» բառերով և 3-րդ ենթակետը «տեղեկանք» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու համար» բառերով,

դ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարվում է գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով.»,

ե. 17-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով,

զ. 19-րդ կետի երրորդ նախադասությունը «Գործազուրկի» բառից հետո լրացնել «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի)» բառերով,

i

16) որոշման N 13 հավելվածի`

ա. 5-րդ կետի առաջին նախադասության մեջ «երեք» բառը փոխարինել «երկու» բառով,

բ. 13-րդ կետում «3» թիվը փոխարինել «2» թվով, իսկ «36» թիվը` «24» թվով,

գ. 16.1-ին կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով և կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.2-րդ կետով.

«16.2. Սույն կարգի 16-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված միջոցները սահմանված կարգով ստացվելուց հետո գրասենյակը հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է գործազուրկի բանկային հաշվին:»,

դ. 23-րդ և 24-րդ կետերում «երեք» բառերը փոխարինել «երկու» բառերով, «36» թիվը` «24» թվով,

ե. 23-րդ կետի 2-րդ ենթակետը «գործազուրկի» բառից հետո լրացնել «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի)» բառերով.

i

17) որոշման N 14 հավելվածի`

ա. 2-րդ կետի 15-րդ ենթակետում «և» շաղկապը փոխարինել «, այդ թվում`» բառերով,

բ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ և 17-րդ ենթակետերով.

«16) անձը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

17) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է:».

i

18) որոշման N 15 հավելվածի`

ա. վերնագիրը «ԱՆՄՐՑՈՒՆԱԿ» բառից հետո լրացնել «ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ» բառերով,

բ. 1-ին կետը «միջնորդությամբ» բառից հետո լրացնել «ազատազրկման վայրերից վերադարձած,» բառերով,

գ. 3.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«5) նա բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

6) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է:»,

դ. 7-րդ կետում «վեց օրացուցային ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով,

ե. 8-րդ կետում «մինչև վեց օրացուցային ամիս ժամկետով» բառերը փոխարինել «ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում» բառերով,

զ. 11-րդ կետում «մեկ ու կես տարի» բառերը փոխարինել «երկու տարի» բառերով, «18» թիվը` «24» թվով, իսկ «6» թիվը` «12» թվով,

է. 31-րդ կետի 2-րդ ենթակետը «անմրցունակ» բառից հետո լրացնել (բացառությամբ հաշմանդամություն ունեցող) բառերով,

ը. 31-րդ, 31.1-ին և 35-րդ կետերում «մեկուկես» բառերը փոխարինել «երկու» բառերով,

թ. 31-րդ և 35-րդ կետերում «18» թվերը փոխարինել «24» թվերով.

i

19) որոշման N 16 հավելվածի`

ա. 3-րդ կետից հանել «և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերը,

բ. 19-րդ և 20-րդ կետերը «անձի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտի)» բառերով,

գ. 30-րդ և 59-րդ կետերում «երկու» բառերը փոխարինել «հինգ» բառերով,

դ. 6-րդ կետի 2-րդ ենթակետը և 41-րդ կետը «խոզաբուծությամբ,» բառից հետո լրացնել «այծաբուծությամբ,» բառով, իսկ III մասի վերնագիրը «ԽՈԶԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ,» բառից հետո` «ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ,» բառով,

ե. 42-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և» բառերը, «ընտանեկան» բառից հետո լրացնել «կամ սոցիալական» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«5) նա բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

6) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է:»,

զ. 53-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «հղի» բառը, «դ» պարբերությունը «վառեկ» բառից հետո լրացնել «կամ» բառով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» և «զ» պարբերություններով.

«ե) առնվազն 7 այծ կամ

զ) առնվազն 30 վեց և ավելի ամսական հնդկահավ կամ առնվազն 60 վեց և ավելի ամսական սագ կամ բադ:»,

է. 63-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 63.1-ին կետով.

«63.1. Ենթածրագիր 2-ում ընդգրկված անմրցունակ անձի ստացած եկամուտը ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ որպես եկամուտ չի հաշվարկվում:».

i

20) որոշման N 18 հավելվածի 3.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«5) նա բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

6) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է:».

i

21) որոշման N 19 հավելվածի`

ա. 3-րդ կետը «Ծրագիրն» բառից հետո լրացնել «առաջնահերթության կարգով» բառերով,

բ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «որի» բառը փոխարինել «ինքն ու իր» բառերով,

գ. 5-րդ կետից հանել «նրա» բառը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«5) նա բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

6) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է:»,

դ. 14-րդ կետի 4-րդ ենթակետում «երեք» բառը փոխարինել «երկու» բառով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.

«6) մասնակցում է ծրագրի իրականացման մոնիթորինգի աշխատանքներին:».

i

22) որոշման N 21 հավելվածի`

ա. 7-րդ կետում «աշխատաշուկայում անմրցունակ» բառերը փոխարինել «գործազուրկի կարգավիճակ ստացած» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«5) ովքեր բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտներ են.

6) ովքեր սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձինք են:»,

բ. 8-րդ կետում «աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին» բառերը փոխարինել «հաշվառվածներին` ըստ հաշվառման հերթականության» բառերով.

i

23) որոշման N 22 հավելվածի`

ա. վերնագրից և օրինակելի ձև N 1-ի վերնագրից հանել «ԵՐԻՏԱՍԱՐԴ» բառը.

բ. 1-ին կետից հանել «առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող» և «երիտասարդ (մինչև 30 տարեկան)» բառերը,

գ. 2-րդ կետում «և առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի» բառերը փոխարինել «անձանց» բառով,

դ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ և 5-րդ ենթակետերով.

«4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է.

5) սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է:»,

ե. 18-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով,

զ. օրինակելի ձև N 1-ի 1-ին կետից հանել «առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող» բառերը,

է. օրինակելի ձև N 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև վճարել գործազուրկի կրթաթոշակից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը» բառերը.

i

24) որոշման N 23 հավելվածի`

ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«6) ովքեր բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտներ են.

7) ովքեր սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձինք են:»,

բ. 11-րդ կետը «գումարը» բառից հետո լրացնել «ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է» բառերով, իսկ «հաստատություն» բառը փոխարինել «հաստատությանը և» բառերով,

գ. 19-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերությունները և 18-րդ ենթակետի «դ», «ե», «զ», «ը» և «թ» պարբերություններն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն որոշման դրույթները չեն տարածվում մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. նոյեմբերի 19 
Երևան

 

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2019
N 1616-Ն
Որոշում