Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1628-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) «13» ծածկագրով տողի 4-րդ սյունակի երկրորդ պարբերությունը «օղակում`» բառից հետո լրացնել «ԶՈւ ԳՇ պետ,» բառերով.

2) «4.2» ծածկագրով տողի 2-րդ սյունակը «բնակավայրերից» բառից հետո լրացնել «30 և ավելի կիլոմետր» բառերով, իսկ 4-րդ սյունակում ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.3 ծածկագրով տողով.

 

«

4.3 Հատուկ տարածքներում հիմնական բնակավայրերից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ստորաբաժանումներում ծառայության համար 0,75, բայց ոչ պակաս, քան մինչև 2019 թ. մայիսի 31-ը ներառյալ հաշվարկված հավելման չափը Հաշվարկվում է հատուկ տարածքներում հիմնական բնակավայրերից մինչև 30 կմ հեռու տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող, ինչպես նաև բրիգադի (պաշտպանության շրջանի) պաշտպանության տեղամասի խորությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական հերթապահության չընդգրկված անձնակազմին: Բրիգադի (պաշտպանության շրջանի) պաշտպանության տեղամասի խորություն է համարվում յուրային առաջնագծից մինչև 15 կմ խորությամբ ընկած տարածքը»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. նոյեմբերի 26
Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2019
N 1628-Ն
Որոշում