Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

i

 1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 1064-Ն հրամանով հաստատված հավելվածի «11.1» կետի IV սյունակի «III եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով և VI սյունակի «30 000» թիվը փոխարինել «60 000» թվով:

 2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

 1) Սպորտ. Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթ. Գավաթակիրներ թեմային նվիրված «ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ. ՊԵՆՅԱՐՈԼ. INTERCONTINENTAL FOOTBALL CUP WINNER. 1961, 1966, 1982. PENAROL. ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԱԿԻՐՆԵՐ. INTERCONTINENTAL FOOTBALL CUP WINNERS. Club Atletico Penarol. 1961, 1966, 1982. ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, ՈՒՐՈՒԳՎԱՅ. MONTEVIDEO, URUGUAY» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի:

2) Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր թեմային նվիրված «Սասնա ծռեր. Daredevils of Sassoun» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

 3. Գործողության մեջ դնել`

1) Սպորտ. Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթ. Գավաթակիրներ թեմային նվիրված «ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ. ՊԵՆՅԱՐՈԼ. INTERCONTINENTAL FOOTBALL CUP WINNER. 1961, 1966, 1982. PENAROL. ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԱԿԻՐՆԵՐ. INTERCONTINENTAL FOOTBALL CUP WINNERS. Club Atletico Penarol. 1961, 1966, 1982. ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, ՈՒՐՈՒԳՎԱՅ. MONTEVIDEO, URUGUAY» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը 500 դրամ, տպաքանակը` 12 000 հատ:

2) Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր թեմային նվիրված «Սասնա ծռեր. Daredevils of Sassoun» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 60 000 հատ:

 

 

Նախարար

   Հ. Արշակյան

 

 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2019 թ. նոյեմբերի 14-ի
թիվ 14-Ն հրամանի

 

նամականիշ

 

 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2019 թ. նոյեմբերի 14-ի
թիվ 14-Ն հրամանի

 

նամականիշ

 

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
14.11.2019
N 14-Ն
Հրաման