Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 161-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել կապիտալի համարժեքության նորմատիվի շրջանակում պահանջներ օգտագործման իրավունքի ձևով ակտիվների համար, լրացնել կազմակերպությունների ցանկը, որոնց կողմից տրամադրվող միջոցները պարտադիր պահուստավորման նորմատիվի շրջանակում ընդգրկվում են արտոնյալ դրույքաչափով,

i

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) Կանոնակարգի 28.1-րդ կետի 2-րդ ենթակետի`

ա. «գ» պարբերությունում «այդ թվում` շահագործումից դուրս ոչ նյութական ակտիվների» բառերից հետո լրացնել «ու օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ոչ նյութական ակտիվներ)» բառերը,

բ. «դ» պարբերությունում «մեկ տարի հետո» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` նյութական ակտիվներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով` հիմքում ընկած նյութական ակտիվները բանկային գործունեության համար չօգտագործվող ճանաչվելու օրվանից վեց ամիս հետո» բառերը,

գ. «զ» պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«զ. բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների արժեքի և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ) արժեքի` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն պարբերության իմաստով` բանկի սեփականությունը հանդիսացող նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և դրա գծով կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով, իսկ օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում` նյութական ակտիվ) արժեքը հավասար է օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում` նյութական ակտիվ) և դրա գծով կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդների հանրագումարին:»,

դ. «է» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

i

2) Կանոնակարգի 58-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

i

3) Կանոնակարգի հավելված 3-ում Աղյուսակ 1-ի 6.29-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«6.29. Հիմնական միջոցներ և օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հիմնական միջոցներ)) ու դրանց վրա կատարված կապիտալ ներդրումներ հաշվեկշռային արժեքով»:

i

4) Կանոնակարգի հավելված 10-ում 1-ին կետի 9-րդ ենթակետում «կհանգեցնի բանկի տնտեսական նորմատիվներից որևէ մեկի» բառերից հետո լրացնել «և (կամ) «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգի» համաձայն սահմանված համախմբված շեմի» բառերը:

i

5) Կանոնակարգի հավելված 11-ում 2-րդ և 3-րդ կետերում`

ա. «IIV Միկրոֆայնանսֆոնդս»-ից (IIV Mikrofinanzfonds),» բառերից հետո լրացնել

««ԻԷֆԷյ_ԷֆԱյԴիԷՖ/ԷսԷմԻ»-ից (EFA_FIDF/SME), «Սվիս Ինվեսթմենթ Ֆանդ ֆոռ Իմերջինգ Մարկետս»-ից (Swiss Investment Fund For Emerging Markets)», ««Տրիոդոս Բանկ ՅուՔեյ ԷլԹիԴի.»-ից (Triodos Bank UK Ltd.),» բառերը,

բ. ««Ինկոֆին Սի Վի Բի Էյ (Incofin CVBA)» բառերը փոխարինել ««ՍԻՎԻԷՍՕ ՍիՎիԲիԷյ-ԷՍՕ/ԷմԷՍԻ» (CVSO CVBA-SO/MSE) (նախկինում` «Ինկոֆին Սի Վի Բի Էյ» (Incofin CVBA))» բառերով:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերն ուժի մեջ են 2020 թվականի հուլիսի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

    Ա. Ջավադյան


2019 թ. հոկտեմբերի 16
Երևան


 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.10.2019
N 161-Ն
Որոշում