Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի Թ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 158-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,

i

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե», «իա» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվությունում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

 

1) Հաշիվ 2006-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հիմնական միջոցներ) 2 20 200 2006

 

2) Հաշիվ 2015-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հիմնական միջոցներ) ամորտիզացիա 2 20 201 2015

 

3) Ենթաբաժին 202-ը 2023 հաշվից հետո լրացնել 2024 հաշվով հետևյալ բովանդակությամբ.

 

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` ոչ նյութական ակտիվներ) 2 20 202 2024

 

4) Ենթաբաժին 202-ը 2033 հաշվից հետո լրացնել 2034 հաշվով հետևյալ բովանդակությամբ.

 

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ոչ նյութական ակտիվներ) ամորտիզացիա 2 20 203 2034

 

5) Հաշիվ 2052-ում «վարձակալված հիմնական միջոցներում» բառերը փոխարինել «օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` հիմնական միջոցներ)» բառերով,

 

6) Ենթաբաժին 205-ը 2052 հաշվից հետո լրացնել 2053 հաշվով հետևյալ բովանդակությամբ.

 

Կապիտալ ներդրումներ օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` ոչ նյութական ակտիվներ) 2 20 205 2053

 

7) Ենթաբաժին 206-ը 2061 հաշվից հետո լրացնել 2062 և 2063 հաշիվներով հետևյալ բովանդակությամբ.

 

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հիմնական միջոցներ) արժեզրկում 2 20 206 2062
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ոչ նյութական ակտիվներ) արժեզրկում 2 20 206 2063

 

8) Բաժին 20-ը 2071 հաշվից հետո լրացնել 208-րդ ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.

 

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` հիմնական միջոցներ) կապիտալ ներդրումների ամորտիզացիա 2 20 208 2080
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` ոչ նյութական ակտիվներ) կապիտալ ներդրումների ամորտիզացիա 2 20 208 2081

 

9) Հաշիվ 3770-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով վճարվելիք գումարներ 3 37 377 3770

 

10) Հաշիվ 4301-ում «Ֆինանսական վարձակալության» բառերը փոխարինել «Վարձակալության» բառերով,

11) Բաժին 43-ից հանել հետևյալ տողը.

 

Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր 4 43 431 4310

 

12) Հաշիվ 8020-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ 8 80 802 8020

 

13) Հաշիվ 8021-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ 8 80 802 8021

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

    Ա. Ջավադյան


2019 թ. հոկտեմբերի 16
Երևան

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.10.2019
N 158-Ն
Որոշում