Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 155-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 15-ը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,

i

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 12-րդ բաժնում 12921-րդ տողից հետո «12902» թիվը փոխարինել «12922» թվով,

2) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 13-րդ բաժնում 13821-րդ տողից հետո «13802» թիվը փոխարինել «13822» թվով,

3) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 19-րդ բաժնում 190-րդ ենթաբաժինը 19002-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

 « 1901 Գործառնական վարձակալության գծով ստացվելիք գումարներ
    19010 Գործառնական վարձակալության գծով ստացվելիք գումարներ»,

 

4) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 19-րդ բաժնում «19252» թիվը փոխարինել «1925» թվով,

5) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 20-րդ բաժնում 2020-րդ տողի ներքո հաշվառվող հաշիվները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 « 2020 Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20200 Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20201 Ասոցիացված վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20202 Ասոցիացված ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20203 Ասոցիացված ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20204 Ասոցիացված այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20205 Ասոցիացված այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»,

 

6) Կանոնակարգի Ձև 1 հաշվետվության 21-րդ բաժնում.

ա. բաժնի 21006-րդ, 21015-րդ և 21026-րդ տողերում «Ֆինանսական վարձակալությամբ ստացված» բառերը փոխարինել «Գործառնական վարձակալությամբ տրված» բառերով,

բ. բաժինը 21125-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 212-րդ ենթաբաժնով.

 

«212 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հիմնական միջոցներ)
  2120 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հիմնական միջոցներ)
    21200 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հողամասեր)
    21201 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` շենքեր, շինություններ)
    21202 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` գույք և գրասենյակային սարքավորումներ)
    21203 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` համակարգչային և այլ տեխնիկա)
    21204 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` փոխադրամիջոցներ)
    21205 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` այլ հիմնական միջոցներ)
       
  2121 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հիմնական միջոցներ) կուտակված մաշվածություն
    21210 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` շենքեր և շինություններ) կուտակված մաշվածություն
    21211 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` գույք և գրասենյակային սարքավորումներ) կուտակված մաշվածություն
    21212 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` համակարգչային և այլ տեխնիկա) կուտակված մաշվածություն
    21213 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` փոխադրամիջոցներ) կուտակված մաշվածություն
    21214 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` այլ հիմնական միջոցներ) կուտակված մաշվածություն
       
  2122 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հիմնական միջոցներ) կուտակված արժեզրկում
    21220 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հողամասեր) կուտակված արժեզրկում
    21221 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` շենքեր և շինություններ) կուտակված արժեզրկում
    21222 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` գույք և գրասենյակային սարքավորումներ) կուտակված արժեզրկում
    21223 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` համակարգչային և այլ տեխնիկա) կուտակված արժեզրկում
    21224 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` փոխադրամիջոցներ) կուտակված արժեզրկում
    21225 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` այլ հիմնական միջոցներ) կուտակված արժեզրկում»,

 

7) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 22-րդ բաժինը 22410-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 225-րդ ենթաբաժնով.

 

«225 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` ոչ նյութական ակտիվներ)
  2250 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` ոչ նյութական ակտիվներ)
    22500 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` համակարգչային ծրագրեր)
    22501 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` այլ ոչ նյութական ակտիվներ)
       
  2251 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ոչ նյութական ակտիվներ) կուտակված ամորտիզացիա
    22510 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` համակարգչային ծրագրեր) կուտակված ամորտիզացիա
    22511 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` այլ ոչ նյութական ակտիվներ) կուտակված ամորտիզացիա
       
  2252 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ոչ նյութական ակտիվներ) կուտակված արժեզրկում
    22520 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` համակարգչային ծրագրեր) կուտակված արժեզրկում
    22521 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` այլ ոչ նյութական ակտիվներ) կուտակված արժեզրկում»,

 

8) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 23-րդ բաժնում.

ա. 230-րդ ենթաբաժինը 23002-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«    23003 Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվներ»,

 

բ. 230-րդ ենթաբաժինը 23012-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«    23013 Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում»,

 

գ. 231-րդ ենթաբաժինը 23102-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«    23103 Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվներ»,

 

դ. 231-րդ ենթաբաժինը 23112-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«    23113 Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում»,

 

9) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 24-րդ բաժնում 242-րդ ենթաբաժնի ներքո հաշվառվող հաշիվները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«242 Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ)
  2420 Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ)
    24200 Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` հիմնական միջոցներ)
    24201 Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` ոչ նյութական ակտիվներ)»,

 

10) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 38-րդ բաժնում.

ա. 380-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«380 Վարձակալության գծով պարտավորություններ
  3800 Վարձակալության գծով պարտավորություններ
    38000 Բանկերի նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ
    38001 Վարկային կազմակերպությունների նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ
    38002 Այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ
    38003 Այլ անձանց նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ
       
  3801 Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ
    38010 Բանկերի նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ
    38011 Վարկային կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ
    38012 Այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ
    38013 Այլ անձանց նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ»,

 

բ. Կանոնակարգից հանել 381-րդ, 3810-րդ, 38100-րդ, 38101-րդ, 38102-րդ, 38103-րդ տողերը,

 

11) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 86-րդ բաժնում 861-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«861 Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ կամ վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ
  8610 Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ
    86100 Փոխադրամիջոցներ և սարքավորումներ
    86101 Այլ հիմնական միջոցներ
    86102 Այլ ակտիվներ
       
  8611 Վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ
    86110 Փոխադրամիջոցներ և սարքավորումներ
    86111 Այլ հիմնական միջոցներ
    86112 Այլ ակտիվներ»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

    Ա. Ջավադյան


2019 թ. հոկտեմբերի 16
Երևան

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.10.2019
N 155-Ն
Որոշում