Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1670-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար ուսուցման դասընթացների կազմակերպման նպատակով, 2019 թվականին հատկացնել 750.0 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

i

3. Սահմանել, որ N 4 հավելվածով նախատեսված գումարը դրամաշնորհ ստացող կազմակերպությանը հատկացվում է համապատասխան պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2019 թ. նոյեմբերի 28
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի
N 1670-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցա-
ռումը
տարի
    Ընդամենը` 0.0
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 0.0
1088   Ծրագրի անվանումը` 0.0
Զբաղվածության ծրագիր  
Ծրագրի նպատակը`  
Բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծում  
Վերջնական արդյունքի նկարագրությունը`  
Կայուն և ժամանակավոր զբաղվածների թվաքանակի աճ  
Ծրագրի միջոցառումներ
12006 Միջոցառման անվանումը` (750.0)
Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում  
Միջոցառման նկարագրությունը`  
Աշխատաշուկայում անմրցունակ` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր, վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց ֆինանսական աջակցություն սեզոնային զբաղվածության ապահովման համար  
Միջոցառման տեսակը  
Տրանսֆերտների տրամադրում  
11007 Միջոցառման անվանումը` 750.0
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար դասընթացների կազմակերպում  
Միջոցառման նկարագրությունը`  
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար մասնագիտական ուսուցման կազմակերպում  
Միջոցառման տեսակը`  
Ծառայությունների մատուցում  
ՀՀ կառավարություն 0.0
1139   Ծրագրի անվանումը` 0.0
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Ծրագրի նպատակը`  
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում  
Վերջնական արդյունքի նկարագրությունը`  
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացում  
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը` 750.0
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Միջոցառման նկարագրությունը`  
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը`  
Ծառայությունների մատուցում  
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը` (750.0)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Միջոցառման նկարագրությունը`  
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը`  
Ծառայությունների մատուցում  

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի
N 1670-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցա-
ռումը
տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
          այդ թվում`  
10         ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 0.0
          այդ թվում`  
  ՛05       Գործազրկություն 0.0
          այդ թվում`  
    ՛01     Գործազրկություն 0.0
          այդ թվում`  
      1088   Զբաղվածության ծրագիր 0.0
          այդ թվում`  
        12006 Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում (750.0)
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (750.0)
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          - Այլ նպաստներ բյուջեից (750.0)
        11007 Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար դասընթացների կազմակերպում 750.0
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 750.0
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          - Այլ ընթացիկ դրամաշնորհներ 750.0
11         ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 0.0
          այդ թվում`  
  01       ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 0.0
          այդ թվում`  
    01     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 0.0
          այդ թվում` ՀՀ կառավարություն 0.0
      1139   ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 0.0
        11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 750.0
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ կառավարություն 750.0
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          - Պահուստային միջոցներ 750.0
        11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (750.0)
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ կառավարություն (750.0)
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          - Պահուստային միջոցներ (750.0)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի
N 1670-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 19 ԵՎ 52 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ, N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 11.1.19 ԵՎ 11.1.66 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը` Ծրագրի անվանումը`  
1088 Զբաղվածության ծրագիր  
Ծրագրի միջոցառումները  
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
Ծրագրի դասիչը` 1088
Միջոցառման դասիչը` 12006
Միջոցառման անվանումը` Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում
Նկարագրությունը` Աշխատաշուկայում անմրցունակ` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր` վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց ֆինանսական աջակցություն սեզոնային զբաղվածության ապահովման համար
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափանիշները` ՀՀ լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական բնակավայրերի մինչև 3 հա գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդի­սացող աշխատաշուկայում անմրցունակ անձինք և աշխատանք փնտրողներ
Արդյունքի չափորոշիչներ  
Ծրագրերի թիվը (հատ)  
Ծրագրերում ներառված անձանց թիվը (մարդ)  
Ծրագրի տևողությունը (օր)  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (750.0)
   
   տարի
Ծրագրի դասիչը` 1088
Միջոցառման դասիչը` 11007
Միջոցառման անվանումը` Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար դասընթացների կազմակերպում
Նկարագրությունը` Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար մասնագիտական ուսուցման կազմակերպում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` Մասնագիտացված կազմակերպություն
Արդյունքի չափորոշիչներ
Ծրագրերի թիվը (հատ) 30.0
Ծրագրերում ներառված անձանց թիվը (մարդ) 30.0
Ծրագրերի և շահառուների ՀՀ օրենսդրությամբ ընտրության չափանիշներինհամապատասխանությունը (տոկոս) 100
Ծրագրերի իրականացման միջին տևողությունը (ամիս) 2 ամիս
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 750.0
   
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը 
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
   
Ծրագրի միջոցառումները  
   (հազ. դրամ)
Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունները ավելացումները նշված են դրական նշանով
Միջոցառման դասիչը` 11001 տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ կառավարություն  
Արդյունքային չափորոշիչներ  
 
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 750.0
   
Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունները
(նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսա­վոր­ման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում  
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ կառավարություն  
Արդյունքային չափորոշիչներ  
 
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (750.0)

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի
N 1670-Ն որոշման

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Տարի
ծրագիրը միջոցա-
ռումը
  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 750.0
1088 Զբաղվածության ծրագիր   750.0
11007 «Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար դասընթացների կազմակերպում» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 750.0
      տարի «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն 750.0

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2019
N 1670-Ն
Որոշում