Սեղմել Esc փակելու համար:
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 6-ին

 

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «, միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզավորումը» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ և 25-րդ կետերով.

«24) ընդունում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր` միջուկային անվտանգության, ճառագայթային անվտանգության և պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փոխադրման, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության, վթարային պատրաստվածության և հակազդման վերաբերյալ նորմեր, կանոններ, պահանջներ, կարգեր, պայմաններ, ցանկեր.

25) կնքում է միջազգային պայմանագրեր:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) ռադիոակտիվ թափոնների վերամշակում կամ պահում:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի «ցանկը» բառը փոխարինել «դասակարգումը» բառով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

     Ա. Սարգսյան


2020 թ. մարտի 20
Երևան
ՀՕ-136-Ն

 

 

 

pin
ՀՀ 06.03.2020
N ՀՕ-136-Ն օրենք