Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱ ...

03.04.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   03.04.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 03.04.2020 թվականից՝ 03.04.20 թիվ 31 որոշում)

 

i

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի, 2020 N 12

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 19-րդ կետով՝

1. Թույլատրել միայն սույն որոշման հավելվածով սահմանված ապրանքների փոխադրումը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն:

2. Սույն որոշման հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։

Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։

3. Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով. փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, իսկ փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները.

4. Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան:

i

5. Պարետի 2020թ. մարտի 20-ի «Առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին» N 6 որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. փետրվարի 24-ի N 197-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան» բառերը փոխարինել «պարետի առանձին որոշմամբ» բառերով:

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

22.03.2020թ.

 

 

Հավելված

Պարետի 2020 թ.

Մարտի 22-ի N 12 որոշման

 

ՑԱՆԿ

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների նկարագրությունը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3- րդ կարգի պաշտպանության, FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК)

6307 90-ից

9020 00 000 0-ից

Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային FFP3

6307 90-ից

9020 00 000 0-ից

Պաշտպանիչ ակնոցներ` հերմետիկ

9004 90-ից

Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ օգտագործվող

6307 90-ից

9020 00 000 0-ից

Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3

8421 39 200 9-ից

8421 39 600 0-ից

8421 39 800 7-ից

8421 99 000 8-ից

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոմբինեզոններ

3926 20 000 0-ից

5603-ից

5903-ից

5906-ից

5907 00 000 0- ից

6210-ից

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ

3926 20 000 0-ից

5603-ից

5903-ից

5906-ից

5907 00 000 0-ից

6210-ից

Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման

6211-ից

Առանձնահատուկ ամրության բախիլներ

3926-ից

Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն

3005

Ախտահանիչ հակավիրուսային միջոցներ չորրորդ ամոնիումի աղերի և հալոգենացված միացությունների հիմքով, այլ

3808 94 100 0-ից

3808 94 200 0-ից

3808 94 900 0-ից

Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ

4015 11 000 0-ից

Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ` հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ

4015 19 000 0-ից

Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման

6307 90 980 0-ից

Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման

6207-ից 6208-ից

6210 10 920 0-ից

Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ

6203-ից 6204-ից

Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով

9020 00 000 0-ից

Էթիլային սպիրտ

2207

Ախտորոշիչ թեստեր

3822-ից,

3002-ից

Քլորիդ ծովի ջուր

2501

Ծծումբ ոչ սուբլիմացված

2503

Ցեմենտի կլինկեր

252310

Նավթային կոքս, նավթային բիտում և բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ

2713

Վառելիք ռեակտիվ շարժիչների համար

2710192100

Հեղուկ քլոր

2801

Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային

2802

Քլորոսուլֆոնային թթու

2806

Ծծմբաթթու, օլեում

2807

Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ

2808

Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ. նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա)

2815

Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ

2828

Սուլֆիտներ, թիոսուլֆատներ.

2832

Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ)

2836

Կարբիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական կազմով

2849

Ածխաջրածնի ածանցյալներ

2904

Պարզ եթերներ, եթերասպիրտներ, եթերաֆենոլներ, եթերասպիրտոֆենոլներ. սպիրտների, պարզ եթերների և կետոնների (որոշակի կամ անորոշ քիմիական կազմով) պերօքսիդները և դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված ածանցյալները

2909

Բազմակարբոնաթթուներ

2917

Ամոնիումի նիտրատ, այդ թվում` ջրային լուծույթում

3102 30

Պլաստամասսա և պլաստմասսայից պատրաստված արտադրատեսակներ խմբից`

3901-ից 3907

Ֆեռոսիլիցիում` 55 % զանգվածային բաժնից ավելի սիլիցիում պարունակող

72022100

Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ միկրոօրգանիզմներ (բացի 3002 ապրանքային դիրքում նշված պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ

2102

Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ

24

Բնական գրաֆիտ

2504

Ավազ, ոչ 26 խմբի մետաղաբեր ավազ

2505

Կավիճ

2509

Դոլոմիտ` չկալցինացված

2518100000

Գիպս, անհիդրիդ

2520

Կիր` չհանգած, հանգած և հիդրավլիկ

2522

Ցեմենտ` սպիտակ, արհեստականորեն ներկած կամ չներկած

252321

Ստեատիտ` բնական, տալկ

2526

Դիզելային վառելիք

271019

Երկաթի օքսիդ և հիդրօքսիդ, հանքային ներկանյութ

2821

Սուլֆիդներ. պոլիսուլֆիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական կազմով

2830

Ածխաջրածիններ` ցիկլային

2902

Սպիրտներ` ապացիկլային և դրանց ածանցյալներ

2905

Թթուներ ոչ պարբերական միակարբոն հագեցած և դրանց ածանցյալներ

2915

Միացություններ` կարբօքսամիդային, ածխաթթվի ամիդային

2924

Այլ ներկեր և լաքեր` քիմիապես մոդիֆիկացված բնական պոլիմերների հիմքով

32089099

Պատրաստի չորացիչներ

3211

Փայլաթիթեղ` դրոշմատպման համար

32121000

Տպագրական ներկ

32151990

Լվացող և մաքրող միջոցներ

3402

Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից բիակսալ ուղղվածության

39202021090

Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ այլ բարդ պոլիեթերներից

39206939

Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից

39202090

Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պոլիամիդներից

39209219

Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող գլանափաթեթներով

48101330

Թեթևաքաշ կավճապատ թուղթ

48102200

Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող` թերթերով, որոնց կողմերից մեկի չափը 435 մմ-ից ավելի չէ, իսկ մյուսը բացված վիճակում 297 մմ-ից ավելի չէ

48101930

Սինթետիկ մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած

5503

Արհեստական մանրաթելեր` չմշակված մանելու համար

5504

Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված

5603

Պարկեր և տոպրակներ` փաթեթավորման համար

6305

Ապակյա միկրոգնդիկներ 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով

701820

Երկաթահամահալվածք

7202

Մետաղական տարաներ ներկերի համար` 20 լ տարողությամբ

73102910000

Ցինկի մանրափոշի, փոշի և թեփուկներ

7903

Մեքենաներ ֆլեքսոգրաֆիական տպագրության համար

84431600

Հեղուկացիր հոտավետ և նման հիգիենիկ հեղուկացիր, աղվափնջիկ և խծուծ` հարդարման քսուքի

9616

 

 

pin
Պարետ
22.03.2020
N 12
Որոշում