Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2020 թվականի N 515-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ ենթակետով.

«8.2) թափուր աշխատատեղ` համաձայն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի:»,

i

բ. 30-րդ կետի 5-րդ ենթակետը «ըստ վարձու աշխատողների» բառերից հետո լրացնել «, գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակը» բառերով.

i

2) որոշման N 3 հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունում` «փաստացի աշխատած ժամերը» բառերից հետո լրացնել «գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակը,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն.. Փաշինյան


2020 թ. ապրիլի 10
Երևան

 

 


 

 

pin
ՀՀ կառավարություն
09.04.2020
N 515-Ն
Որոշում