Սեղմել Esc փակելու համար:
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 3-ին

 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում` էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը` նշելով այդ տոկոսադրույքը:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող` մինչև 300,000 դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ` հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամտի հարաբերակցության, վարկը սպասարկելու` սպառողի ունակության գնահատման չափանիշները:»:

 

Հոդված 3.

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հունիսի 11
Երևան
ՀՕ-288-Ն

 

pin
ՀՀ 03.06.2020
N ՀՕ-288-Ն օրենք