ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն մասում նշված դեպքերի:
Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին:
Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով:»․
2) 4-րդ մասը «հաշվին» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ` Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի հաշվարկային հաշվին» բառերով.
3) 6-րդ մասի առաջին պարբերությունը «վերջին անգամ բանկ» բառերից հետո լրացնել «կամ Ազգային օպերատորին» բառերով, իսկ «ներկայանալ բանկ» բառերից հետո` «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ Ազգային օպերատորին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է Ազգային օպերատորի միջոցով)» բառերով.
4) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «բանկի» բառից հետո լրացնել «կամ Ազգային օպերատորի» բառերով, իսկ «բանկ» բառից հետո` «կամ Ազգային օպերատորին» բառերով:
5) 9-րդ մասը «Կենսաթոշակը» բառից հետո լրացնել «կանխիկ եղանակով» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երրորդ պարբերությունը «վճարվում է» բառերից հետո լրացնել «անկանխիկ եղանակով,» բառերով, և նույն պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային վճարվում է կանխիկ եղանակով:».
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նախկին կենսաթոշակառուի կամ այդ գումարը օրենքով ստանալու իրավունքն ունեցող այլ անձի դիմումի հիման վրա` անկանխիկ եղանակով (բացառությամբ այն դեպքի, երբ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային):»:
i
Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «և նրան» բառերը փոխարինել «առանձնահատկությունները և» բառերով:
i
Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 3-րդ կետի «(բանկ չներկայանալու)» բառերը փոխարինել «(բանկ կամ Ազգային օպերատորին չներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից չհաստատվելու)» բառերով․
2) 4-րդ մասի 3-րդ կետի «(բանկ ներկայանալու)» բառերը փոխարինել «(բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից հաստատվելու)» բառերով, և նույն կետը «բանկից» բառից հետո լրացնել «կամ Ազգային օպերատորից» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «կամ կանխիկ» բառերը և «Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:» նախադասությունը:
i
Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-12-րդ մասերով.
«9. Կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, եթե կենսաթոշակը նշանակվել է`
1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` մինչև 2021 թվականի հունվարի 1-ը․
2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը․
3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը․
4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:
10. Գյուղերի ցանկը, ըստ բնակչության քանակի, հաստատում է Կառավարությունը:
11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում, ապա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով` հաշվի առնելով սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված բացառությունները:
12. Մինչև սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է մինչև դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով`
1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից.
2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից.
3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից.
4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից:»:
i
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից: Օրենքի 55-րդ հոդվածի 10-րդ մասում նշված ցանկը հաստատելու մասին և 12-րդ մասում նշված` բանկը կամ Ազգային օպերատորին ընտրելու կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հունիսի 29 Երևան ՀՕ-322-Ն
|
|