ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2020 թվականի N 1066-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) N 1 ձևի 8-րդ գլուխը «8.25.» թվերով սկսվող պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«8.26. «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղի»:
8.27. «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից»:
8.28. «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղի»:».
2) N 1 ձևի նկար 9-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 55.29-րդ, 55.30-րդ և 55.31-րդ կետերով.
«55.29. 8.26 «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղի» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 864-Ն որոշմանը համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսները:
55.30. 8.27 «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» ցուցանակը կիրառվում է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 864-Ն որոշմանը համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսների վրա:
55.31. 8.28 «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղի» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցները:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 26 Երևան
|
|
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 25-ի
N 1066-Ն որոշման
«Նկար 9
8. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ)
»: