Սեղմել Esc փակելու համար:
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

06.10.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «տառապում են հոգեկան հիվանդությամբ,» բառերը փոխարինել «ունեն հոգեկան առողջության խնդիր, տառապում են» բառերով, իսկ «հոգեկան հիվանդությամբ տառապող կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող» բառերը` «հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջացնող» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում`

1) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) հասարակական վտանգը կանխելու նպատակով ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ կամ հոգեբուժական կազմակերպություններ հասցնելու հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջացնող անձանց:»․

2) երկրորդ պարբերության «հոգեկան հիվանդությամբ տառապելու» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունենալու» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հուլիսի 3
Երևան
ՀՕ-353-Ն

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հուլիսի 2020 թվական:

 

pin
ՀՀ 18.06.2020
N ՀՕ-353-Ն օրենք