Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԵՏԻ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 5 Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐԵՏԻ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱ ...

 

08.07.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 183-Ն

 

8 հուլիսի, 2020 թվական

 

ՊԱՐԵՏԻ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` Պարետի` 2020 թվականի մարտի 18-ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները

Պարետի 2020 թվականի մայիսի 21-ի N 81 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման 2.1-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

2. Որոշման 2.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«2.3. օդային, ցամաքային սահմանային անցակետերում ՍԲՀԿ-ի աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատի աշխատակիցների համար ապահովել հասանելիություն ԱՐՄԵԴ համակարգին»:

3. Որոշման 2.4 կետը ճանաչել ուժը կորցրած:

4. Որոշման 2.5-րդ կետից «և ձեռնոցների» բառերը հանել:

5. Որոշման 2.6-րդ կետում «2.1» թիվը փոխարինել «2.5» թվով, իսկ «ընթացքում» բառից հետո լրացնել «ինչպես նաև հասցեական քարտերի լրացումը և տրամադրումը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատ»:

6. Որոշման 2.7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«2.7. ապահովել ՀՀ ժամանող անձանց` սույն որոշման 3-րդ հավելվածով հաստատված 14 օրյա մեկուսացման վերաբերյալ ձևաչափով ծանուցումը և 12 ժամվա ընթացքում ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրումը: Սույն ենթակետով բացառություն են կազմում բեռնափոխադրող վարորդները, գնացքավարները, նրանց օգնականները և օդանավի անձնակազմի, որոնց ծանուցումը տրվում է և ԱՐՄԵԴ համակարգ է մուտքագրվում նրանց ՀՀ տարածքում կացության օրվան համապատասխան»:

7. Որոշման 2.8-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

8. Որոշումը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանին.

2.9. Սույն որոշման 3-րդ հավելվածով սահմանված հասցեական քարտերը տրամադրել ՀՀ օդային սահմանով ՀՀ ժամանող անձանց, ինչպես նաև ապահովել սույն որոշման 3-րդ հավելվածով հաստատված ձևաչափերի լրացումը»:

9. Որոշումը լրացնել 4.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«4.1. Հաստատել հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հասցեական քարտերի ձևերը համաձայն հավելված 3-ի»:

10. Որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

11. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

08.07.2020 թ.

 

Հավելված
ՀՀ պարետի
2020 թվականի հուլիսի 8-ի
N 183-Ն որոշման

 

«Հավելված N 3
ՀՀ պարետի
2020 թվականի մարտի 18-ի
N 5 որոշման

 

Ձև 1

 

PASSENGER LOCATOR CARD FOR PUBLIC HEALTH PURPOSES
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՔԱՐՏ
FOR PASSENGERS ARRIVING TO ARMENIA
ՀՀ ԺԱՄԱՆՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Traveling information
Ուղևորության վերաբերյալ տեղեկատվություն
1.Route/ Flight number/Երթուղու/ Չվերթի համար 2. Date of arrival /Ժամանման ամսաթիվ 3. Your actual seat number in the transport /Փոխադրամիջոցում Ձեր փաստացի նստատեղի համարը
Contact information
Կոնտակտային տեղեկատվություն
4. Where do you arrive from?/Որտեղից եք ժամանում
___________________________     _______________________________________
Country /Երկիրը                                        City/Town/Քաղաքը

5. Personal information/Անձնական տվյալներ
___________________________    _____________________   _________________
Family name/ Ազգանուն                          Name/Անուն        Father`s name / հայրանուն

Date of birth/Ծննդյան օր, ամիս, տարի ---------------------- Passport number /անձնագրի համարը -------------------------
6. Address and duration of stay during your visit/Հայաստանում այցի ընթացքում Ձեր գտնվելու վայրը (հասցեն) և ժամանակահատվածը
_______________________ _______________________ _______________________ _______________________
Marz/region/Մարզ/Համայնք    City/town/Քաղաք            Address/Հասցե           Duration/ժամանակահատված

7. Contact phone number (residential, office, mobile) /Ձեր հեռախոսահամարը (բնակարանի կամ աշխատանքային կամ բջջային)________________________________________________________________________
8. Tourist agency name and phone number/Զբոսաշրջության կազմակերպության անվանումը և հեռախոսահամարը _________________________________________________________________________
9. Notes/Այլ նշումներ
_________________________________________________________________________

 

Ձև 2

 

PASSENGER LOCATOR CARD FOR PUBLIC HEALTH PURPOSES
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՔԱՐՏ
FOR FREIGTH FORWARDER DRIVERS
ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Traveling information
Ուղևորության վերաբերյալ տեղեկատվություն
10. Route/ Flight number/Երթուղու/ Չվերթի համար 11. Date of arrival /Ժամանման ամսաթիվ 12. Your actual seat number in the transport /Փոխադրամիջոցում Ձեր փաստացի նստատեղի համարը
Contact information
Կոնտակտային տեղեկատվություն
13. Where do you arrive from?/Որտեղից եք ժամանում
_____________________________             ____________________________________
Country /Երկիրը                                              City/Town/Քաղաքը
14. Personal information/Անձնական տվյալներ
________________________________        ______________________        _________________
             Family name/ Ազգանուն                          Name/Անուն                            Father`s name  / հայրանուն

Date of birth/Ծննդյան օր, ամիս, տարի ---------------------         Passport number /անձնագրի համարը -----------------------
15. Address and duration of stay during your visit/Հայաստանում այցի ընթացքում Ձեր գտնվելու վայրը (հասցեն) և ժամանակահատվածը
_______________________ _______________________ _______________________ _______________________
 Marz/ region/Մարզ/Համայնք      City/town/Քաղաք                   Address/Հասցե            Duration/ժամանակահատված
16. Contact phone number (residential, office, mobile) /Ձեր հեռախոսահամարը (բնակարանի կամ աշխատանքային կամ բջջային)________________________________________________________________________
17. Tourist agency name and phone number/Զբոսաշրջության կազմակերպության անվանումը և հեռախոսահամարը _________________________________________________________________________
18. Notes/Այլ նշումներ
_________________________________________________________________________

»:

 

pin
Պարետ
08.07.2020
N 183-Ն
Որոշում