02.01.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2020 թվականի N 1031-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը և 24-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելվածը լրացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի N 2 հավելվածում փոփոխություն կատարելու մասին» N 101 որոշմամբ` համաձայն N 1 հավելվածի.
i
2) որոշման 1-ին կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-25-րդ ենթակետերով.
«9) Եվրասիական տնտեսական համայնքի Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 881 որոշումը` համաձայն N 9 հավելվածի.
10) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Մաքսային միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» N 299 որոշումը` համաձայն N 10 հավելվածի.
11) Եվրասիական տնտեսական համայնքի Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային միության հայտարարագրերի լրացման հրահանգների և մաքսային հայտարարագրերի ձևերի մասին» N 257 որոշումը` համաձայն N 11 հավելվածի.
12) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 67 որոշումը` համաձայն N 12 հավելվածի.
13) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթի վերաբերյալ, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջների մասին» N 294 որոշումը` համաձայն N 13 հավելվածի.
14) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 162 որոշումը` համաձայն N 14 հավելվածի.
15) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 23-ի «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում` բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 45 որոշումը` համաձայն N 15 հավելվածի.
16) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջների հաստատման մասին» N 157 որոշում` համաձայն N 16 հավելվածի.
17) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի հաստատման մասին» N 158 որոշում` համաձայն N 17 հավելվածի.
18) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում բույսերի կարանտինի ապահովման միասնական կանոնների և նորմերի հաստատման մասին» N 159 որոշումը` համաձայն N 18 հավելվածի.
19) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի «Այն արտադրանքի ցանկն հաստատելու մասին, որի մասով մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում` բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այլ փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների ներկայացմամբ մասին» N 75 որոշումը` համաձայն N 19 հավելվածի.
20) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի «Կարանտինային բուսասանիտարական միջոցառումների լաբորատոր ապահովման կարգը հաստատելու մասին» N 41 որոշումը` համաձայն` N 20 հավելվածի.
21) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջները հաստատելու մասին» N 27 որոշումը` համաձայն N 21 հավելվածի.
22) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի «Անասնաբուժական այն դեղամիջոցների (դեղաբանորեն ակտիվ նյութերի) մնացորդների առավելագույն թույլատրելի մակարդակների մասին, որոնք կարող են պարունակվել կենդանական ծագման չվերամշակված սննդամթերքի, այդ թվում` հումքի մեջ, և դրանց որոշման մեթոդիկաների մասին» N 28 որոշումը` համաձայն N 22 հավելվածի.
23) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի «Կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների օջախների կանխարգելման, ախտորոշման, տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացիայի ու կոմպարտմենտալիզացիայի իրականացման կարգի մասին» N 79 որոշումը` համաձայն N 23 հավելվածի.
24) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշումը` համաձայն N 24 հավելվածի.
25) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշումը` համաձայն N 25 հավելվածի.
i
3) որոշումը լրացնել նոր` NN 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24 և 25 հավելվածներով` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և պետական գրանցման ենթակա սննդամթերքի ցանկը հաստատելու մասին» N 1229-Ն որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Արտադրանքի (ապրանքների) սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի ձևը և այն տալու կարգը, պետական գրանցման վկայականների ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1208-Ն որոշումը.
i
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջները, սննդամթերքի անվտանգության և սննդային արժեքին ներկայացվող պահանջները, միասնական սանիտարական պահանջներով սահմանված ապրանքների ցանկը, պահածոյացված սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները, ձկան, խեցգետնակերպերի, փափկամորթերի, երկկենցաղների, սողունների և դրանց վերամշակման մթերքների անվտանգության մակաբուծական ցուցանիշները հաստատելու մասին» N 1237-Ն որոշումը.
i
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սննդամթերքում ցեզիում-137 և ստրոնցիում-90 ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակները հաստատելու մասին» N 1209-Ն որոշումը.
i
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սննդային հավելումների և բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը.
i
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները (կանոնակարգերը) հաստատելու մասին» N 1242-Ն որոշումը.
i
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտների համատեղ ստուգումների, Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառման, Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների և երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրների վարման միասնական կարգերը հաստատելու մասին» N 1228-Ն որոշումը.
i
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները հաստատելու մասին» N 989-Ն որոշումը.
i
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հանքային ջրերին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1213-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 23 Երևան
|
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 18-ի
N 1031-Ն որոշման
«Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
կառավարության
2019 թվականի օգոստոսի 1-ի
N 1009-Ն որոշման
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2017 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 101
«ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 015/2011) ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 874 որոշմամբ ընդունված` «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 015/2011) թիվ 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը`
«Յուղատու մշակաբույսեր (արևածաղիկ, սոյա, բամբակենի, կտավատ, կանճրակ, մանանեխ, քունջութ, գետնընկույզ)» դիրքում «կադմիում» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Կադմիում |
0.1 |
|
|
0.2 |
Արևածաղկի սերմերի համար, որոնք նախատեսված են սննդի մեջ անմիջապես օգտագործվելու համար |
|
0,35 <****> |
Արևածաղկի սերմերի համար, որոնք նախատեսված են արևածաղկի յուղ ստանալու նպատակով արդյունաբերական վերամշակման համար». |
ավելացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ ծանոթագրություն`
«****» Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն արտադրողների համար, որոնք արևածաղկի յուղ են արտադրում արևածաղկի այն սերմերից, որոնք արտադրված են Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում ու նախատեսված են արևածաղկի յուղ ստանալու նպատակով արդյունաբերական վերամշակման համար:»:
2. Սահմանել, որ սննդային նպատակների համար օգտագործվող արևածաղկի սերմերի` «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 015/2011) սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատելու մասին փաստաթղթերը, որոնք ընդունվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
Վ. ՄԱՏՅՈՒՇԵՎՍԿԻ |
Ա. ՄԱՄԻՆ |
Տ. ԱԲԴԻԳՈՒԼՈՎ |
Ի. ՇՈՒՎԱԼՈՎ |
—————————————————————————————————»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 18-ի
N 1031-Ն որոշման
«Հավելված N 9
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 1-ի
N 1009-Ն որոշման»:
Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2020 թվական: