07.08.2020 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 16-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) երկրորդ պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետական կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե:».
2) երրորդ պարբերությունը «Ամրացված գույքի» բառերից առաջ լրացնել «Վարձակալության չհանձնված» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 27 Երևան ՀՕ-380-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական: