Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅ ...

 

13.08.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հուլիսի 8-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 83-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):».

2) 2-րդ մասի «2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով» բառերով.

3) 5-րդ մասի «վիճարկման հայցի» բառերը փոխարինել «վիճարկվող վարչական ակտի» բառերով:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները) ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու (վիճարկելու) պահանջով ներկայացված վիճարկման հայցերի հիման վրա համապատասխան վարչական ակտերի կատարման կասեցումները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են վերացած, բացառությամբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ավարտված գործերով դատական ակտերի բողոքարկման և վերաքննության կամ վճռաբեկության կարգով նման գործերի քննության դեպքերի:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հուլիսի 31
Երևան
ՀՕ-384-Ն

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ 08.07.2020
N ՀՕ-384-Ն օրենք