Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԵՏԻ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐԵՏԻ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կ ...

 

31.07.2020 -

ՀՀ ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 230-Ն

 

31 հուլիսի, 2020 թվական

 

ՊԱՐԵՏԻ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

 

i

1. Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված N 6-ի 4-րդ կետի 5-րդ ենթակետը։

 

i

2. Որոշման հավելված N 7-ի 3-րդ կետի 9-րդ ենթակետից հետո ավելացնել 10-րդ ենթակետը՝ հետևյալ բովանդակությամբ․

«10) Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում:»։

 

3. Որոշման հավելված N 10-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

i

1) 1-ին կետի 6-րդ ենթակետից հետո ավելացնել 7-րդ և 8-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝

«7) Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն:

8) Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։»։

i

2) 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7) Յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի Ձև 2-ի։

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ:»։

i

3) Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 3-րդ ենթակետը։

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 23։59-ին։

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

31.07.2020 թ.

 

 

pin
Պարետ
31.07.2020
N 230-Ն
Որոշում