07.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 238-Ա
7 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 31-ի 1157-Ա, 1158-Ա, N 1159-Ա, 1162-Ա, N 1163-Ա, N 1164-Ա և օգոստոսի 3-ի N 1179-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) Ա/Ձ «Հեղինե Ալավերդյան», Արմավիրի մարզ, գ. Սարդարապատ (ՀՎՀՀ 49565844).
2) Ա/Ձ «Վաչագան Պետրոսյան», Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Թումանյան 12 (ՀՎՀՀ 79801923).
3) Ա/Ձ «Քրիստինե Գալստյան», Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ,1Փ 4/6 (ՀՎՀՀ 20229432).
4) Ա/Ձ «Արևիկ Պետրոսյան», Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ 1 փկղ 3, (ՀՎՀՀ 43048703).
5) Ա/Ձ «Վարսենիկ Պետրոսյան», Տավուշի մարզ, գ. Հաղթանակ (ՀՎՀՀ 70918153).
6) Ա/Ձ «Կարապետ Դովլաթյան», Արարատի մարզ, ք. Արտաշատ Թորոմանյան 66-ին կից (ՀՎՀՀ 47823843).
7) Ա/Ձ «Սվետա Ղազարյան», Արարատի մարզ, ք. Արտաշատ Մռավյան 32 ա (ՀՎՀՀ 47861383).
8) Ա/Ձ «Անուշ Խաչատրյան», Արարատի մարզ, ք. Արտաշատ Մռավյան 1Ա , (ՀՎՀՀ 47801541).
9) Ա/Ձ «Նինա Ավագյան», Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Շահումյան փող. (ՀՎՀՀ 77601186).
10) Ա/Ձ «Լիդա Պողոսյան», Գեղարքունիքի մարզ, գ. Լուսակունք 1 փողոց, 3 նրբանցք, 1 տուն, (ՀՎՀՀ 74352783):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
07.08.2020 թ.