ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
28.08.2020 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 2020 թվականի N 1411-Լ
«ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ, ՓՈՒԼ 1» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «BMZ 2014 67 950» վարկային համաձայնագրի պահանջներով և «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» (Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում) ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը (այսուհետ` գործողությունների պլան)` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ գործողությունների պլանը ենթակա է իրականացման` գործողությունների պլանում ներկայացված փոխհատուցման Տարբերակ երկուսի (Նոր գյուղի կառուցում) համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 28 Երևան
|
|