Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎ ...

 

04.09.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 276-Ա

 

4 սեպտեմբերի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման (այսուհետ նաև` Որոշում) 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և Որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի` 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 40-Ա հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը`

1) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ` թիվ 3 ավտոբուսային երթուղի` 4529Տ, թիվ 5 ավտոբուսային երթուղի` 4433Տ, թիվ 15 ավտոբուսային երթուղի` 4110Տ և թիվ 20 ավտոբուսային երթուղի` 4634Տ և 4643Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

2) «Ուղևորափոխադրող» ՍՊԸ` թիվ 26 ավտոբուսային երթուղի` 4837Տ, 4853Տ, 4845Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

3) «Տիգրան» ՍՊԸ` թիվ 47 ավտոբուսային երթուղի` 4388Տ, 4390Տ և 4393Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

4) «Դելյուքսե Տրանս» ՍՊԸ` թիվ 63 ավտոբուսային երթուղի` 4913Տ, 4916Տ և 4918Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ:

2. 48 ժամով արգելել «Սաքխաչ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող թիվ 58 ավտոբուսային երթուղում շահագործվող 4326Տ, 4335Տ, 2898Տ և 4339Տ ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը:

3. Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող Արտյուշ Գրիգորյանին` ապահովել վերոնշյալ ընկերությունների սույն որոշման մասին տեղեկացումը:

4. Ավտորանսպորտային միջոցների շահագործումը արգելվում է տեղեկացման պահից:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ.Ավինյանի կողմից

04.09.2020 թ.

 

pin
Պարետ
04.09.2020
N 276-Ա
Որոշում