|
12.09.2020 -
11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1483-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) վերնագրում և ամբողջ տեքստում «բնակելի տարածության վարձակալության» բառերը փոխարինել «բնակարանի» բառով.
i
2) նախաբանը «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի» բառերով.
i
3) 1-ին կետի «զ» ենթակետից հանել «գործող» և «տրանսպորտային» բառերը.
i
4) 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«է) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն չափը` համաձայն N 7 հավելվածի:
N 7 հավելվածում նշված փոխհատուցման գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
Վարձակալած բնակարանի պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում, եթե վարձատուն պահանջում է վարձավճարի ավելացում, ապա այն կարող է ավելացվել առավելագույնը 5 տոկոսի չափով` արտաքին գործերի նախարարության համաձայնությունը ստանալուց հետո:
Եթե նոր նշանակված ավելի ցածր պաշտոնով դիվանագետը շարունակելու է բնակվել ավելի բարձր պաշտոնով դիվանագետի համար արդեն իսկ վարձակալված բնակարանում, ապա` արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ, բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափը մնում է անփոփոխ:
Սույն որոշմամբ սահմանված` դիվանագետի բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափի մեջ կարող են ներառվել նաև կոմունալ և այլ պարտադիր վճարները:
Դիվանագետի համար բնակարան վարձակալելիս, օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի միջոցներից անհրաժեշտության դեպքում` հատկացվում է վարձատուի կողմից պահանջվող դրամական գրավ (դեպոզիտ)` առավելագույնը մեկ ամսվա վարձավճարի կրկնապատիկի չափով, և անշարժ գույքի գործակալության կողմից պահանջվող միջնորդավճար: Դրամական գրավը (դեպոզիտը) վարձատուի կողմից, գույքին պատճառված վնասի պատճառով, չվերադարձվելու դեպքում` փոխհատուցվում է դիվանագետի անձնական միջոցների հաշվին:».
i
5) N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. սեպտեմբերի 11 Երևան
|
|
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1483-Ն որոշման
«Հավելված N 7
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2335-Ն որոշման
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
NN ը/կ |
Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները |
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, խորհրդական |
Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) |
$2,860 |
$2,550 |
2. |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) |
$3,500 |
$3,400 |
3. |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) |
$2,900 |
$2,800 |
4. |
Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) |
€ 1,700 |
€ 1,600 |
5. |
Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) |
$2,000 |
$1,900 |
6. |
Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) |
$2,100 |
$2,000 |
7. |
Արգենտինայի Հանրապետություն (Բուենոս Այրես) |
$1,800 |
$1,700 |
8. |
Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) |
$900 |
$800 |
9. |
Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) |
€ 1,700 |
€ 1,600 |
10. |
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) |
$1,800 |
$1,700 |
11. |
Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) |
€ 1,100 |
€ 1,000 |
12. |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) |
€ 1,600 |
€ 1,400 |
13. |
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) |
$1,700 |
$1,600 |
14. |
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (Ադիս Աբեբա) |
$ 3000 |
$ 2000 |
15. |
Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) |
$1,300 |
$1,200 |
16. |
Թուրքմենստան (Աշխաբադ) |
$900 |
$800 |
17. |
Ինդոնեզիայի Հանրապետություն (Ջակարտա) |
$1,700 |
$1,600 |
18. |
Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ, Վալենսիա) |
€ 1,800 |
€ 1,700 |
19. |
Իսրայելի Պետություն (Թել Ավիվ, Երուսաղեմ) |
$2,200 |
$2,100 |
20. |
Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) |
€ 1,750 |
€ 1,650 |
21. |
Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) |
$1,200 |
$1,100 |
22. |
Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) |
$1,800 |
$1,700 |
23. |
Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) |
€ 1,100 |
€ 1,000 |
24. |
Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) |
$1,250 |
$1,150 |
25. |
Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) |
€ 1,200 |
€ 1,100 |
26. |
Կանադա (Օտտավա) |
$1,700 |
$1,600 |
27. |
Հնդկաստանի Հանրապետություն (Դելի) |
$1,250 |
$1,150 |
28. |
Հունաստանի Հանրապետություն (Աթենք) |
€ 1,450 |
€ 1,350 |
29. |
Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) |
$950 |
$850 |
30. |
Ճապոնիա (Տոկիո) |
$4,000 |
$3,700 |
31. |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) |
£2,300 |
£2,200 |
32. |
Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (Մեխիկո) |
$2,500 |
$2,400 |
33. |
Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) |
$800 |
$700 |
34. |
Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ, Հաագա) |
€ 1,800 |
€ 1,700 |
35. |
Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ) |
€ 2,400 |
€ 2,300 |
36. |
Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) |
3,500 CHF |
3,400 CHF |
37. |
Չեխիայի Հանրապետություն (Պրահա) |
€ 1,450 |
€ 1,350 |
38. |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) |
$1,400 |
$1,300 |
39. |
Ռումինիայի Հանրապետություն (Բուխարեստ) |
€ 1,000 |
€ 900 |
40. |
Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) |
$1,900 |
$1,800 |
41. |
Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) |
$1,250 |
$1,150 |
42. |
Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) |
$1,200 |
$1,100 |
43. |
Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) |
$1,300 |
$1,200 |
44. |
Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս) |
$1,000 |
$900 |
45. |
Սիրիայի Արաբական Հանրապետություն (Հալեպ) |
$800 |
$750 |
46. |
Վատիկան |
€ 1,750 |
€ 1,650 |
47. |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ) |
$1,100 |
$1,000 |
48. |
Վրաստան (Թբիլիսի) |
$700 |
$650 |
49. |
Վրաստան (Բաթում) |
$700 |
$600 |
50. |
Ուկրաինա (Կիև) |
$1,400 |
$1,300 |
51. |
Ուկրաինա (Օդեսա) |
$1,100 |
$1,000 |
52. |
Քատարի Պետություն (Դոհա) |
$ 2,840 |
$ 2,740 |
53. |
Քուվեյթի Պետություն (Էլ Քուվեյթ) |
$3,200 |
$3,100 |
54. |
Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) |
€ 2,600 |
€ 2,500 |
55. |
Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) |
€ 1,450 |
€ 1,350 |
56. |
Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն) |
€ 1,250 |
€ 1,150 |
57. |
Ֆրանսիայի Հանրապետություն (Մարսել) |
€ 1,250 |
€ 1,150 |
»:
Պաշտոնական հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2020 թվական: