Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

12.10.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետում «հազարապատիկի» բառը փոխարինել «երկուհազարապատիկի» բառով:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժով կատարողական վարույթը վերսկսվում է 14-օրյա ժամկետում, եթե այն կասեցվել է մինչև սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելը` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով` պարտապանի գույքի` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով անբավարարության պատճառով, և պարտատերը կամ պարտապանը «Սնան- կության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով դեռևս չի ներկայացրել սնանկության դիմում, կամ ներկայացված դիմումը վերադարձվել է:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հոկտեմբերի 1
Երևան
ՀՕ-446-Ն

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հոկտեմբերի 2020 թվական:

 

pin
ՀՀ 18.09.2020
N ՀՕ-446-Ն օրենք