01.04.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի փետրվարի 3-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «Սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված` համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-71-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 16 փետրվարի 2021 թվական: