Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ...

 

04.04.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

22 մարտի 2021 թվականի. N 112-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 228-րդ և 229-րդ հոդվածները.

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի

1) N 8 հավելվածի

ա. «1 713122 Հողի հարկ համայնքի վարչական տարածքներում գտնվող հողի համար 1131» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ.

 

«  

1

       

 713130

 

Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ

1131

1

         

713131

Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ

1131

 

»:

բ. «1 716122» տողում «Հողի հարկի և գույքահարկի» բառերը փոխարինել «Հողի հարկի, գույքահարկի և անշարժ գույքի հարկի» բառերով:

 

2) N 19 հավելվածի «5.2» կետի «1)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1) Սինթետիկ հաշիվ 713100 - Գույքային հարկեր անշարժ գույքից խումբը ներառում է անշարժ գույքի սեփականության համար գանձվող հարկերը՝ հողի հարկը, գույքահարկը և 2021 թվականի հունվարի 1-ից գործող անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգի հիման վրա հաշվարկված համայնքների բյուջեներ մուտքագրվող անշարժ գույքի հարկը: Հարկ է նշել, որ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի, շինությունների գույքահարկը, հողի հարկը և անշարժ գույքի հարկը մուտքագրվում են հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվողներինը՝ ՀՀ պետական բյուջե: Փոխադրամիջոցների համար գանձվող գույքահարկը հաշվառվում է որպես այլ գույքից գույքային հարկ (713600) և ամբողջությամբ մուտքագրվում է համայնքի բյուջե:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ժամանակավոր
պաշտոնակատար

Կ. Բրուտյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2021 թվական:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
22.03.2021
N 112-Ն
Հրաման