09.04.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 25-ին
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի 59-րդ հոդվածում`
1) 13-րդ մասից հանել «, ինչպես նաև ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցելու» բառերը, իսկ «ժամանակավորապես դադարեցվել`» բառերը փոխարինել «կասեցվել» բառով.
2) 14-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 7 Երևան ՀՕ-125-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 8 ապրիլի 2021 թվական: