09.04.2021 -
(օրենքն ուժը կորցրել է 23.10.2021 թվականից` 24.03.21 ՀՕ-163-Ն օրենք)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 25-ին
«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Քրեական հետապնդում հարուցվելու դեպքում Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 7 Երևան ՀՕ-132-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 8 ապրիլի 2021 թվական: