Սեղմել Esc փակելու համար:
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ ...

 

18.04.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին

 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների` տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող և իրացման ենթակա գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են այդ ֆինանսական կազմակերպությունների ինտերնետային կայքում:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կազմակերպչի և առաջարկողի միջև կնքված պայմանագրով վարձատրության չափը չի կարող գերազանցել աճուրդով վաճառքի ենթակա գույքի աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի առաջարկած առավելագույն գնի երեք տոկոսը:»:

 

i

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում հարկադիր և էլեկտրոնային աճուրդների անցկացման վրա:»:

i

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի հայտերի բացումից առնվազն 30 րոպե առաջ (բացառությամբ հողամասերի վաճառքի, որը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով), եթե մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:»:

 

i

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 4.1.
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ

 

Հոդված 35.5. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունները

 

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող են համարվում այն սակարկությունները, որոնք իրականացվում են էլեկտրոնային եղանակով և համապատասխանում են սույն օրենքով էլեկտրոնային սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջներին, բացառությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների:

2. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների աճուրդի լոտ կարող է լինել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 35.6. Էլեկտրոնային համակարգերը

 

1. Սույն օրենքի իմաստով` էլեկտրոնային համակարգեր են համարվում սակարկությունների կազմակերպման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումները, ինտերնետային հասցեն, տեխնիկական լուծումները և բոլոր այն համակարգերն ու միջոցները, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման, իրականացման և ավտոմատ եղանակով հաղթողին որոշելու համար:

 

Հոդված 35.7. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչը

 

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպչի վրա տարածվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի հինգերորդ պարբերությամբ սահմանված պահանջները:

 

Հոդված 35.8. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վերաբերյալ հրապարակային ծանուցումը

 

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների (աճուրդի) մասին հրապարակային ծանուցումը կատարվում է աճուրդն անցկացնելու օրվանից առնվազն երկու օր առաջ: Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը ներառում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-10-րդ կետերով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև կազմակերպչի ինտերնետային կայքում տեղադրված այլ տեղեկություններ գույքի մասին (պարտադիր ներառելով լուսանկարներ, տեսաձայնագրություններ), եթե վաճառքի ենթակա գույքն անհնար է տեղափոխել պահառության վայր:

2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների` տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող և իրացման ենթակա գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են այդ ֆինանսական կազմակերպությունների ինտերնետային կայքում:

 

Հոդված 35.9. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջները

 

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչը պետք է ունենա ինտերնետային կայք և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացված հաշիվ:

2. Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց գրանցումը կատարվում է անվճար:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ինտերնետային կայքում հրապարակվում են աճուրդի մասնակցության կանոնակարգն ու պայմանները:

4. Աճուրդին մասնակցել ցանկացող անձը մինչև աճուրդի նախորդ օրը` ժամը 16:00-ն, գրանցվում է ինտերնետային կայքում` նշելով և կցելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշը (իրավաբանական անձանց դեպքում` գրանցման վկայականը և հարկ վճարողի հաշվառման համարը), եթե այլ բան նախատեսված չէ աճուրդի կանոնակարգով, որից հետո ծրագիրը նրան տալիս է նույնականացնող համարանիշ, որով մասնակիցը հնարավորություն է ստանում մասնակցելու աճուրդին:

5. Վաճառքի ենթակա լոտերի վերաբերյալ գնային հայտ ներկայացնելու և վճարումներ կատարելու գործընթացը սահմանվում է աճուրդի կանոնակարգով:

6. Աճուրդի կազմակերպիչը երաշխավորում է աճուրդի մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը: Աճուրդի մասնակիցների անձնական տվյալները չեն կարող տրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

Հոդված 35.10. Աճուրդի ընթացքը և ավարտը

 

1. Աճուրդի մեկնարկը և ընթացքը սահմանվում են աճուրդի կանոնակարգով:

2. Աճուրդի տևողությունը և ավարտը սահմանվում են աճուրդի կանոնակարգով:

3. Աճուրդը համարվում է ավարտված, երբ լրանում է աճուրդի համար սահմանված ժամկետը:

4. Աճուրդում հաղթող է ճանաչվում առավելագույն գին ներկայացրած մասնակիցը:

5. Լոտի գնի վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով, եթե աճուրդի կազմակերպման համակարգը թույլ է տալիս կցել բանկային քարտ կամ հաշիվ:

6. Կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի հետ աճուրդի անցկացման օրն ստորագրում է աճուրդի արձանագրությունը, որի ձևը և ստորագրության կարգը սահմանվում են աճուրդի կանոնակարգով:

7. Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոխանցել գնված լոտի գինն ամբողջությամբ` հաշվանցելով նախավճարը:

8. Լոտի վաճառքի ամբողջական գինն աճուրդի կազմակերպչի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, աճուրդում հաղթած մասնակցի հետ կնքվում է առք ու վաճառքի պայմանագիր:

9. Աճուրդի կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի հետ գույքի առք ու վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, երկկողմանի ստորագրված հանձնման-ընդունման ակտի հիման վրա իրականացնում է գույքի հանձնում` տեղեկացնելով սահմանված ժամկետում իրավունքների գրանցման մասին, եթե դա պահանջվում է:

 

Հոդված 35.11. Աճուրդը չկայացած և անվավեր ճանաչելը

 

1. Աճուրդը համարվում է չկայացած, եթե աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ:

2. Աճուրդը չկայացած է հայտարարվում նշված հանգամանքների ի հայտ գալու հաջորդ օրվանից ոչ ուշ:

3. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով` դատական կարգով:

4. Աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ, իսկ դրա անհնարինության դեպքում կիրառվում են անվավերության հետևանքներ` օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. ապրիլի 7
Երևան
ՀՕ-146-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 24.03.2021
N ՀՕ-146-Ն օրենք