Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

19.05.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 34-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) Օրենսգրքով սահմանված դեպքերում դիմելու օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

«13) հարկ վճարողի դիմումի հիման վրա` Կառավարության հաստատած կարգով սահմանված չափանիշները բավարարելու դեպքում տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կամ մերժել օրինապահ հարկ վճարող համարվելու հավաստագրի տրամադրումը:»:

 

i

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 293.1-ին հոդվածով.

 

Հոդված 293.1. Ավելացված արժեքի հարկ վճարողների հարկային կարգապահության հավաստումը և դրա առանձնահատկությունները

 

1. Ավելացված արժեքի հարկ վճարողների դիմումի հիման վրա և Կառավարության հաստատած կարգով սահմանված չափանիշները բավարարելու դեպքում համապատասխան հավաստագրի տրամադրման միջոցով հավաստվում է հարկ վճարողի օրինապահությունը:

2. Ավելացված արժեքի հարկ վճարողների օրինապահությունը հավաստվում է հարկային մարմնի կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման միջոցով` սույն հոդվածով սահմանված ժամանակահատվածի ընթացքում իրականացրած գործունեության համար: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրացուցային օրը ներառող ժամանակահատվածում իրականացված գործունեության հիման վրա:

3. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործում է տրման օրվանից մինչև հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:

4. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար Օրենսգրքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

5. Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 305-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հարկային մարմինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողներին հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում սույն հոդվածով նախատեսված իրազեկումն իրականացնում է նաև համապատասխան իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 10 օրվա ընթացքում, հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու միջոցով:»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը «այն ստանալուց հետո` 20 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում` դիմումն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասը «ԱԱՀ գումարի մինչև 40 միլիոն» բառերից հետո լրացնել «, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում մինչև 60 միլիոն» բառերով:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասը «30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դիմում-բողոքները` 15 օրվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դրույթի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 7-րդ ամսվա 1-ից:

 

Հոդված 9. Սույն օրենքի դրույթները տարածվում են Կառավարության կողմից օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հոդված 10. Կառավարությունն օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. մայիսի 18
Երևան
ՀՕ-190-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 05.05.2021
N ՀՕ-190-Ն օրենք