Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈ ...

 

12.11.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 2021 թվականի N 1834-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 1-ին կետում «2021 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հունիսի 20-ը» բառերով.

i

2) որոշման հավելվածի 2-րդ կետում «սերտիֆիկատ չունեցող անձանց» բառերը փոխարինել «սերտիֆիկատ չունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց» բառերով.

i

3) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք բացի սույն հավելվածի 2-րդ և 2.1-ին կետերով սահմանված սերտիֆիկատի և պատվաստման սերտիֆիկատի առկայության և զննության արդյունքներով հոսպիտալացման ենթարկվելու դեպքերից, մյուս բոլոր դեպքերում ենթակա են ՊՇՌ հետազոտության համար նմուշառման` օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման` մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:».

i

4) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց) սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատ կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ չունենալու (չներկայացնելու) դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է:».

i

5) որոշման հավելվածի 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.2-րդ կետով.

«15.2. Քրեակատարողական հիմնարկներում արգելվում են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի): Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված` իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների` ներառյալ, բայց չսահմանափակվելով, Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:».

i

6) որոշման հավելվածի 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.

«17.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`

1) տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).

2) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառա- յության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` ընտանիքի անդամի ծանր հիվանդության կամ մահվան, կամ 9-րդ մասով սահմանված, ինչպես նաև 11-րդ մասի համաձայն` 15 օրացուցային օրից ավելի տրվող վերականգնողական արձակուրդների):»:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 20-ից, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերը` 2021 թվականի դեկտեմբերի 1-ից, 5-րդ, 6-րդ ենթակետերը` սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. նոյեմբերի 11
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.11.2021
N 1834-Ն
Որոշում