040.1301.291201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2001 թվականի N 1301
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշմամբ հավանության արժանացած ծրագրի համաձայն Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգում հետագա կառուցվածքային բարեփոխումների իրականացման, կառուցվածքային կառավարման ապակենտրոնացման և առևտրային սկզբունքների արմատավորման, ջրավազանային սկզբունքով համակարգի տեխնոլոգիական-տնտեսական ամբողջականության ձևավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 205212 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը (ցանկը կցվում է) և այն, որպես պետական սեփականություն հանդիսացող գույք, ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանաբար նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափն ու ավելացնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել «Արագած» մասնաճյուղին ամրագրված` 172081 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքն ու այն, որպես պետական սեփականություն հանդիսացող գույք, ներդնել «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` համապատասխանաբար նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափն ու ավելացնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել առանձնացման ձևով` ստեղծելով «Արարատյան-ոռոգում», «Էջմիածին-ոռոգում», «Արմավիր-ոռոգում», «Թալին-ոռոգում», «Արզնի-Շամիրամ-ոռոգում», «Կոտայք-ոռոգում», «Երևան-ոռոգում», «Շիրակ-ոռոգում», «Մարտունի-ոռոգում», «Սպիտակ-ոռոգում», «Նոյեմբերյան-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում» և «Վայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունները:
4. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություն:
5. «Արարատյան-ոռոգում», «Էջմիածին-ոռոգում», «Արմավիր-ոռոգում», «Թալին-ոռոգում», «Արզնի-Շամիրամ-ոռոգում», «Կոտայք-ոռոգում», «Երևան-ոռոգում», «Շիրակ-ոռոգում», «Մարտունի-ոռոգում», «Սպիտակ-ոռոգում», «Նոյեմբերյան-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Վայք-ոռոգում», «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության բաժանիչ հաշվեկշիռը` նախատեսելով, որ նոր ստեղծվող ընկերություններին համապատասխանաբար անցնում են «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի իրավունքները և պարտականությունները.
բ) նշված ընկերությունների բաժանիչ հաշվեկշռի համաձայն սահմանել «Արարատյան-ոռոգում», «Էջմիածին-ոռոգում», «Արմավիր-ոռոգում», «Թալին-ոռոգում», «Արզնի-Շամիրամ-ոռոգում», «Կոտայք-ոռոգում», «Երևան-ոռոգում», «Շիրակ-ոռոգում», «Մարտունի-ոռոգում», «Սպիտակ-ոռոգում», «Նոյեմբերյան-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Վայք-ոռոգում», «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների չափը և սահմանված կարգով հաստատել դրանց կանոնադրությունները:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 29-ից:
ՑԱՆԿ
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ` ԸՍՏ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ
._______________________________________________________________________.
|NN | Գույքի անվանումը |Գույքի (այդ թվում` պաշարների) |
|ը/կ| |հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ)|
|___|___________________________________|_______________________________|
| 1.|Ստեփանավան-Տաշիրի ՈՀՇ-ի գույք | 11307 |
|___|___________________________________|_______________________________|
| 2.|Թումանյանի ՈՀՇ-ի գույք | 18673 |
|___|___________________________________|_______________________________|
| 3.|Գավառ-Սևանի ՈՀՇ-ի գույք | 31581 |
|___|___________________________________|_______________________________|
| 4.|Վարդենիս-Ճամբարակի ՈՀՇ-ի գույք | 13887 |
|___|___________________________________|_______________________________|
| 5.|Իջևանի ՈՀՇ-ի գույք | 25838 |
|___|___________________________________|_______________________________|
| 6.|Տավուշի ՈՀՇ-ի գույք | 10743 |
|___|___________________________________|_______________________________|
| 7.|77 հոսքաչափ | 93183 |
|___|___________________________________|_______________________________|
| | Ընդամենը | 205212 |
._______________________________________________________________________.