Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 493-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

01.01.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2021 թվականի N 2049-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 493-Ն ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 486-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ, 28-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Oտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» N 493-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, ինչպես նաև դրանցով հաստատված հավելվածները:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Լիազորված պետական կառավարման մարմիններ ճանաչելու մասին» N 486-Ն որոշումը ճանաչել ուժը կորցրած:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. դեկտեմբերի 16
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2021
N 2049-Ն
Որոշում