18.06.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի մայիսի 25-ին
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից, բացառությամբ ոչ ռեզիդենտ նույնականացված խաղացողների, խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով.»:
i
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «զ1» և «զ2» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ1) շահումը փոխանցում (վճարում) է անկանխիկ եղանակով` հայկական դրամով.
զ2) չի կարող շահումը փոխանցել (վճարել) այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները: Ինչպես նաև արգելվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը և շահումների տրամադրումը կանխիկ գումարով.»:
i
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Օրենքով սահմանված անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. հունիսի 7 Երևան ՀՕ-138-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունիսի 2022 թվական: