Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

13.12.2017 -

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՈՐՈՇՈՒՄ


13 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 170 

քաղ. Մոսկվա
 

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին, 145-րդ հոդվածի 7-րդ կետի չորրորդ պարբերությանը, 148-րդ հոդվածի 3-րդ կետին, 149-րդ հոդվածի 2-րդ կետին, 151-րդ հոդվածի 13-րդ կետի երկրորդ պարբերությանը, 304-րդ հոդվածի 16-րդ կետին, 305-րդ հոդվածի 6-րդ կետին, 306-րդ հոդվածի 7-րդ կետին, 307-րդ հոդվածի 5-րդ կետին և 377-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) այն ապրանքների նկատմամբ, որոնք դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 27-րդ խմբում, Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս փոխադրվում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով այդ պետությունների տարածքներում մի տեսակի տրանսպորտի տրանսպորտային միջոցից մեկ այլ տեսակի տրանսպորտի տրանսպորտային միջոց դրանց փոխաբեռնման (վերաբեռնման) իրականացմամբ, առավելագույն ժամկետը, որի ընթացքում այդ ապրանքները ուղարկող մաքսային մարմնից պետք է հասցվեն նշանակման մաքսային մարմին, չի կարող գերազանցել 3 ամսում 2 հազար կիլոմետր հաշվարկով սահմանվող ժամկետը:

2. Հաստատել կից ներկայացվող`

Մաքսային տարանցման ժամկետի երկարաձգման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը.

Ապրանքների առաքման վայրի փոփոխության համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը.

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և ապրանքների հետ կատարվող այլ բեռնային գործողությունների, ինչպես նաև այդպիսի ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինման համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ այդ գործառնությունների իրականացման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը.

Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս փոխադրվող` Եվրասիական տնտեսական միության ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և դրանց հետ կատարվող բեռնային այլ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներում փոխարինելու համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ այդ գործողություններն իրականացնելու մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը.

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ առաջացած վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների դեպքում մաքսային գործառնությունների իրականացման կարգը.

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կամ դադարեցնելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի դեկտեմբերի 13-ի
թիվ 170 որոշմամբ

 

ԿԱՐԳ
Մաքսային տարանցման ժամկետի երկարաձգման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 144-րդ հոդվածի 4-րդ կետի իրագործման նպատակներով, և դրանով սահմանվում է այն ժամկետի երկարաձգման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման հաջորդականությունը, որի ընթացքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն ուղարկող մաքսային մարմնից պետք է հասցվեն նշանակման մաքսային մարմին (այսուհետ` մաքսային տարանցման ժամկետ):

2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման դեպքում մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու համար` նախքան ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված` մաքսային տարանցման ժամկետը լրանալը հայտարարատուն կամ փոխադրողը (այսուհետ` անձ) մաքսային տարանցման սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հիմնավորված դիմում (էլեկտրոնային փաստաթղթի, ազատ ձևով կազմված` թղթային կրիչով փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով) (այսուհետ` դիմում) է ուղարկում.

ուղարկող մաքսային մարմին կամ այն մաքսային մարմին, որը լիազորված է կատարել մաքսային գործառնություններ, և որի գործունեության տարածքում են գտնվում ապրանքներն ու տրանսպորտային միջոցը` Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) մաքսային տարածքով ապրանքները փոխադրելու դեպքում.

ուղարկող մաքսային մարմին կամ նշանակման մաքսային մարմին` ապրանքները Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մասը Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով փոխադրելու դեպքում:

Դիմում ուղարկելիս անձի` մաքսային մարմին փաստացի ներկայանալը և (կամ) տրանսպորտային միջոցը և (կամ) ապրանքները մաքսային մարմին ներկայացնելը պարտադիր չէ:

3. Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) տեղեկություններ դիմում ուղարկած անձի վերաբերյալ`

իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

հարկային համարը (առկայության դեպքում).

իրավաբանական անձի, կազմակերպության գտնվելու վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը) կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն.

բ) տարանցման հայտարարագրի գրանցման համարը, ինչպես նաև (առկայության դեպքում) ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի համարը.

գ) ապրանքների փոխադրում իրականացնող իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները համընկնում են սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հետ).

դ) այն հանգամանքները, որոնցով պայմանավորված է մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը.

ե) ապրանքների ու տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը.

զ) այն ենթադրվող ժամկետը (հաշվի առնելով Օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դրույթները), որի ընթացքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կհասցվեն նշանակման մաքսային մարմին` այդ ժամկետի հիմնավորմամբ.

է) դիմումի ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ տեղեկացման` դիմումն ուղարկած անձի համար նախընտրելի եղանակը (էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսի համարը և այլն):

4. Դիմումի հետ մեկտեղ մաքսային մարմին են ներկայացվում այն հանգամանքները հաստատող փաստաթղթերը, որոնցով պայմանավորված է մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը (այդպիսի փաստաթղթերի առկայության դեպքում)`

էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ձևով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով).

թղթային կրիչով փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ձևով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով).

թղթային կրիչով փաստաթղթերի ձևով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է թղթային կրիչով փաստաթղթի ձևով):

Այն դեպքում, երբ ուղարկող մաքսային մարմին տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով, դիմումին նաև կցվում են`

թղթային կրիչով այդ տարանցման հայտարարագրի էլեկտրոնային պատճենը (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով).

այդ տարանցման հայտարարագիրը թղթային կրիչով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է թղթային կրիչով փաստաթղթի ձևով):

5. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը`

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումն ստանալու պահից մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամից ոչ ուշ գրանցում է այն գրանցման համար տալու միջոցով` օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը.

բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումը գրանցելու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամից ոչ ուշ ընդունում է որոշում Օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետի սահմաններում մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու կամ այդ ժամկետի երկարաձգումը մերժելու վերաբերյալ:

6. Այն մաքսային մարմինը, որտեղ ներկայացվել է դիմումը, մերժում է մաքսային տարանցման ժամկետի երկարաձգումը հետևյալ դեպքերում`

ա) դիմումը ներկայացվել է այն մաքսային մարմին, որը լիազորված չէ մաքսային գործառնություններ կատարել, և (կամ) որի գործունեության տարածքում չեն գտնվում ապրանքներն ու տրանսպորտային միջոցը` հաշվի առնելով սույն կարգի 2-րդ կետը.

բ) դիմումը ներկայացվել է մաքսային մարմին մաքսային տարանցման ժամկետը լրանալուց հետո.

գ) դիմումը ներկայացվել է ոչ լիազորված անձի կողմից.

դ) դիմումը չի պարունակում սույն կարգի 3-րդ կետի «ա» - «զ» ենթակետերում նշված տեղեկությունները.

ե) մաքսային տարանցման ժամկետը, հաշվի առնելով դիմումին համապատասխան դրա ենթադրվող հետաձգումը, կգերազանցի Օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված մաքսային տարանցման ժամկետը:

7. Մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը, սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետում`

ա) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է հաղորդագրություն մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու մասին, որն ուղարկվում է ուսղարկող մաքսային մարմին և նշանակման մաքսային մարմին, ինչպես նաև միջանկյալ մաքսային մարմին (ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու դեպքում) և պարունակում է հետևյալ տեղեկությունները`

մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունած մաքսային մարմնի ծածկագիրը,

մաքսային տարանցման ժամկետը երկարաձգած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը,

տարանցման հայտարարագրի գրանցման համարը, ինչպես նաև (առկայության դեպքում) ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի համարը,

այն հանգամանքները, որոնցով պայմանավորված է մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը,

այն ամսաթիվը` օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը), մինչև որը երկարաձգվել է մաքսային տարանցման ժամկետը.

բ) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` ձևավորում և անձին ուղարկում է մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի ձևով) կամ հաղորդագրություն մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու մասին (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով դիմումի էլեկտրոնային պատճենի ձևով).

գ) տարանցման հայտարարագրի վրա կատարում է «մաքսային տարանցման ժամկետը երկարաձգված է մինչև ...» նշումը` օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը)` նշելով այն ամսաթիվը, մինչև որը երկարաձգվել է մաքսային տարանցման ժամկետը, և այդ նշումը հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով).

դ) պատրաստում է (անհրաժեշտության դեպքում) տարանցման հայտարարագրի պատճենը մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու մասին մաքսային մարմնի նշմամբ (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի
4-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերի պատճենները (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)` մաքսային մարմնի գործերում դրանք պահելու համար.

ե) անձին տեղեկացնում է մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու և մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու մասին նշում պարունակող տարանցման հայտարարագիրը (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի
4-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերն ստանալու հնարավորության մասին (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով): Այն դեպքում, երբ համապատասխան որոշում ընդունելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում անձը չի ներկայացել մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու մասին նշում պարունակող տարանցման հայտարարագիրը և համապատասխան փաստաթղթերն ստանալու համար, մաքսային մարմինն այդ հայտարարագիրն ու փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ դրանք փոխանցում է այդ տարանցման հայտարարագիրն ու փաստաթղթերն ստանալու փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով:

8. Մաքսային տարանցման ժամկետի երկարաձգումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը, սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետում`

ա) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` ձևավորում և անձին է ուղարկում մաքսային տարանցման ժամկետի երկարաձգումը մերժելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ` մերժման պատճառների նշմամբ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի ձևով), կամ հաղորդագրություն մաքսային տարանցման ժամկետի երկարաձգումը մերժելու մասին` մերժման պատճառների նշմամբ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով դիմումի էլեկտրոնային պատճենի ձևով).

բ) դիմումի վրա կատարում է «մաքսային տարանցման ժամկետի երկարաձգումը մերժված է» նշումը` նշելով մերժման պատճառները, և այդ նշումը հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով).

գ) պատրաստում է (անհրաժեշտության դեպքում) դիմումի պատճենը մաքսային տարանցման ժամկետի երկարաձգումը մերժելու մասին մաքսային մարմնի նշմամբ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)` մաքսային մարմնի գործերում դրանք պահելու համար.

դ) անձին տեղեկացնում է մաքսային տարանցման ժամկետի երկարաձգումը մերժելու և մաքսային տարանցման ժամկետի երկարաձգումը մերժելու մասին նշում պարունակող դիմումը (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու հնարավորության մասին (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով):

Այն դեպքում, երբ համապատասխան որոշում ընդունելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում անձը չի ներկայացել մաքսային տարանցման ժամկետի երկարաձգումը մերժելու մասին նշում պարունակող դիմումը և համապատասխան փաստաթղթերն ստանալու համար, մաքսային մարմինն այդ դիմումն ու փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ դրանք փոխանցում է այդ դիմումն ու փաստաթղթերն ստանալու փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի դեկտեմբերի 13-ի
թիվ 170 որոշմամբ

 

ԿԱՐԳ
ապրանքների առաքման վայրի փոփոխության համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 145-րդ հոդվածի 7-րդ կետի չորրորդ պարբերության իրագործման նպատակներով, և դրանով սահմանվում է այն մաքսային գործառնությունների իրականացման հաջորդականությունը, որոնք կապված են այն վայրը փոխելու համար մաքսային մարմնի թույլտվություն ստանալու հետ, որտեղ պետք է առաքվեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները (այսուհետ` առաքման վայր):

2. Այն դեպքում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ նշանակման կետը փոխվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության` տրանսպորտի ոլորտին առնչվող օրենսդրությանը համապատասխան, առաքման վայրը փոխելու նպատակով փոխադրողն իրավունք ունի առաքման վայրը փոխելու վերաբերյալ դիմում (այսուհետ` դիմում) ներկայացնելու իր ընթացուղում գտնվող ցանկացած այնպիսի մաքսային մարմին, որը լիազորված է մաքսային գործառնություններ կատարել, և որի գործունեության տարածքում են գտնվում ապրանքներն ու տրանսպորտային միջոցը:

3. Առաքման վայրը փոխելու համար թույլտվություն ստանալու համար փոխադրողը`

ա) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքները, որոնց առաքման վայրը ենթադրաբար փոխվելու է, այդ թվում` առանց ապրանքներն այն տրանսպորտային միջոցից բեռնաթափելու, որով դրանք ժամանել են, և տրանսպորտային միջոցը տեղադրում է մաքսային հսկողության գոտում` տեղակայված այն մաքսային մարմնի գործունեության տարածքում, որտեղ փոխադրողը մտադիր է դիմում ներկայացնել.

բ) մաքսային մարմին ուղարկում է դիմում (էլեկտրոնային փաստաթղթի, ազատ ձևով կազմված` թղթային կրիչով կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով):

4. Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) տեղեկություններ փոխադրողի վերաբերյալ`

իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),

հարկային համարը (առկայության դեպքում),

իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության գտնվելու վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը) կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն.

բ) տարանցման հայտարարագրի գրանցման համարը, ինչպես նաև (առկայության դեպքում) ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի համարը, որոնց համապատասխան իրականացվում է փոխադրումն ուղարկող մաքսային մարմնի կողմից ի սկզբանե սահմանված առաքման վայր.

գ) այն հանգամանքները, որոնցով պայմանավորված է առաքման վայրը փոխելու անհրաժեշտությունը.

դ) առաքման ենթադրվող վայրը.

ե) մաքսային հսկողության այն գոտին, որտեղ տեղադրված են տրանսպորտային միջոցն ու «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները.

զ) դիմումի ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ տեղեկացման` դիմումն ուղարկած փոխադրողի համար նախընտրելի եղանակը (էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսի համարը և այլն):

5. Դիմումի հետ մեկտեղ մաքսային մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) տարանցման այն հայտարարագիրը, որին համապատասխան ապրանքները փոխադրվել են ի սկզբանե սահմանված առաքման վայր (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ուղարկող մաքսային մարմին ներկայացվել է թղթային կրիչով).

բ) նշանակման կետի փոփոխությունը հաստատող փաստաթղթերը (էլեկտրոնային փաստաթղթերը, թղթային կրիչով փաստաթղթերի պատճենները և (կամ) թղթային կրիչով փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները).

գ) էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով տարանցման հայտարարագիրը, որտեղ նշված է առաքման ենթադրվող վայրը կամ տարանցման հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան ապրանքները փոխադրվում էին ի սկզբանե սահմանված առաքման վայր` որպես նախորդող փաստաթուղթ:

6. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը`

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումն ստանալու պահից մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամից ոչ ուշ գրանցում է այն գրանցման համար տալու միջոցով` օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը.

բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումը գրանցելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ ընդունում է որոշում առաքման վայրը փոխելու կամ առաքման վայրի փոխումը մերժելու վերաբերյալ:

7. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը, դիմումն ուսումնասիրելիս հաշվի է առնում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-6-րդ կետերի դրույթները, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում փոխադրողի կամ հայտարարատուի կողմից Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան իրենց վրա դրված պարտականությունները դիմումն ուղարկելու պահի դրությամբ չկատարելու վերաբերյալ տեղեկատվությունը (առկայության դեպքում):

8. Այն մաքսային մարմինը, որտեղ ներկայացվել է դիմումը, հրաժարվում է փոխել առաքման վայրը հետևյալ դեպքերում`

ա) դիմումը ներկայացվել է այն մաքսային մարմին, որը լիազորված չէ մաքսային գործառնություններ կատարել, և (կամ) որի գործունեության տարածքում չեն գտնվում են ապրանքներն ու տրանսպորտային միջոցը.

բ) դիմումը ներկայացվել է ոչ լիազորված անձի կողմից.

գ) դիմումը չի պարունակում սույն կարգի 4-րդ կետի «ա»-«ե» ենթակետերում նշված տեղեկությունները.

դ) չեն ներկայացվել նշանակման կետի փոփոխությունը հաստատող փաստաթղթերը.

ե) ուղարկող մաքսային մարմնի կողմից առաքման վայրը, Օրենսգրքի 145-րդ հոդվածի 3-5-րդ կետերին համապատասխան, սահմանվել է` անկախ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկություններից.

զ) հայտնաբերվել են հատկանիշներ, որ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում փոխադրողի կամ հայտարարատուի կողմից` դիմումն ուղարկելու պահի դրությամբ չեն կատարվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան իրենց վրա դրված պարտականությունները:

9. Առաքման վայրը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը, սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետում`

ա) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` ձևավորում և փոխադրողին է ուղարկում առաքման վայրը փոխելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի ձևով).

բ) փոխադրողին տեղեկացնում է առաքման վայրը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելու մասին (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով).

գ) Օրենսգրքի 151-րդ հոդվածին համապատասխան ավարտում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը, որին համապատասխան ապրանքները պետք է փոխադրվեին ի սկզբանե սահմանված առաքման վայր.

առաքման վայրը փոխելու վերաբերյալ որոշում ընդունած մաքսային մարմնի ծածկագիրը,

առաքման վայրը փոխելու վերաբերյալ որոշում ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը,

տարանցման հայտարարագրի գրանցման համարը, ինչպես նաև (առկայության դեպքում) ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի համարը,

այն հանգամանքները, որոնցով պայմանավորված է առաքման վայրը փոխելու անհրաժեշտությունը,

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու ամսաթիվը` օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը).

ե) դիմումի հետ ներկայացված և ենթադրվող առաքման վայրը պարունակող տարանցման հայտարարագիրը գրանցում է Օրենսգրքի 111-րդ հոդվածին համապատասխան, որից հետո ապրանքները բաց են թողնվում Օրենսգրքի 18-րդ և 22-րդ գլուխներին համապատասխան:

10. Առաքման վայրի փոխումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը, սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետում`

ա) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` ձևավորում և փոխադրողին է ուղարկում առաքման վայրի փոխումը մերժելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ` նշելով մերժման պատճառները (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի ձևով).

բ) դիմումի վրա կատարում է «առաքման վայրի փոխումը մերժված է» նշումը` նշելով մերժման պատճառները, և այդ նշումը հաստատում է ստորագրությամբ և մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով).

գ) պատրաստում է (անհրաժեշտության դեպքում) դիմումի պատճենը` առաքման վայրի փոխումը մերժելու մասին մաքսային մարմնի նշմամբ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)` մաքսային մարմնի գործերում դրանք պահելու համար.

դ) փոխադրողին տեղեկացնում է առաքման վայրի փոխումը մերժելու և առաքման վայրի փոխումը մերժելու վերաբերյալ նշում պարունակող դիմումը (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու հնարավորության մասին (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով): Այն դեպքում, երբ համապատասխան որոշում ընդունելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխադրողը չի ներկայացել առաքման վայրի փոխումը մերժելու վերաբերյալ նշում պարունակող դիմումը և համապատասխան փաստաթղթերն ստանալու համար, մաքսային մարմինն այդ դիմումն ու փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ դրանք փոխանցում է այդ դիմումն ու փաստաթղթերն ստանալու փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ
170 որոշմամբ

 

ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և ապրանքների հետ կատարվող այլ բեռնային գործողությունների, ինչպես նաև այդպիսի ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինման համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ այդ գործառնությունների իրականացման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 148-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործման նպատակներով, և դրանով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և ապրանքների հետ կատարվող այլ բեռնային գործողությունների, ինչպես նաև այդպիսի ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինման համար մաքսային մարմնի թույլտվությունը (այսուհետ համապատասխանաբար` բեռնային գործողություններ, տրանսպորտային միջոցների փոխարինում, թույլտվություն) ստանալու կամ բեռնային գործողությունների իրականացման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման հաջորդականությունը:

2. Թույլտվությունն ստանալու համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուն կամ փոխադրողը, եթե նա հանդես չի եկել որպես հայտարարատու (այսուհետ` անձ), այն մաքսային մարմին, որը լիազորված է մաքսային գործառնություններ կատարել, և որի գործունեության տարածքում նախատեսվում են բեռնային գործողությունների կատարումը և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը, ուղարկում է դիմում (էլեկտրոնային փաստաթղթի, ազատ ձևով կազմված` թղթային կրիչով փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով) բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման համար (այսուհետ` դիմում):

Թույլտվությունն ստանալու համար անձի` մաքսային մարմին փաստացի ներկայանալը և (կամ) տրանսպորտային միջոցը և (կամ) ապրանքները մաքսային մարմին ներկայացնելը պարտադիր չէ:

3. Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) դիմումն ուղարկած անձի վերաբերյալ տեղեկություններ`

իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

հարկային համարը (առկայության դեպքում),

իրավաբանական անձի, կազմակերպության գտնվելու վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը) կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն.

բ) տարանցման հայտարարագրի գրանցման համարը, ինչպես նաև (առկայության դեպքում) ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի համարը.

գ) ապրանքների փոխադրում իրականացնող իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները համընկնում են սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հետ).

դ) տեղեկություններ` նախատեսվող բեռնային գործողությունների և (կամ) դրված մաքսային կապարակնիքների ու կնիքների հեռացմամբ տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ.

ե) բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման ենթադրվող վայրը.

զ) այն իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որը փոխադրելու է ապրանքները դրանց փոխաբեռնումը (վերաբեռնումը) իրականացնելուց հետո, այդ թվում` տրանսպորտի մեկ այլ տեսակի տրանսպորտային միջոց (այն դեպքում, երբ որպես հայտարարատու հանդես է գալիս Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձը կամ Միության անդամ պետության այն անձը, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, տրանսպորտի երկու և ավելի տեսակների օգտագործմամբ փոխադրվող ապրանքների մասով ունի լիազորություններ և ապահովում է ապրանքների այդպիսի փոխադրման կազմակերպումը).

է) դիմումի ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ տեղեկացման` դիմումն ուղարկած անձի համար նախընտրելի եղանակը (էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսի համարը և այլն):

4. Դիմումի հետ մեկտեղ մաքսային մարմին ներկայացվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցի փոխարինման անհրաժեշտությունը հաստատող փաստաթղթերը (այդպիսի փաստաթղթերի առկայության դեպքում)`

էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ձևով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով).

թղթային կրիչով փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ձևով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով).

թղթային կրիչով փաստաթղթերի ձևով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է թղթային կրիչով փաստաթղթի ձևով):

Այն դեպքում, երբ ուղարկող մաքսային մարմնին տարանցման հայտարարագիրը տրամադրվել է թղթային կրիչով, դիմումին նաև կցվում են`

թղթային կրիչով այդ տարանցման հայտարարագրի էլեկտրոնային պատճենը (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով).

այդ տարանցման հայտարարագիրը թղթային կրիչով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է թղթային կրիչով փաստաթղթի ձևով):

5. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը`

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումն ստանալու պահից մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամից ոչ ուշ գրանցում է դիմումը գրանցման համար տալու միջոցով` օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը.

բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումը գրանցելու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամից ոչ ուշ ընդունում է որոշում թույլտվություն տրամադրելու կամ թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ:

6. Այն մաքսային մարմինը, որտեղ ներկայացվել է դիմումը, մերժում է թույլտվության տրամադրումը հետևյալ դեպքերում`

ա) դիմումը ներկայացվել է այն մաքսային մարմին, որը լիազորված չէ մաքսային գործառնություններ կատարել, և (կամ) որի գործունեության տարածքում չեն նախատեսվում բեռնային գործողությունների կատարումը և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը.

բ) դիմումը ներկայացվել է ոչ լիազորված անձի կողմից.

գ) դիմումը չի պարունակում սույն կարգի 3-րդ կետի «ա»-«զ» ենթակետերում նշված տեղեկությունները.

դ) Օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում:

7. Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը, նախքան բեռնային գործողությունների կատարումը և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը, սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետում`

ա) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է այնպիսի հաղորդագրություն թույլտվություն տրամադրելու մասին, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

տարանցման հայտարարագրի գրանցման համարը, ինչպես նաև (առկայության դեպքում) ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի համարը,

բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման պայմանները (անհրաժեշտության դեպքում).

բ) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` ձևավորում և դիմումն ուղարկած անձին է ուղարկում թույլտվություն տրամադրելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ` անհրաժեշտության դեպքում նշելով բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման պայմանները (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի ձևով) կամ թույլտվություն տրամադրելու մասին հաղորդագրություն` անհրաժեշտության դեպքում նշելով բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման պայմանները (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով դիմումի էլեկտրոնային պատճենի ձևով).

գ) դիմումի վրա կատարում է «թույլատրված է» նշումը` օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը)` նշելով ամսաթիվը և անհրաժեշտության դեպքում բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման պայմանները, և այդ նշումը հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով).

դ) պատրաստում է (անհրաժեշտության դեպքում) դիմումի պատճենը` թույլտվություն տրամադրելու մասին մաքսային մարմնի նշմամբ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)` մաքսային մարմնի գործերում դրանք պահելու համար.

ե) դիմումն ուղարկած անձին տեղեկացնում է թույլտվություն տրամադրելու և թույլտվություն տրամադրելու մասին նշում պարունակող դիմումը (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու հնարավորության մասին (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով): Այն դեպքում, երբ համապատասխան որոշում ընդունելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում անձը չի ներկայացել թույլտվություն տրամադրելու մասին նշում պարունակող դիմումը և համապատասխան փաստաթղթերն ստանալու համար, մաքսային մարմինն այդ դիմումն ու փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ դրանք փոխանցում է այդ դիմումն ու փաստաթղթերն ստանալու փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով:

8. Բեռնային գործողությունների կատարումից և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումից հետո դիմումն ուղարկած անձը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դրանց կատարումից հետո 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ թույլտվություն տրամադրած մաքսային մարմին է ներկայացնում տարանցման հայտարարագիրը` թղթային կրիչով փաստաթղթի ձևով (այն դեպքում, երբ դիմումի հետ մաքսային մարմին ներկայացվել է թղթային կրիչով տարանցման հայտարարագրի պատճենը կամ թղթային կրիչով տարանցման հայտարարագրի էլեկտրոնային պատճենը):

Ընդ որում, թույլտվություն տրամադրած մաքսային մարմնի պաշտոնատար անձը տարանցման այդ հայտարարագիրն ներկայացնելու ամսաթիվն ու ժամը գրանցում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում և անձին տեղեկացնում է այդ ամսաթվի ու ժամի մասին` հաշվի առնելով սույն կարգի 3-րդ կետի «է» ենթակետում նշված տեղեկությունները:

9. Բեռնային գործողությունների կատարումից և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումից հետո այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը, հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դրանց կատարումն ավարտելուց կամ թղթային կրիչով տարանցման հայտարարագիրը ներկայացնելուց հետո մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամից ոչ ուշ (այն դեպքում, երբ դիմումի հետ մաքսային մարմին ներկայացվել է թղթային կրիչով տարանցման հայտարարագրի պատճենը կամ թղթային կրիչով տարանցման հայտարարագրի էլեկտրոնային պատճենը)`

ա) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է հաղորդագրություն բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին, որն ուղարկվում է ուղարկող մաքսային մարմին, նշանակման մաքսային մարմին և միջանկյալ մաքսային մարմին (ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու դեպքում) և պարունակում է հետևյալ տեղեկությունները`

տարանցման հայտարարագրի գրանցման համարը, ինչպես նաև (առկայության դեպքում) ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի համարը,

թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունած մաքսային մարմնի ծածկագիրը,

թույլտվություն տրամադրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը,

կատարված բեռնային գործողությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը,

նոր դրված կապարակնիքները, կնիքները և նույնականացման այլ միջոցներ (այն դեպքում, երբ կիրառվել են այդ կապարակնիքները, կնիքները և նույնականացման այլ միջոցներ),

բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման ամսաթիվը` օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը).

բ) տարանցման հայտարարագրում մուտքագրում է տեղեկություններ բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման, նոր դրված կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների վերաբերյալ (այն դեպքում, երբ կիրառվել են այդ կապարակնիքները, կնիքները և նույնականացման այլ միջոցներ)` բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման ամսաթիվը նշելով օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը), և այդ տեղեկությունները հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով).

գ) պատրաստում է (անհրաժեշտության դեպքում) տարանցման հայտարարագրի պատճենը բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ դրանում մուտքագրված տեղեկություններով (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով)` այն մաքսային մարմնի գործերում պահպանելու համար.

դ) դիմումն ուղարկած անձին տեղեկացնում է բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ տեղեկությունները տարանցման հայտարարագրում ավելացնելու մասին և դրանց կատարման մասին նշում պարունակող տարանցման հայտարարագիր ստանալու հնարավորության մասին (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով): Այն դեպքում, երբ համապատասխան որոշում ընդունելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում անձը չի ներկայացել բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին նշում պարունակող տարանցման հայտարարագիրն ստանալու համար, մաքսային մարմինն այդ հայտարարագիրն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ այն փոխանցում է տարանցման հայտարարագիրն ստանալու փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով:

10. Թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը, սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետում`

ա) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` ձևավորում և դիմումն ուղարկած անձին է ուղարկում թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի ձևով) կամ հաղորդագրություն` թույլտվության տրամադրումը մերժելու մասին (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով դիմումի էլեկտրոնային պատճենի ձևով).

բ) դիմումի վրա կատարում է «մերժված է» նշումը` նշելով մերժման պատճառները, և այդ նշումը հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով).

գ) պատրաստում է (անհրաժեշտության դեպքում) դիմումի պատճենը` թույլտվության տրամադրումը մերժելու մասին մաքսային մարմնի նշմամբ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)` մաքսային մարմնի գործերում դրանք պահելու համար.

դ) դիմումն ուղարկած անձին տեղեկացնում է թույլտվության տրամադրումը մերժելու և թույլտվության տրամադրումը մերժելու մասին նշում պարունակող դիմումը (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու հնարավորության մասին (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով): Այն դեպքում, երբ համապատասխան որոշում ընդունելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում անձը չի ներկայացել թույլտվության տրամադրումը մերժելու մասին նշում պարունակող դիմումը և համապատասխան փաստաթղթերն ստանալու համար, մաքսային մարմնի պաշտոնատար անձն այդ դիմումն ու փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ դրանք փոխանցում է այդ դիմումն ու փաստաթղթերն ստանալու փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով:

11. Առանց դրված մաքսային կապարակնիքներն ու կնիքները հեռացնելու բեռնային գործողություններ կատարելու և (կամ) տրանսպորտային միջոցները փոխարինելու դեպքում կամ այն դեպքում, երբ ապրանքների վրա չեն դրվել մաքսային կապարակնիքներ և կնիքներ, անձն այն մաքսային մարմին, որը լիազորված է մաքսային գործառնություններ կատարել, և որի գործունեության տարածքում նախատեսվում են բեռնային գործողությունների կատարումը և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը, ուղարկում է ծանուցում (էլեկտրոնային փաստաթղթի, ազատ ձևով կազմված` թղթային կրիչով փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով) բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին (այսուհետ` ծանուցում):

Ծանուցում ուղարկելիս անձի` մաքսային մարմին փաստացի ներկայանալը և (կամ) տրանսպորտային միջոցը և (կամ) ապրանքները մաքսային մարմին ներկայացնելը պարտադիր չէ:

12. Ծանուցումն ուղարկվում է մաքսային մարմին նախքան սույն կարգի 11-րդ կետում նշված գործողությունները կատարելը, և այն պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) տեղեկություններ ծանուցում ուղարկած անձի վերաբերյալ`

իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),

հարկային համարը (առկայության դեպքում),

իրավաբանական անձի, կազմակերպության գտնվելու վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը) կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն.

բ) տարանցման հայտարարագրի գրանցման համարը, ինչպես նաև (առկայության դեպքում) ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի համարը.

գ) ապրանքների փոխադրում իրականացնող իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները համընկնում են սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հետ).

դ) տեղեկություններ` նախատեսվող բեռնային գործողությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ.

ե) բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման ենթադրվող վայրը.

զ) այն իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որը փոխադրելու է ապրանքները դրանց փոխաբեռնումը (վերաբեռնումը) իրականացնելուց հետո, այդ թվում` տրանսպորտի մեկ այլ տեսակի տրանսպորտային միջոց (այն դեպքում, երբ որպես հայտարարատու հանդես է գալիս Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձը կամ Միության անդամ պետության այն անձը, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, տրանսպորտի երկու և ավելի տեսակների օգտագործմամբ փոխադրվող ապրանքների մասով ունի լիազորություններ և ապահովում է ապրանքների այդպիսի փոխադրման կազմակերպումը):

13. Այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է ուղարկող մաքսային մարմին թղթային կրիչով փաստաթղթի ձևով, որպես ծանուցում կարող է օգտագործվել թղթային կրիչով տարանցման հայտարարագրի պատճենը (թղթային կրիչով տարանցման հայտարարագրի էլեկտրոնային պատճենը)` դրանում մուտքագրված` սույն կարգի 11-րդ կետում նշված` նախատեսվող բեռնային գործողությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ տեղեկություններով:

14. Մաքսային մարմինը կարող է ծանուցվել այն մասին, որ իր գործունեության տարածքում նախատեսվում են սույն կարգի 11-րդ կետում նշված բեռնային գործողությունների կատարումը և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը` դրանց վերաբերյալ տեղեկությունները տարանցման այն հայտարարագրում նշելու միջոցով, որը ներկայացվել է այդ մաքսային մարմին ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ձևակերպելու համար: Ընդ որում, նշված մաքսային մարմին լրացուցիչ ծանուցում չի ուղարկվում:

15. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է ծանուցումը`

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն այդ ծանուցումը ստանալու պահից մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամից ոչ ուշ գրանցում է այն գրանցման համար տալու միջոցով` օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը.

բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ծանուցումը գրանցելու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամից ոչ ուշ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է հաղորդագրություն բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին, որն ուղարկվում է ուղարկող մաքսային մարմին, նշանակման մաքսային մարմին և միջանկյալ մաքսային մարմին (ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու դեպքում) և պարունակում է հետևյալ տեղեկությունները`

տարանցման հայտարարագրի գրանցման համարը, ինչպես նաև (առկայության դեպքում) ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի համարը,

տեղեկություններ բեռնային գործողությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ,

բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման ամսաթիվը` օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի դեկտեմբերի 13-ի
թիվ 170 որոշմամբ

 

ԿԱՐԳ
Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս փոխադրվող` Եվրասիական տնտեսական միության ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և դրանց հետ կատարվող բեռնայինայլ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներում փոխարինելու համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ այդ գործողություններն իրականացնելու մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 307-րդ հոդվածի 5-րդ կետի և 377-րդ հոդվածի 6-րդ կետի իրագործման նպատակներով, և դրանով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն)` Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս փոխադրվող ապրանքների բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և դրանց հետ կատարվող այլ բեռնային գործողություններ իրականացնելու, ինչպես նաև այդպիսի ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցները Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներում փոխարինելու համար մաքսային մարմնի թույլտվությունը (այսուհետ համապատասխանաբար` բեռնային գործողություններ, տրանսպորտային միջոցների փոխարինում, թույլտվություն) ստանալու և (կամ) բեռնային գործողությունների իրականացման կամ տրանսպորտային միջոցների փոխարինման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման հաջորդականությունը:

2. Միության ապրանքները մի տեսակի տրանսպորտի տրանսպորտային միջոցից մեկ այլ տեսակի տրանսպորտի տրանսպորտային միջոց փոխաբեռնելու (վերաբեռնելու), տրանսպորտային միջոցների բեռնասրահների (հատվածամասերի) վրա դրված մաքսային կապարակնիքները և կնիքները հեռացնելու կամ տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը փոխարինելու դեպքում թույլտվություն ստանալու համար այն անձը, որը հանդես է գալու որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու (այսուհետ` հայտարարատու), նախքան տարանցման հայտարարագիր ներկայացնելը ուղարկող մաքսային մարմին է ուղարկում դիմում (էլեկտրոնային փաստաթղթի, ազատ ձևով կազմված` թղթային կրիչով փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով)` թույլտվություն ստանալու համար (այսուհետ` դիմում):

Թույլտվությունն ստանալու համար հայտարարատուի` մաքսային մարմին փաստացի ներկայանալը և (կամ) տրանսպորտային միջոցը և (կամ) ապրանքները մաքսային մարմին ներկայացնելը պարտադիր չէ:

3. Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) դիմումն ուղարկած անձի վերաբերյալ տեղեկություններ`

իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

հարկային համարը (առկայության դեպքում),

իրավաբանական անձի, կազմակերպության գտնվելու վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը) կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն.

բ) այն ապրանքների անվանումները (առանց նկարագրության), որոնք նախատեսվում է փոխադրել.

գ) տեղեկություններ այն տրանսպորտային միջոցի վերաբերյալ, որով նախատեսվում է իրականացնել ապրանքների փոխադրումը (անվանումը (մակնիշը, մոդելը) և (կամ) գրանցման (նույնականացման) համարը` կախված տրանսպորտային միջոցի տեսակից).

դ) այն իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որոնք իրականացնելու են ապրանքների փոխադրումը (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները համընկնում են սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հետ).

ե) տեղեկություններ նախատեսվող բեռնային գործողությունների և (կամ) դրված մաքսային կապարակնիքների ու կնիքների հեռացմամբ տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ.

զ) բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման ենթադրվող վայրը.

է) տեղեկություններ այն տրանսպորտային միջոցի վերաբերյալ, որով նախատեսվում է իրականացնել ապրանքների փոխաբեռնումը (վերաբեռնումը) ((անվանումը (մակնիշը, մոդելը) և (կամ) գրանցման (նույնականացման) համարը` կախված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի տեսակից))` ապրանքների ենթադրվող փոխաբեռնման (վերաբեռնման) դեպքում.

ը) ապրանքների փոխադրման երթուղին` տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան (առկայության դեպքում), կամ ապրանքների փոխադրման ենթադրվող երթուղին, ներառյալ` այն պետությունը և բնակավայրը, որտեղ գտնվում է ապրանքներն ուղարկողը, ու այն պետությունը և բնակավայրը, որտեղ գտնվում է ապրանքներն ստացողը.

թ) այն իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որոնք փոխադրելու են ապրանքները դրանց փոխաբեռնումը (վերաբեռնումը) իրականացնելուց հետո, այդ թվում` տրանսպորտի մեկ այլ տեսակի տրանսպորտային միջոց (այն դեպքում, երբ որպես հայտարարատու հանդես է գալիս Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձը կամ Միության անդամ պետության այն անձը, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, տրանսպորտի երկու և ավելի տեսակների օգտագործմամբ փոխադրվող ապրանքների մասով ունի լիազորություններ և ապահովում է ապրանքների այդպիսի փոխադրման կազմակերպումը) (այդպիսի տեղեկությունների առկայության դեպքում) (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները համընկնում են սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հետ).

ժ) դիմումի ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ տեղեկացման` դիմումն ուղարկած անձի համար նախընտրելի եղանակը (էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսի համարը և այլն):

4. Դիմումի հետ մեկտեղ ուղարկող մաքսային մարմին ներկայացվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցի փոխարինման անհրաժեշտությունը հաստատող փաստաթղթերը (էլեկտրոնային փաստաթղթերը, թղթային կրիչով փաստաթղթերի պատճենները և (կամ) թղթային կրիչով փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները) (այդպիսի փաստաթղթերի առկայության դեպքում):

5. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը`

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումն ստանալու պահից մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամից ոչ ուշ գրանցում է այն` գրանցման համար տալու միջոցով` օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը.

բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումը գրանցելու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամից ոչ ուշ ընդունում է որոշում թույլտվություն տրամադրելու կամ թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ:

6. Այն մաքսային մարմինը, որտեղ ներկայացվել է դիմումը, մերժում է թույլտվության տրամադրումը հետևյալ դեպքերում`

ա) դիմումը ներկայացվել է ենթադրվող ուղարկող մաքսային մարմին չհանդիսացող մաքսային մարմին.

բ) դիմումը ներկայացվել է ոչ լիազորված անձի կողմից.

գ) դիմումը չի պարունակում սույն կարգի 3-րդ կետի «ա»-«թ» ենթակետերում նշված տեղեկությունները.

դ) մերժումն իրականացվել է ռիսկերի կառավարման համակարգի կիրառման արդյունքների հիման վրա` հաշվի առնելով հայտարարատուի համբավը, ապրանքների փոխադրման ուղղությունը, տրանսպորտի տեսակը և այլն:

7. Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը, սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետում`

ա) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է հաղորդագրություն թույլտվություն տրամադրելու մասին.

բ) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` ձևավորում և դիմումը ներկայացրած է անձին ուղարկում էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է թույլտվություն տրամադրելու վերաբերյալ տեղեկատվություն` դիմումի գրանցման համարի և օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը) թույլտվություն տրամադրելու ամսաթվի նշմամբ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի ձևով), կամ թույլտվություն տրամադրելու վերաբերյալ հաղորդագրություն` դիմումի գրանցման համարի և օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը) թույլտվություն տրամադրելու ամսաթվի նշմամբ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով դիմումի էլեկտրոնային պատճենի ձևով).

գ) դիմումի վրա կատարում է «թույլատրված է» նշումը` օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը)` նշելով ամսաթիվը, և այդ նշումը հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով).

դ) պատրաստում է (անհրաժեշտության դեպքում) դիմումի պատճենը` թույլտվություն տրամադրելու մասին մաքսային մարմնի նշմամբ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)` մաքսային մարմնի գործերում դրանք պահելու համար.

ե) դիմումն ուղարկած անձին տեղեկացնում է թույլտվություն տրամադրելու և թույլտվություն տրամադրելու մասին նշում պարունակող դիմումը (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու հնարավորության մասին (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով): Այն դեպքում, երբ համապատասխան որոշում ընդունելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում անձը չի ներկայացել թույլտվություն տրամադրելու մասին նշում պարունակող դիմումը և համապատասխան փաստաթղթերն ստանալու համար, մաքսային մարմինն այդ դիմումն ու փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ դրանք փոխանցում է այդ դիմումն ու փաստաթղթերն ստանալու փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով:

8. Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության ապրանքները փոխադրելու համար դրանք «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ձևակերպելու և այդ ապրանքների մասով հայտարարատուի մոտ թույլտվության առկայության դեպքում դիմումի գրանցման համարի վերաբերյալ տեղեկությունները պետք է նշվեն տարանցման հայտարարագրի մեջ:

9. Թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը, սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետում`

ա) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` ձևավորում և դիմումը ներկայացրած անձին է ուղարկում թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի ձևով) կամ հաղորդագրություն թույլտվության տրամադրումը մերժելու մասին (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով դիմումի էլեկտրոնային պատճենի ձևով).

բ) դիմումի վրա կատարում է «մերժված է» նշումը` նշելով մերժման պատճառները, և այդ նշումը հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով).

գ) պատրաստում է (անհրաժեշտության դեպքում) դիմումի պատճենը` թույլտվության տրամադրումը մերժելու մասին մաքսային մարմնի նշմամբ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)` մաքսային մարմնի գործերում դրանք պահելու համար.

դ) դիմումն ուղարկած անձին տեղեկացնում է թույլտվության տրամադրումը մերժելու և թույլտվության տրամադրումը մերժելու մասին նշում պարունակող դիմումը (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու հնարավորության մասին (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով): Այն դեպքում, երբ համապատասխան որոշում ընդունելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում անձը չի ներկայացել թույլտվության տրամադրումը մերժելու մասին նշում պարունակող դիմումը և համապատասխան փաստաթղթերն ստանալու համար, մաքսային մարմինն այդ դիմումն ու փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ դրանք փոխանցում է այդ դիմումն ու փաստաթղթերն ստանալու փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով:

10. Այն դեպքում, երբ բեռնային գործողությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը կարող են կատարվել առանց հեռացնելու դրված մաքսային կապարակնիքները և կնիքները, կամ եթե մաքսային կապարակնիքներ ու կնիքներ չեն դրվել, հայտարարատուն կամ փոխադրողը, եթե նա հանդես չի եկել որպես հայտարարատու, նախքան այդ ապրանքների ու տրանսպորտային միջոցների Միության մաքսային տարածք ժամանումը ուղարկող մաքսային մարմին և նշանակման մաքսային մարմին է ուղարկում ծանուցում (էլեկտրոնային փաստաթղթի, ազատ ձևով կազմված` թղթային կրիչով փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով) բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին (այսուհետ` ծանուցում):

Ծանուցում ուղարկելիս անձի` մաքսային մարմին փաստացի ներկայանալը և (կամ) տրանսպորտային միջոցը և (կամ) ապրանքները մաքսային մարմին ներկայացնելը պարտադիր չէ:

11. Ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) տեղեկություններ ծանուցում ուղարկած անձի վերաբերյալ`

իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),

հարկային համարը (առկայության դեպքում),

իրավաբանական անձի, կազմակերպության գտնվելու վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը) կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն.

բ) տարանցման հայտարարագրի գրանցման համարը, ինչպես նաև (առկայության դեպքում) ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի համարը.

գ) ապրանքների փոխադրում իրականացնող իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները համընկնում են սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հետ).

 

դ) տեղեկություններ` նախատեսվող բեռնային գործողությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ.

ե) բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման ենթադրվող վայրը.

զ) այն իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որը փոխադրելու է ապրանքները դրանց փոխաբեռնումը (վերաբեռնումը) իրականացնելուց հետո, այդ թվում` տրանսպորտի մեկ այլ տեսակի տրանսպորտային միջոցի վրա (այն դեպքում, երբ որպես հայտարարատու հանդես է գալիս Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձը կամ Միության անդամ պետության անձը, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, տրանսպորտի երկու կամ ավելի տեսակների օգտագործմամբ փոխադրվող ապրանքների նկատմամբ ունի լիազորություններ և ապահովում է ապրանքների այդպիսի փոխադրումը):

12. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է ծանուցումը`

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ծանուցումն ստանալու պահից մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամից ոչ ուշ գրանցում է այն գրանցման տալու միջոցով` օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը.

բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ծանուցումը գրանցելու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամից ոչ ուշ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է հաղորդագրություն, որը պարունակում է բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը`

տարանցման հայտարարագրի գրանցման համարը, ինչպես նաև (առկայության դեպքում) ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի համարը,

տեղեկություններ բեռնային գործողությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ,

բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման ամսաթիվը` օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը):

13. Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության ապրանքները փոխադրելու դեպքում բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման համար ընդհանուր թույլտվության (այսուհետ` ընդհանուր թույլտվություն) ստացումը կամ բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին ընդհանուր ծանուցման (այսուհետ` ընդհանուր ծանուցում) ուղարկումը թույլատրվում է, եթե միաժամանակ պահպանվում են հետևյալ պայմանները`

ա) փոխադրվում են Միության նույնական ապրանքները.

բ) փոխադրումն իրականացվում է մեկ ուղարկողից մեկ ստացողի հասցեով.

գ) Միության ապրանքների ընթացուղում նախատեսվում է միևնույն բեռնային գործողությունների կատարումը և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը դրանց կատարման միևնույն վայրում.

դ) ընդհանուր թույլտվության և ընդհանուր ծանուցման գործողության ժամանակահատվածը չի գերազանցում դրանք ստանալու օրվանից մեկ օրացուցային տարին:

14. Ընդհանուր թույլտվություն ստանալու համար հայտարարատուն ուղարկող մաքսային մարմին դիմում է ուղարկում` սույն կարգի 2-4-րդ կետերին համապատասխան (նշելով Միության ապրանքների փոխադրում իրականացնելու ենթադրվող ժամանակահատվածը): Ընդ որում, այդ դիմումը չի կարող պարունակել սույն կարգի 3-րդ կետի «դ», «ե», «է» և «ժ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները:

15. Ընդհանուր թույլտվություն ստանալու համար դիմումն ստանալուց հետո այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը, մաքսային գործառնությունները կատարում է սույն կարգի 5-7-րդ և 9-րդ կետերին համապատասխան:

16. Նախքան Միության ապրանքների փոխադրումն սկսելը հայտարարատուն նշանակման մաքսային մարմին կարող է ուղարկել ընդհանուր ծանուցում (էլեկտրոնային փաստաթղթի, ազատ ձևով կազմված` թղթային կրիչով փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով)` հաշվի առնելով սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերը: Ընդ որում, այդ ընդհանուր ծանուցումը կարող է չպարունակել սույն կարգի 11-րդ կետի «բ»-«զ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները (սակայն նշվում են տեղեկություններ նախատեսվող բեռնային գործողությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ):

Ընդհանուր ծանուցման վերաբերյալ տեղեկությունները (այն կազմելու համարն ու ամսաթիվը) հայտարարատուի կողմից նշվում են տարանցման հայտարարագրերում, որոնց հիման վրա իրականացվելու է Միության ապրանքների փոխադրումը:

17. Ընդհանուր ծանուցումն ստանալուց հետո այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է այդ ծանուցումը, մաքսային գործառնությունները կատարում է սույն կարգի 12-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի դեկտեմբերի 13-ի
թիվ 170 որոշմամբ

 

ԿԱՐԳ
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ առաջացած վթարի,
անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների դեպքում մաքսային գործառնությունների իրականացման

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 149-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործման նպատակներով, և դրանով սահմանվում է մաքսային գործառնությունների կատարման հաջորդականությունը վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այնպիսի այլ հանգամանքների դեպքում, որոնք առաջացել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ և խոչընդոտում են փոխադրողի կողմից Օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված իր պարտականությունները կատարելուն (այսուհետ` փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքներ):

2. Փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման դեպքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և տրանսպորտային միջոցի պահպանվածության ապահովմանն ուղղված միջոցներ ձեռնարկելուց հետո փոխադրողն այն մոտակա մաքսային մարմին, որը լիազորված է մաքսային գործառնություններ կատարել, և որի գործունեության տարածքում գտնվում են այդ ապրանքներն ու տրանսպորտային միջոցը (Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) մաքսային տարածքով ապրանքների փոխադրման դեպքում), կամ ուղարկող մաքսային մարմին և նշանակման մաքսային մարմին (Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս ապրանքների փոխադրման դեպքում) անհապաղ հաղորդում է այդ հանգամանքների մասին` փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների մասին համապատասխան ծանուցում (էլեկտրոնային փաստաթղթի, ազատ ձևով կազմված` թղթային կրիչով փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով) (այսուհետ` ծանուցում) ուղարկելու միջոցով:

3. Ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

ա) տեղեկություններ ծանուցում ուղարկած փոխադրողի վերաբերյալ`

իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),

հարկային համարը (առկայության դեպքում),

իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության գտնվելու վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը) կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն,

էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսի համարը և այլն.

բ) տարանցման հայտարարագրի գրանցման համարը, ինչպես նաև (առկայության դեպքում) ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի համարը.

գ) փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքները.

դ) փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման վայրը և ապրանքների գտնվելու վայրը.

ե) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների բեռնաթափում, փոխաբեռնում (վերաբեռնում) և դրանց հետ կատարվող այլ բեռնային գործողություններ իրականացնելու անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության) վերաբերյալ տեղեկությունները:

4. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է ծանուցումը`

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ծանուցումն ստանալու պահից մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամից ոչ ուշ գրանցում է այն գրանցման համար տալու միջոցով` օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը.

բ) Միության մաքսային տարածքով ապրանքների փոխադրման դեպքում հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ծանուցումը գրանցելու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամից ոչ ուշ`

օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` ձևավորում և փոխադրողին է ուղարկում էլեկտրոնային փաստաթուղթ (այն դեպքում, երբ ծանուցումը ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի ձևով) կամ հաղորդագրություն (այն դեպքում, երբ ծանուցումը ներկայացվել է թղթային կրիչով ծանուցման էլեկտրոնային պատճենի ձևով) ծանուցումը գրանցելու մասին` նշելով մաքսային հսկողության գոտին կամ այլ վայր, ուր անհրաժեշտ է փոխադրել ապրանքները կամ ապահովել դրանց փոխադրումը (այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը վնասվել է), իսկ սույն կարգի 5-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքում` նշելով այն ժամկետը, որի ընթացքում փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման վայր ժամանելու է այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձը,

փոխադրողին տեղեկացնում է ծանուցումը գրանցելու մասին և նշում է մաքսային հսկողության գոտին կամ այլ վայր, ուր անհրաժեշտ է փոխադրել ապրանքները կամ ապահովել դրանց փոխադրումը (այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը վնասվել է), իսկ սույն կարգի 5-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքում` նշելով այն ժամկետը, որի ընթացքում փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման վայր ժամանելու է այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձը (այն դեպքում, երբ ծանուցումը ներկայացվել է թղթային կրիչով).

գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետում Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս ապրանքների փոխադրման դեպքում`

օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` ձևավորում և փոխադրողին է ուղարկում էլեկտրոնային փաստաթուղթ (այն դեպքում, երբ ծանուցումը ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի ձևով) կամ հաղորդագրություն (այն դեպքում, երբ ծանուցումը ներկայացվել է թղթային կրիչով ծանուցման էլեկտրոնային պատճենի ձևով) ծանուցումը գրանցելու մասին` նշելով մաքսային հսկողության գոտին կամ այլ վայր, ուր կարող են փոխադրվել ապրանքները, կամ կարող է ապահովվել դրանց փոխադրումը (այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը վնասվել է),

փոխադրողին տեղեկացնում է ծանուցումը գրանցելու մասին և նշում է մաքսային հսկողության գոտին կամ այլ վայր, ուր կարող են փոխադրվել ապրանքները, կամ կարող է ապահովվել դրանց փոխադրումը (այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը վնասվել է) (այն դեպքում, երբ ծանուցումը ներկայացվել է թղթային կրիչով):

5. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցը փոխադրողի կողմից փոխադրվում են մաքսային մարմնի կողմից նշված վայր:

Եթե փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման դեպքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքները փոխադրողի կողմից չեն կարող առաքվել մաքսային մարմնի կողմից նշված վայր, այդ թվում` դրանց ոչնչացման պատճառով, ապա սույն կարգի 2-րդ կետում նշված մաքսային մարմինը պարտավոր է ապահովել այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի ժամանումը փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման վայր սույն կարգի 4-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան սահմանված ժամկետում` վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության վերաբերյալ ակտ կազմելու համար (բացառությամբ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս ապրանքների փոխադրման դեպքերի):

6. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցի` սույն կարգի 4-րդ կետի «բ» կամ «գ» ենթակետերին համապատասխան մաքսային մարմնի կողմից նշված վայր փոխադրումից հետո կամ այն մաքսային մարմնի պաշտոնատար անձի` փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման վայր ժամանումից հետո, որտեղ ներկայացվել է ծանուցումը, փոխադրողն այն մաքսային մարմին, որտեղ ներկայացվել է ծանուցումը, կամ փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման վայր ժամանած` այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնում է տեղեկություններ մաքսային հսկողության գոտու վերաբերյալ (այն դեպքում, երբ ապրանքները և այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցը տեղակայվել են մաքսային հսկողության գոտում), և իր մոտ եղած տարանցման հայտարարագիրը (թղթային կրիչով տարանցման հայտարարագրի պատճենը կամ թղթային կրիչով տարանցման հայտարարագրի էլեկտրոնային պատճենը), եթե ուղարկող մաքսային մարմին այդ հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում` երրորդ կողմի հետ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը, որոնցով հաստատվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրումը, կամ տեղեկություններ այդ հայտարարագրի կամ այդպիսի փաստաթղթերի վերաբերյալ (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրն ուղարկող մաքսային մարմին է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով):

7. Այն մաքսային մարմին, որտեղ ներկայացվել է ծանուցումը, կամ փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման վայր ժամանած` այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձին սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները փոխադրողի կողմից ներկայացվելուց հետո այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձը`

ա) անցկացնում է մաքսային հսկողություն փաստաթղթերի, ապրանքների և այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցի նկատմամբ, ինչպես նաև կազմում է ակտ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության վերաբերյալ` բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքի.

բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան սույն կարգի «ա» ենթակետով նախատեսված մաքսային հսկողության անցկացման արդյունքները գրանցելու օրվանից 1 աշխատանքային օր հետո, օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, ուղարկող մաքսային մարմին և նշանակման մաքսային մարմին է ուղարկում փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման մասին հաղորդագրություն, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

այն մաքսային մարմնի ծածկագիրը, որտեղ ներկայացվել է ծանուցումը, տարանցման հայտարարագրի գրանցման համարը, ինչպես նաև (առկայության դեպքում) ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի համարը,

փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքները,

փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման վայրը և ապրանքների գտնվելու վայրը,

մաքսային հսկողության անցկացման արդյունքները,

հաղորդագրությունն ուղարկած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը:

8. Փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման փաստը հաստատելու համար մաքսային մարմին կարող են ներկայացվել այնպիսի փաստաթղթեր, որոնք նախատեսված են երրորդ կողմի հետ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, Միության իրավունքի մաս կազմող ակտերով և (կամ) Միության անդամ պետությունների օրենսդրությամբ կամ այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում առաջացել են այդ հանգամանքները:

9. Մաքսային հսկողություն անցկացնելուց հետո փոխադրողը, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների հայտարարատուն կամ այն ապրանքների ու տրանսպորտային միջոցի նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձինք, որոնց մասով առաջացել են փոխադրողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքները, կատարում են մաքսային գործառնություններ, որոնք կապված են այն ժամկետը երկարաձգելու հետ, որի ընթացքում ապրանքներն ուղարկող մաքսային մարմնից պետք է առաքվեն նշանակման մաքսային մարմին, այն վայրը փոխելու հետ, ուր պետք է առաքվեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և դրանց հետ կատարվող այլ բեռնային գործողությունների հետ, ինչպես նաև այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցները փոխարինելու, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կամ դադարեցնելու հետ և նախատեսված են համապատասխանաբար Օրենսգրքի 144-րդ հոդվածի 4-րդ կետով, 145-րդ, 148-րդ և (կամ) 151-րդ հոդվածներով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի դեկտեմբերի 13-ի
թիվ 170 որոշմամբ
 

ԿԱՐԳ
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կամ դադարեցնելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 151-րդ հոդվածի 10-րդ կետի և 13-րդ կետի երկրորդ պարբերության, 304-րդ հոդվածի 16-րդ կետի, 305-րդ հոդվածի 6-րդ կետի, 306-րդ հոդվածի 7-րդ կետի իրագործման նպատակներով, և դրանով սահմանվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կամ դադարեցնելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման հաջորդականությունը:

2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է փոխադրվող ապրանքների նկատմամբ, եթե այդ ապրանքները հասցվել են այն վայրը, ուր պետք է առաքվեին «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները (այսուհետ` առաքման վայր), նախքան այն սահմանված ժամկետի լրանալը, որի ընթացքում ապրանքներն ուղարկող մաքսային մարմնից պետք է առաքվեն նշանակման մաքսային մարմին (այսուհետ` մաքսային տարանցման ժամկետ):

 

3. Եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման դեպքում նախքան մաքսային տարանցման ժամկետի լրանալը առաքման վայր առաքվել է միայն ապրանքների մի մասը, ապա ապրանքների այդ մասի նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է:

4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար փոխադրողը կամ, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ, համապատասխանաբար` Միություն, անդամ պետություն) մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուն, Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, նշանակման մաքսային մարմին է ներկայացնում տեղեկություններ տարանցման հայտարարագրի գրանցման համարի վերաբերյալ (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրն ուղարկող մաքսային մարմին է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով) կամ տարանցման հայտարարագիրը (դրա պատճենը) կամ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող ԱՏԱ կառնետը, ՄՃՓ գրքույկը կամ տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթեր` «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման վերաբերյալ ուղարկող մաքսային մարմնի նշումներով, ինչպես նաև իր մոտ առկա` ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված այլ փաստաթղթեր (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրն ուղարկող մաքսային մարմին է ներկայացվել թղթային կրիչով):

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկություններն ու փաստաթղթերը նշանակման մաքսային մարմին ներկայացնելուց և Օրենսգրքի 151-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան դրանք գրանցելուց հետո նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձը Օրենսգրքի 151-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված ժամկետներում ձևակերպում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը, այդ թվում` նշելով այն տեղեկությունները, որոնք արտացոլում են մաքսային հսկողություն անցկացնելու արդյունքում հայտնաբերված (հայտնաբերման դեպքում) հատկանիշները, որոնք վկայում են այն մասին, որ ժամանած ապրանքները որոշակի պատճառներով չեն համապատասխանում տարանցման այն հայտարարագրում նշված` ապրանքների վերաբերյալ տեղեկություններին, որին համապատասխան ապրանքները ժամանել են առաքման վայր, կամ այն մասին, որ ընթացուղում այն ապրանքների նկատմամբ կատարվել են որոշ անօրինական գործողություններ (մեկը մյուսով փոխել, քանակը (որակը) փոփոխել և այլն) կամ մաքսային նպատակների համար նշանակություն ունեցող այլ տեղեկություններ (այսուհետ` վերապահումներ)` հաշվի առնելով սույն կարգի 6-րդ կետը` հետևյալ կերպ`

ա) այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրն ուղարկող մաքսային մարմին է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով`

մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է հաղորդագրություն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու մասին` նշելով փաստացիորեն ժամանած ապրանքների ու վերապահումների (հայտնաբերման դեպքում) քանակը, ավարտման ամսաթիվն ու ժամը, որը մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ուղարկվում է ուղարկող մաքսային մարմին, ինչպես նաև այն անձին, որը, սույն կարգի 4-րդ կետին համապատասխան, ներկայացրել է տարանցման հայտարարագրի գրանցման համարի վերաբերյալ տեղեկություններ` «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար,

փոխադրողի` ազատ ձևով կազմված գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու մասին ազատ ձևով կազմված հաստատում` թղթային կրիչով փաստաթղթի ձևով` նշելով տարանցման հայտարարագրի գրանցման համարը, փաստացիորեն ժամանած ապրանքների, վերապահումների (հայտնաբերման դեպքում) քանակը, ավարտման ամսաթիվն ու ժամը.

բ) այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրն ուղարկող մաքսային մարմին ներկայացվել է թղթային կրիչով`

մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է հաղորդագրություն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու մասին` նշելով փաստացիորեն ժամանած ապրանքների, վերապահումների (հայտնաբերման դեպքում) քանակը, ավարտի ամսաթիվն ու ժամը,

տարանցման հայտարարագրի (դրա` փոխադրողի կողմից հաստատված պատճենի, եթե դա նախատեսված է Միության իրավունքի մաս կազմող ակտերով) և ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի (դրանց` փոխադրողի կողմից հաստատված պատճենների, եթե դա նախատեսված է Միության իրավունքի մաս կազմող ակտերով) համապատասխան վանդակում դնում է դրոշմակնիք ապրանքներն ստանալու մասին, լրացնում է այն, ինչպես նաև նշում է վերապահումները (հայտնաբերման դեպքում), որից հետո լրացված դրոշմակնիքն ու վերապահումները հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով` դնելով այդ դրոշմակնիքի ամսաթիվը (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 289 որոշմամբ հաստատված տարանցման հայտարարագրի ձևով),

դնում է ապրանքներն ստանալու մասին դրոշմակնիք, լրացնում է այն, ինչպես նաև նշում է վերապահումները (հայտնաբերման դեպքում) ապրանքների բացթողման վերաբերյալ ուղարկող մաքսային մարմնի նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի (դրա` փոխադրողի կողմից հաստատված պատճենի, եթե դա նախատեսված է Միության իրավունքի մաս կազմող ակտերով), ինչպես նաև տարանցման հայտարարագիրը կազմող փաստաթղթերի ցանկի (դրա` փոխադրողի կողմից հաստատված պատճենի, եթե դա նախատեսված է Միության իրավունքի մաս կազմող ակտերով) վրա, եթե դրա առկայությունը նախատեսված է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով (որպես տարանցման հայտարարագիր տրանսպորտային (փոխադրման), առևտրային փաստաթղթերը, ԱՏԱ կառնետը կամ ՄՃՓ գրքույկն օգտագործելու դեպքում),

պատրաստում է (անհրաժեշտության դեպքում) տարանցման հայտարարագրի (դրա` փոխադրողի կողմից հաստատված պատճենի, եթե դա նախատեսված է Միության իրավունքի մաս կազմող ակտերով) պատճենը կամ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի պատճենները (եթե այդ փաստաթուղթն օգտագործվել է որպես տարանցման հայտարարագիր, կամ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվել են ԱՏԱ կառնետը կամ ՄՃՓ գրքույկը) և տարանցման հայտարարագիրը կազմող փաստաթղթերի ցուցակի (դրա` փոխադրողի կողմից հաստատված պատճենի, եթե դա նախատեսված է Միության իրավունքի մաս կազմող ակտերով) պատճենները, եթե դրա առկայությունը նախատեսված է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով` դրված դրոշմակնիքներով ու վերապահումներով (հայտնաբերման դեպքում)` մաքսային մարմնի գործերում դրանք պահելու համար,

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար սույն կարգի 4-րդ կետին համապատասխան տարանցման հայտարարագիր ներկայացրած անձին վերադարձնում է տարանցման այդ հայտարարագիրը` դրված դրոշմակնիքով ու վերապահումներով (հայտնաբերման դեպքում), ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետին համապատասխան տարանցման հայտարարագրի հետ ներկայացված մյուս փաստաթղթերը:

6. Որպես տարանցման հայտարարագիր ԱՏԱ կառնետի կամ ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման դեպքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար դրանց ձևակերպումն իրականացվում է «Ժամանակավոր ներմուծման համար ԱՏԱ կառնետի մասին» 1961 թվականի մաքսային կոնվենցիայի և «Ժամանակավոր ներմուծման մասին» 1990 թվականի կոնվենցիայի կամ «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի մաքսային կոնվենցիայի դրույթների համաձայն:

7. Այն դեպքում, երբ մաքսային տարանցման ժամկետի լրանալուն հաջորդող օրվա դրությամբ ուղարկող մաքսային մարմնում բացակայում է առաքման վայր ապրանքները (ամբողջությամբ կամ մասամբ) առաքելու կամ Օրենսգրքի 151-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու վերաբերյալ տեղեկատվությունը, այդ մաքսային մարմինը կատարում է ապրանքների գտնվելու վայրը պարզելու հետ կապված հետևյալ մաքսային գործառնությունները`

ա) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` նշանակման մաքսային մարմին է ուղարկում հաղորդագրություն ապրանքները (ամբողջությամբ կամ մասամբ) առաքելու մասին տեղեկությունների բացակայության մասին` նշելով տարանցման հայտարարագրի գրանցման համարը, տրանսպորտային միջոցի գրանցման համարը, մաքսային տարանցման ժամկետը և առաքման վայրը.

բ) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` միջանկյալ մաքսային մարմին է ուղարկում հաղորդագրություն միջանկյալ մաքսային մարմնով ապրանքներն անցնելու վերաբերյալ տեղեկությունների բացակայության մասին` նշելով տարանցման հայտարարագրի գրանցման համարը, տրանսպորտային միջոցի գրանցման համարը, մաքսային տարանցման ժամկետը և առաքման վայրը (այն դեպքում, երբ ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանվել է ապրանքների փոխադրման երթուղին, և այդ մաքսային մարմնում բացակայում է միջանկյալ մաքսային մարմնով ապրանքներն անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը).

գ) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը կամ օգտագործելով կապի այլ օպերատիվ ուղիներ` փոխադրողին կամ, եթե փոխադրողը հանդես չի եկել որպես հայտարարատու, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուին ուղարկում է հաղորդագրություն ապրանքներն առաքման վայր առաքելու վերաբերյալ տեղեկությունների բացակայության մասին` նշելով տարանցման հայտարարագրի գրանցման համարը, տրանսպորտային միջոցի գրանցման համարը, մաքսային տարանցման ժամկետը և առաքման վայրը.

դ) կատարում է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ գործառնություններ` ապրանքները (ամբողջությամբ կամ մասամբ) առաքելու վերաբերյալ տեղեկությունների բացակայության պատճառները պարզելու համար:

8. Սույն կարգի 7-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղեկատվությունն ուղարկող մարմնից ստանալու պահից նշանակման մաքսային մարմինը կատարում է հետևյալ մաքսային գործառնությունները`

ա) պարզում է նշանակման մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության հնարավոր ավարտի փաստը.

բ) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը կամ օգտագործելով կապի այլ օպերատիվ ուղիներ` տարանցման հայտարարագրի մեջ և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողին ուղարկում է տեղեկությունների հարցում` ստացողի (փոխադրողի, հայտարարատուի, եթե փոխադրողը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտարարատուն չէ) հետ պահեստային ծառայություններ մատուցելու մասին կնքված պայմանագրի առկայության, ինչպես նաև ապրանքներն առաքելու (դրանք ժամանակավոր պահպանման հանձնելու) վերաբերյալ.

 

գ) ստուգում է ապրանքներն ստացողի առկայությունը (տեղեկություններ նրա գտնվելու վայրի ու հիմնադիրների վերաբերյալ) (բացառությամբ Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման վայրի մաքսային մարմին կամ ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին արտասահմանյան ապրանքների փոխադրման դեպքերի), ստացողի մոտ ապրանքների փոխադրման վերաբերյալ արտաքին առևտրային պայմանագրի առկայությունը, դրանց ստացումը (ստացման ակնկալիքը) և մաքսային հայտարարագրումը, փոխադրողի (բեռնառաքողի) հետ պայմանագրի առկայությունը.

դ) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը կամ օգտագործելով կապի այլ օպերատիվ ուղիներ` այն անդամ պետության ներքին գործերի մարմիններ, որի տարածքում տեղակայված է նշանակման մաքսային մարմինը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ուղարկում է տեղեկությունների հարցում` չառաքված ապրանքների հնարավոր հափշտակության կամ փոխադրողի այն տրանսպորտային միջոցի մասնակցությամբ վթարի վերաբերյալ, որով փոխադրվել են ապրանքները.

ե) կատարում է (անհրաժեշտության դեպքում) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ գործառնություններ` ապրանքները (ամբողջությամբ կամ մասամբ) առաքելու վերաբերյալ տեղեկությունների բացակայության պատճառները պարզելու համար:

զ) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` ուղարկող մաքսային մարմին ուղարկում է հաղորդագրություն` սույն կետի «ա» - «ե» ենթակետերում մաքսային գործառնությունների կատարման արդյունքների մասին:

9. Այն դեպքում, երբ նախքան մաքսային տարանցման ժամկետի լրանալուն հաջորդող օրվանից 10 օրացուցային օրը լրանալը սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված մաքսային գործառնությունների կատարման ընթացքում պարզվել է ապրանքների գտնվելու վայրը, կամ ապրանքները (ապրանքների մի մասը) ժամանել են առաքման վայր, այն մաքսային մարմինը, որի գործունեության տարածքում գտնվում են ապրանքները, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքերի, կամ նշանակման մաքսային մարմինն այդ ապրանքների (ապրանքների մի մասի) նկատմամբ ավարտում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը` սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան:

10. Այն դեպքում, երբ նախքան մաքսային տարանցման ժամկետի լրանալուն հաջորդող օրվանից 10 օրացուցային օրը լրանալը սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված մաքսային գործառնությունների կատարման ընթացքում չի պարզվել ապրանքների գտնվելու վայրը, և ապրանքները (ապրանքների մի մասը) չեն ժամանել առաքման վայր, ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն մաքսային մարմնի 4 աշխատանքային ժամից ոչ ուշ, հաշվի առնելով սույն կարգի 11-րդ կետը, այդ ապրանքների (ապրանքների մի մասի) նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտում է հետևյալ կերպ`

ա) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է հաղորդագրություն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցնելու մասին` նշելով այն ապրանքների անվանումներն ու քանակը, որոնց նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվում է, դադարեցման պատճառները, ինչպես նաև դադարեցման ամսաթիվն ու ժամը, որն ուղարկվում է նշանակման մաքսային մարմին.

բ) տարանցման հայտարարագրի (առկայության դեպքում) կամ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող ԱՏԱ կառնետի կամ ՄՃՓ գրքույկի կամ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համապատասխան վանդակում կատարում է «տարանցումը դադարեցվել է» նշումը` նշելով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցնելու ամսաթիվն ու ժամը, որից հետո կատարված նշումը հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով.

գ) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը` փոխադրողին ու «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների հայտարարատուին, եթե փոխադրողը հանդես չի եկել որպես հայտարարատու, ուղարկում է հաղորդագրություն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցնելու մասին` նշելով տարանցման հայտարարագրի գրանցման համարը, փաստացիորեն ժամանած ապրանքների, վերապահումների քանակը, դադարեցման պատճառները, ինչպես նաև այդ դադարեցման ամսաթիվն ու ժամը:

11. Օրենսգրքի 304-րդ հոդվածի 16-րդ կետում, 305-րդ հոդվածի 6-րդ կետում և 306-րդ հոդվածի 7-րդ կետում նշված դեպքերում ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձը դադարեցնում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն կարգի 10-րդ կետում նշված մաքսային գործառնությունները կատարելու միջոցով` հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը:

Սույն կարգի 305-րդ հոդվածի 6-րդ կետում և 306-րդ հոդվածի 7-րդ կետում նշված դեպքերում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցնելու դեպքում ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձը, բացի սույն կարգի 10-րդ կետում նշված գործողությունները կատարելուց, նշելով այն ապրանքների անվանումներն ու քանակը, որոնց նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է, դադարեցման պատճառները, այդ դադարեցման ամսաթիվն ու ժամը, ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան ապրանքներն ի սկզբանե ձևակերպվել են համապատասխան մաքսային ընթացակարգով, օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցնելու մասին հաղորդագրություն է ուղարկում այն մաքսային մարմին, որտեղ ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով, կամ որն իրականացնում է հսկողություն (հաշվառում) Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում կամ ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքների (վերամշակման արդյունքների, թափոնների ու մնացորդների) նկատմամբ` Օրենսգրքին համապատասխան ապրանքների նկատմամբ հետագա մաքսային գործառնությունների կատարման վերաբերյալ այդ մաքսային մարմնի կողմից որոշում ընդունելու համար:

12. Այն դեպքում, երբ սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված գործառնությունների կատարման արդյունքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցնելուց հետո ապրանքների առնչությամբ ընդունվել են որոշումներ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կամ այդ ապրանքները ժամանել են առաքման վայր, կամ պարզվել է դրանց գտնվելու վայրը, համապատասխան տեղեկություններն ունեցող մաքսային մարմնի պաշտոնատար անձը մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ է մուտքագրում հետևյալ տեղեկատվությունը`

ա) տեղեկություններ քրեական գործով և (կամ) վարչական իրավախախտման գործով վարույթի արդյունքներով անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ընդունված որոշումների վերաբերյալ.

բ) տեղեկություններ ապրանքներն առաքման վայր ժամանելու վերաբերյալ` նշելով փաստացի ժամանած ապրանքների քանակը, ինչպես նաև ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու թույլտվության ամսաթիվն ու համարը.

գ) տեղեկություններ ապրանքների գտնվելու վայրի վերաբերյալ` նշելով հայտնաբերված ապրանքների քանակը, այդ թվում` նշելով այն փաստաթղթի ամսաթիվն ու համարը, որին համապատասխան հաստատվել է այդ գտնվելու վայրը.

դ) տեղեկություններ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրմանը խոչընդոտող այլ հանգամանքների վերաբերյալ` նշելով վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության վերաբերյալ ակտի ամսաթիվն ու համարը.

ե) տեղեկություններ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության դադարեցման և այն հանգամանքների վերաբերյալ, որոնց վրա հասնելով է պայմանավորվել այդ դադարեցումը` նշելով այդ հանգամանքները հաստատող փաստաթղթի ամսաթիվն ու համարը.

զ) այլ տեղեկություններ այն ապրանքների վերաբերյալ, որոնց նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է:

 

 

pin
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիա
13.12.2017
N 170
Որոշում