Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 171-Ն ՈՐՈՇՄԱ ...

 

01.12.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2022 թվականի N 1623-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 171-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում`

1) ԱՏԳ ԱԱ 24 և 2402 խմբերի տողերի փոխարեն լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«24 Ծխախոտ, ծխախոտի արտադրանք, ծխախոտ կամ նիկոտին պարունակող արտադրանք` նախատեսված առանց այրման ներշնչելու համար տաքացման միջոցով կամ այլ եղանակներով` առանց այրման 200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարելլաներ) կամ 250 գրամ ծխախոտ կամ տաքացվող ծխախոտի 200 գլանակ (ստիք) կամ նշված արտադրատեսակների ապրանքատեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով
2404 12 000 0 Նիկոտին պարունակող հեղուկով քարթրիջներ և այլ տարաներ, այդ թվում` մեկանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով` առանց վերալիցքավորման հնարավորության 250 գրամ
2404 19 000 Նիկոտին չպարունակող, այդ թվում` ծխախոտի փոխարինիչներ պարունակող հեղուկով քարթրիջներ և այլ տարաներ, այդ թվում` մեկանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով` առանց վերալիցքավորման հնարավորության 250 գրամ ».

2) ԱՏԳ ԱԱ 8535 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«8543 40 000 0 էլեկտրոնային սիգարետներ և նույնանման անհատական
էլեկտրական գոլորշիացնող սարքվածքներ
2 հատ»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2022
N 1623-Ն
Որոշում