040.0064.240102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունվարի 2002 թվականի N 64
ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Երևանի Նորքի այգիների N 250 հասցեում գտնվող, որպես ծառայողական (հանրակացարանային) բնակարանային ֆոնդ օգտագործվող նախկին լաբորատորիայի շենքը` 966,52 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, և այն անհատույց օտարել Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքին բնակարանային ֆոնդի վերափոխելու համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանաբար նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Երևանի քաղաքապետի և Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 24-ից: