Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

29.01.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2023 թվականի N 71-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 3-րդ կետի 1-ին ենթակետը «Երկրորդական ճանապարհի հարում» բառերից հետո լրացնել «2.3.8-2.3.11` «Երկրորդական ճանապարհների հարում» բառերով.

2) 11-րդ կետը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Թույլատրվում է տրանսպորտային լուսացույցի ներքևում տեղակայել լուսնասպիտակ (դեղնավուն) գույնի, մարդու և սլաքի ուրվագծով, թարթող տեղեկատու-լուսային սեկցիաներ, որոնք վարորդներին նախազգուշացնում են անցումի վրա հետիոտների գտնվելու մասին:».

3) 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«88. Արգելվում է մուտք գործել խաչմերուկ, 1.26 գծանշմամբ նշված խաչմերուկի հատված, երթևեկելի մասերի կամ խաչմերուկի հատվածների հատում, եթե առջևում` երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն կանոններով սահմանված` աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:».

4) N 1 ձևի 1-ին գլխի 1.35-րդ կետում «Խաչմերուկի տարածք» բառերը փոխարինել «Խաչմերուկի հատված» բառերով.

5) N 1 ձևի 2-րդ գլուխը 2.3.2-2.3.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.3.8-2.3.11-րդ կետով`

«2.3.8-2.3.11. «Երկրորդական ճանապարհների հարում». 2.3.8` հարումներ աջից, 2.3.10` հարումներ ձախից, 2.3.9` հարում աջից, այնուհետև ձախից, 2.3.11` հարում ձախից, այնուհետև աջից».

6) N 1 ձևի 5-րդ գլուխը «5.19.1, 5.19.2. «Հետիոտնային անցում» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«5.19.3 և 5.19.4 - «Անկյունագծային հետիոտնային անցում» նշանները տեղակայվում են այն խաչմերուկներում, որտեղ հետիոտների երթևեկությունը կազմակերպված է խաչմերուկի անկյունագծով.».

7) N 1 ձևի 7-րդ գլխի 7.22-7.55 կետերը և 8-րդ նկարի 7.22-7.55 նշաններն ուժը կորցրած ճանաչել.

8) N 1 ձևի 8-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.29-րդ կետով.

«8.29. «Էլեկտրամոբիլների լիցքավորում» կիրառում են 7.4,7.5, 7.7, 7.9-7.11 նշանների հետ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորության մասին տեղեկացնելու համար».

9) N 1 ձևի 2-րդ նկարում 1.35 նշանը փոխարինել հետևյալ պատկերով`

«

pic1.35

1.35
Խաչմերուկի հատված

».

10) N 1 ձևի 3-րդ նկարը «Երկրորդական ճանապարհների հարում» վերնագրի վերջում լրացնել հետևյալ պատկերներով նոր` 2.3.8, 2.3.9, 2.3.10 և 2.3.11 նշաններով`

 

pic2.3.8

pic2.3.9

pic2.3.10

pic2.3.11

2.3.8 2.3.9 2.3.10 2.3.11
Երկրորդական ճանապարհների հարում

 

11) N 1 ձևի 6.2-րդ նկարը լրացնել հետևյալ պատկերներով նոր` 5.19.3 և 5.19.4 նշաններով`

 

12) N 1 ձևի 7-րդ նկարում «Շրջանցման ուղղություն» 6.18.1-6.18.3 նշանները փոխարինել հետևյալ պատկերներով`

 

13) N 1 ձևի 9-րդ նկարը լրացնել հետևյալ պատկերով նոր` 8.29 նշանով`

 

14) N 2 ձևի 1-ին գլխում նշված բոլոր «1.2.1» թվերը փոխարինել «1.2» թվերով.

15) N 2 ձևի 1-ին գլխի 3-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

16) N 2 ձևի 1-ին գլխի 1.17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.17` դեղին բեկյալ հոծ գիծ, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, իսկ 5.18` «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում` տաքսիների կայանման վայրերը.».

17) N 2 ձևի 1-ին գլխի 33-րդ պարբերությունից հանել «1.2.2,» թիվը.

18) N 2 ձևի 10-րդ նկարը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունվարի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունվարի 19-ի

N 71-Ն որոշման

 

«Նկար 10

 

 

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունվարի 2023 թվական:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.2023
N 71-Ն
Որոշում