12.12.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 նոյեմբերի 2022 թվականի N 70-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել` հանրակրթական ուսումնական հաստատություններում «Համաշխարհային պատմություն» առարկայի 7-րդ և 10-րդ դասարանների ծրագրերը` համաձայն հավելվածի:
Վ. Դումանյան
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի N 70-Ն հրամանի
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
Համաշխարհային պատմություն 7-րդ դասարան
Օրինակելի ծրագիր
1. Քաղաքակրթությունների առաջացումը Հին Արևելքում:
2. Անտիկ քաղաքակրթություններ. Հին Հունաստան, Հռոմ:
3. Միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման ուղին Արևմուտքում և Ամերիկայում:
4. Միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման ուղին Արևելքում:
|
Թեմա 1 |
|
Քաղաքակրթությունների առաջացումը Հին Արևելքում: |
|
Նպատակ |
|
Ձևավորել հնագույն քաղաքակրթությունների անցած ուղին վերլուծելու և մեկնաբանելու հմտություն, առօրյա հասարակությունների վրա ունեցած ազդեցությունը գնահատելու կարողություն: |
|
Ուսումնասիրման հարցեր |
|
1. Ո՞րոնք են Հին Արևելքի քաղաքակրթությունների առանձնահատկությունները:
2. Ինչպե՞ս են մեր նախնիների ստեղծած մշակութային արժեքներն արտահայտվում մեր օրերում, ինչքանո՞վ են դրանք արդիական:
3. Կարևո՞ր է պահպանել նախնիներից մեզ հասած մշակութային արժեքները, ինչո՞վ: |
|
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն |
|
Քաղաքակրթություն |
Կառավարում
Փոխկապակցվածություն |
|
Վերջնարդյունք |
|
1. 7.1.1. Ներկայացնի հնագույն քաղաքակրթությունները, դրանց ձևավորման ու զարգացման ընթացքը, առանձնահատկությունները համեմատի միմյանց հետ:
2. 7.1.2. Վերլուծի և համակարգի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական համատեքստում:
3. 7.1.3. Ուսումնասիրի հին քաղաքակրթությունների կողմից ժամանակի մարտահրավերները հաղթահարելու գործընթացները` դիտարկելով այն որպես հասարակության զարգացման կարևոր բաղադրիչ:
4. 7.1.4. Գնահատի հնագույն քաղաքակրթությունների ազդեցությունը արդի հասարակությունների վրա: |
|
Թեմայի բովանդակությունը |
|
1. Հին եգիպտական քաղաքակրթությունը:
2. Միջագետքյան քաղաքակրթությունը:
3. Խեթական թագավորություն, Աքեմենյան Իրան:
4. Չինաստան, Հնդկաստան: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով
2. Դեպքի ուսումնասիրություն
3. 3D մոդելով միջավայրի ստեղծում
4. Սահիկաշարի պատրաստում
5. Ալբոմների, թղթապանակների ստեղծում
6. Ուսումնասիրելով իր համայնքը հավաքագրի և ամբողջացնի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները: |
Օրինաչափություն
Պատճառները, հետևանքները, ընդհանրությունները, առանձնահատկությունները` որպես պատմական և հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Աշխարհագրություն-Քաղաքակրթությունների զարգացման աշխարհագրական միջավայրի ազդեցությունը:
Լեզու, գրականություն - Պատմական տեքստերի ընթերցում:
Մաթեմատիկա - Հաշվարկներ:
Արվեստ - Պատմության արտացոլանքը:
ՏՀՏ-սահիկաշարի ստեղծման, տեքստային խմբագրիչներով աշխատելու հմտություններ: |
|
Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Հ 2, Հ 8, Հ15, Հ17, Հ25, Հ26, Հ28, Հ30, Հ 31, Հ44, |
|
Թեմա 2 |
|
Անտիկ քաղաքակրթություններ. Հին Հունաստան, Հռոմ |
|
Նպատակ |
|
Ձևավորել անտիկ քաղաքակրթության կազմավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, նորարարությունների ունեցած դերը ժամանակակից աշխարհի վրա ցույց տալու և գնահատելու հմտություն: |
|
Ուսումնասիրման հարցեր |
|
1. Ո՞րոնք են անտիկ քաղաքակրթությունների առանձնահատկությունները:
2. Ո՞րն է անտիկ քաղաքակրթության ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ:
3. Արդյո՞ք հնարավոր է պատկերացնել արդի աշխարհի զարգացումը առանց անտիկ քաղաքակրթության: |
|
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն |
|
Գլոբալ փոխազդեցություն |
Ժամանակ, տեղ, տարածություն,
Զարգացում |
|
Վերջնարդյունք |
|
1. Վերլուծի անտիկ քաղաքակրթությունների ձևավորման և զարգացման գործընթացները, առանձնահատկությունները համեմատի միմյանց հետ:
2. Վերլուծի այն գործընթացները և գաղափարները, որոնք հանգեցրին անտիկ
քաղաքակրթությունների կործանմանը:
3. Ուսումնասիրի անտիկ քաղաքակրթությունների կողմից ժամանակի մարտահրավերները հաղթահարելու գործընթացները` դիտարկելով այն որպես հասարակության զարգացման կարևոր բաղադրիչ:
4. Գնահատի անտիկ քաղաքակրթությունների ձեռքբերումները և ազդեցությունը արդի հասարակությունների վրա: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. Հունական քաղաքակրթության սկիզբը, զարգացումը, անկումը:
2. Հունական քաղաքակրթության քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքը:
3. Հունական քաղաքակրթության ձեռքբերումներն ու ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա:
4. Հռոմեական քաղաքակրթության սկիզբը, զարգացումը, անկումը:
5. Հռոմեական պետության քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքը:
6. Հռոմեական քաղաքակրթության ձեռքբերումներն ու ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա:
7. Հելլենիստական աշխարհ. մշակութային ժառանգություն, համաշխարհայնացման առաջին փորձերը: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով
2. Դեպքի ուսումնասիրություն
3. Սահիկաշարի պատրաստում
4. Բանավեճ
5. Դերային խաղ
6. Համագործակցային աշխատանք
7. Նախագծային աշխատանք |
Անհատական և մշակութային արժեհամակարգ
Անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում:
Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները հանրահռչակելու, պահպանելու, զարգացնելու և փոխանցելու անհրաժեշտությունը: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Աշխարհագրություն - Քարտեզի ճանաչում:
Հայոց լեզու և գրականություն - Հունական առասպելները, տեքստերի ընթերցում:
Արվեստ - Հունական արվեստի առանձնահատկությունների ուսումնասիրում. նկարչություն, երաժշտություն, պար:
Մաթեմատիկա – Ձեռքբերումները` հաշվարկները, չափումները:
Հասարակագիտություն – կառավարման համակարգերի ուսումնասիրում:
ՏՀՏ-սահիկաշարի պատրաստման, տեքստային խմբագրիչներով աշխատելու հմտություններ: |
|
Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Հ 2, Հ 8, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 27, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 39, Հ 44, |
|
Թեմա 3 |
|
Միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման ուղին Արևմուտքում և Ամերիկայում |
|
Նպատակ |
|
Ձևավորել Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման, զարգացման և անկման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, դրանց ունեցած ներդրումն արդի աշխարհում գնահատելու հմտություն: |
|
Ուսումնասիրման հարցեր |
|
1. Ո՞րոնք են Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների առանձնահատկությունները:
2. Ի՞նչ ներդրում են ունեցել Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունները համաշխարհային քաղաքակրթության մեջ:
3. Արդյոք հնարավո՞ր է պատկերացնել արդի աշխարհի զարգացումը առանց Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթության: |
|
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն |
|
Փոփոխություն |
Հարաբերություններ
Պատճառ-հետևանք |
|
Վերջնարդյունք |
|
1. 7.3.1.Վերլուծի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները:
2. 7.3.2.Հետազոտի և ներկայացնի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների անկման պատճառները:
3. 7.3.3.Համեմատի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի առանձնահատկությունները:
4. 7.3.4.Գնահատի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների ունեցած ներդրումը արդի աշխարհի ձևավորման վրա: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. «Ժողովուրդների մեծ գաղթը» և Արևմտահռոմեական կայսրության անկումը. նոր պետությունների առաջացումը:
2. Արևելահռոմեական կայսրությունը (Բյուզանդիա):
3. Ռուսական պետություն:
4. Խաչակրաց արշավանքները և դրանց հետևանքները:
5. Անգլիան միջնադարում
6. Ֆրանսիան միջնադարում
7. Գերմանիան միջնադարում
8. «Ամերիկյան մինչկոլումբոսյան» քաղաքակրթությունները: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն
2. Հիմնախնդիրների հետազոտում
3. Սահիկաշարի, թղթապանակի, ստեղծում
4. Փաստավավերագրական ֆիլմերի դիտում
5. էքսկուրսիա վիրտուալ թանգարաններում |
Համաշխարհայնացում
Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Աշխարհագրություն - Քաղաքական և ֆիզիկական քարտեզ:
Հասարակագիտություն - Քաղաքական համակարգեր:
Գրականություն - Տեքստերի ուսումնասիրում ու վերլուծում, մասնավորապես` արաբական և հնդկական մաթեմատիկական դպրոցների վերաբերյալ:
Մաթեմատիկա - Հաշվարկներ և խնդիրների կազմում:
ՆԶՊ - Բանակների կառուցվածքի, զենքի տեսակների ուսումնասիրում:
Արվեստ - Քաղաքակրթությունների տարբերությունների արտացոլումն արվեստում:
ՏՀՏ- սահիկաշարի պատրաստման, տեքստային խմբագրիչներով աշխատելու հմտություններ: |
|
Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Հ 2, Հ 8, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44, |
|
Թեմա 4 |
|
Միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման ուղին Արևելքում |
|
Նպատակ |
|
Ձևավորել Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման, զարգացման և անկման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, դրանց ունեցած ներդրումն արդի աշխարհում գնահատելու հմտություն: |
|
Ուսումնասիրման հարցեր |
|
1. Ո՞րոնք էին Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների առանձնահատկությունները:
2. Ո՞րոնք են Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ:
3. Արդյոք հնարավո՞ր է պատկերացնել արդի աշխարհի զարգացումն առանց Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների: |
|
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն |
|
Համակարգ |
Նորարարություն
Հեռանկար |
|
Վերջնարդյունք |
|
7.4.1. Վերլուծի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման, զարգացման
առանձնահատկություններն ու օրինաչափությունները:
7.4.2. Հետազոտի և ներկայացնի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների անկման
պատճառները:
7.4.3. Համեմատի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի առանձնահատկությունները:
7.4.4. Գնահատի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ունեցած ներդրումն արդի աշխարհի ձևավորման վրա: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. Արաբական խալիֆայություն:
2. Մոնղոլական արշավանքները և «եվրասիական» տերության ստեղծումը:
3. Չինական քաղաքակրթությունը միջնադարում:
4. Հնդկաստանը միջնադարում:
5. Ճապոնիան միջնադարում:
6. Թուրքական պետությունը միջնադարում:
7. Պարսկական պետությունը միջնադարում: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն:
2. Հիմնախնդիրների հետազոտում:
3. Սահիկաշարի, թղթապանակի, ստեղծում
4. Փաստավավերագրական ֆիլմերի դիտում
5. էքսկուրսիա վիրտուալ թանգարաններում |
Ժամանակ և տարածություն
Պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Աշխարհագրություն - Քաղաքական և ֆիզիկական քարտեզ:
Հասարակագիտություն - Քաղաքական համակարգեր:
Գրականություն - Տեքստերի ուսումնասիրում ու վերլուծում, մասնավորապես` արաբական և հնդկական մաթեմատիկական դպրոցների վերաբերյալ:
Մաթեմատիկա - Հաշվարկներ և խնդիրների կազմում:
ՆԶՊ - Բանակների կառուցվածքի, զենքի տեսակների ուսումնասիրում:
Արվեստ - Քաղաքակրթությունների տարբերությունների արտացոլումն արվեստում:
ՏՀՏ- սահիկաշարի պատրաստման, տեքստային խմբագրիչներով աշխատելու հմտություններ: |
|
Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Հ 2, Հ 8, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44 |
Համաշխարհային պատմություն 10-րդ դասարան
1. Պատմությունն ու ես
2. Հին Արևելքի քաղաքակրթությունները
3. Անտիկ քաղաքակրթությունները
4. Հին աշխարհի մայրամուտը և Նորի սկզբնավորումը
5. Զարգացած և Ուշ միջնադար
6. Նոր աշխարհի հասարակական և մշակութային նկարագիրը
|
Թեմա 1 |
|
Պատմությունն ու ես |
|
Նպատակ |
|
Ձևավորել պատմության փուլաբաժանումները դասակարգելու, պատմական աղբյուրները ճանաչելու, վերլուծելու, քաղաքակրթությունների ձեռքբերումներն ու բացթողումները գնահատելու կարողություն: |
|
Վերջնարդյունք |
|
10.1.1. Դասակարգի պատմության փուլաբաժանումները, մեկնաբանի պատմական
գործընթացները:
10.1.2. Մեկնաբանի «քաղաքակրթություն» եզրույթը, դասակարգի քաղաքակրթության
տիպերը:
10.1.3. Վերլուծի և գնահատի քաղաքակրթությունների ձեռքբերումներն ու բացթողումները:
10.1.4. Մեկնաբանի և համատեքստում կիրառի պատմական եզրույթները, վերլուծի պատմական աղբյուրները: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. Ի՞նչ է պատմությունը, պատմության պարբերացումը, պատմական աղբյուրները, պատմական գործընթացի կարևորությունը:
2. Քաղաքակրթության տիպաբանությունը. քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային:
3. Հնագույն քաղաքակրթությունների ազդեցությունը արդի աշխարհում: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1. Աղբյուրների ուսումնասիրություն:
2. Հիմնախնդիրների հետազոտում:
3. Սահիկաշարերի պատրաստում: |
Օրինաչափություն
Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները` որպես պատմական և հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Հայոց պատմություն - Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումները և Հին Արևելքի երկրները:
Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով:
Հայոց լեզու - Լեզու և գիր, լեզվաընտանիք և ժողովուրդներ, գրային համակարգեր, գրանյութ, հնդեվրոպացիներ. տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:
ՏՀՏ- տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասընթացի ժամանակ: |
|
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41: |
|
Թեմա 2 |
|
Հին Արևելքի քաղաքակրթությունները |
|
Նպատակ |
|
Ձևավորել հինարևելյան հասարակությունների կազմավորման, զարգացման գործընթացների ազդեցությունը համաշխարհային պատմության համատեքստում վերլուծելու հմտություն: |
|
Վերջնարդյունք |
|
10.2.1. Հետազոտի հին արևելյան հասարակությունների ձևավորման և զարգացման
գործընթացները, համեմատի և համադրի այդ հասարակությունները:
10.2.2. Վերլուծի հին արևելյան հասարակությունների ազդեցությունը համաշխարհային
պատմական գործընթացների վրա:
10.2.3. Հետազոտի և ներկայացնի հին արևելյան հասարակություններում ձևավորված
համակարգերը:
10.2.4. Գնահատի հին արևելյան հասարակությունների դերը արդի աշխարհում: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. Հին Եգիպտական հասարակությունը: Քաղաքակրթական ձեռքբերումները և արդի հիմնախնդիրները:
2. Հին Միջագետքի հասարակությունը (Ք.ա. IV հազարամյակ - Ք.ա. 539 թ.), քաղաքակրթական ձեռքբերումները, և արդի հիմնախնդիրները:
3. Իրանական բարձրավանդակի պետությունները: Աքեմենյան աշխարհակալ տերությունը:
4. Փոքր Ասիայի, Արևելամիջերկրածովյան երկրների և Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթությունները, քաղաքակրթական ձեռքբերումները:
5. Հին Չինաստանի քաղաքակրթությունը, քաղաքակրթական ձեռքբերումները և արդի հիմնախնդիրները:
6. Հին Հնդկաստանի քաղաքակրթությունը, քաղաքակրթական ձեռքբերումները և արդի հիմնախնդիրները: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով,
2. Գրաֆիկական կազմակերպիչներ
3. Ֆիլմերի դիտում և քննարկում,
4. Կլոր սեղան-քննարկում,
5. Բանավեճ,
6. էսսե: |
Ժամանակ և տարածություն
Պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների փոխհարաբերությունները անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Հայոց պատմություն - Հայկական լեռնաշխարհը հնագույն ժամանակներում, Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումները և Հին Արևելքի երկրները:
Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով:
Հայոց լեզու - Լեզու և գիր, լեզվաընտանիք և ժողովուրդներ, գրային համակարգեր, գրանյութ, հնդեվրոպացիներ. տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:
Գրականություն - Աշխարհի առաջին էպոսը, առասպելներ:
Արվեստ – մշակույթի ուսումնասիրում:
ՏՀՏ- տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասընթացի ժամանակ: |
|
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41: |
|
Թեմա 3 |
|
Անտիկ քաղաքակրթությունները |
|
Նպատակ |
|
Ձևավորել Հին հունական և հռոմեական քաղաքակրթությունների սկզբնավորման, զարգացման ու անկման օրինաչափությունները և առանձնահատկությունները վերլուծելու, անտիկ քաղաքակրթությունների ազդեցությունը ներկայիս աշխարհի վրա գնահատելու հմտություն: |
|
Վերջնարդյունք |
|
10.3.1. Վերլուծի Հին հունական և հռոմեական քաղաքակրթությունների ձևավորման ու
զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները:
10.3.2. Համեմատի անտիկ քաղաքակրթությունները Հին արևելյան քաղաքակրթությունների
հետ:
10.3.2. Գնահատի անտիկ քաղաքակրթությունների ձեռքբերումները` որպես
հասարակությունների զարգացման խթան:
10.3.4. Ներկայացնի Հին հունական և հռոմեական քաղաքակրթությունների ազդեցությունը
արդի աշխարհում: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. Քաղաք-պետությունները և ժողովրդավարության դրսևորումները Հին Հունաստանում:
2. Հույն փիլիսոփաների գաղափարները` հասարակության զարգացման միջոց:
3. Պելոպոնեսյան պատերազմները. քաղաքակրթական ճգնաժամը Հին Հունաստանում:
4. Հելլենիստական մշակույթի ազդեցությունը արևելյան հասարակությունների վրա:
5. Հռոմեական հասարակության զարգացման փուլերը: «Հռոմեական աշխարհ»-ի գաղափարը:
6. Քրիստոնեության տարածումը Հռոմում. հասարակության կերպափոխումը:
7. Հունահռոմեական քաղաքակրթության ազդեցությունը. միջնադարից մինչև մեր օրեր: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1. Համեմատություն հունական և հռոմեական հասարակությունների և մշակույթների, ռազմարվեստի միջև:
2. Աշխատանք սկզբնաղբյուրներով:
3. Հիմնախնդիրների հետազոտում:
4. Սահիկաշարերի պատրաստում:
5. Էսսե: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ
Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները հանրահռչակելու, պահպանելու, զարգացնելու և փոխանցելու անհրաժեշտությունը: Անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Հայոց պատմություն - Հայկական լեռնաշխարհը հնագույն և հին ժամանակներում, տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների, հավատալիքների ու դիցարանի իմացություն, համեմատություն, Հայաստանը և Հին հունական ու հռոմեական քաղաքակրթությունները:
Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով:
Հայոց լեզու -Բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:
Գրականություն - Հոմերոսի պոեմները, հին հռոմեական գրականությունը, անտիկ պատմագրությունը և Հայաստանը:
Արվեստ - Հին աշխարհի հրաշալիքներ, արվեստի գործեր:
Հասարակագիտություն–կառավարման համակարգերի և հասարակությունների, փիլիսոփայական գաղափարների ուսումնասիրում:
ՏՀՏ-տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասընթացի ժամանակ: |
|
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41: |
|
Թեմա 4 |
|
Հին աշխարհի մայրամուտը և նորի սկզբնավորումը |
|
Նպատակ |
|
Ձևավորել Հին աշխարհի մայրամուտի և Նորի ակզբնավորման պատճառները, օրինաչափություններն ու առանձնահատկությունները, համաշխարհայնացման դրևորումներն ու ներկայիս աշխարհի հետ բազմատեսակ կապերը հետազոտելու և վերլուծելու հմտությունը: |
|
Վերջնարդյունք |
|
10.4.1. Հետազոտի Հին աշխարհի հասարակական ճգնաժամն ու Նորի ձևավորման նախադրյալները:
10.4.2. Վերլուծի համաշխարհայնացման դրսևորման ու զարգացման նախադրյալները, ընթացքն արևմուտքում և արևելքում:
10.4.3. Համեմատի անտիկ և միջնադարյան քաղաքակրթությունները, բացահայտի օրինաչափություններն ու առանձնահատկությունները:
10.4.4. Մեկնաբանի պատմական փորձը հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. Նոր պետությունների առաջացումն Արևմտահռոմեական կայսրության տարածքում: Հասարակության վերափոխումը:
2. Կաթոլիկ եկեղեցին և քրիստոնեական հասարակության ձևավորումը Արևմտյան Եվրոպայում:
3. Բյուզանդական «ուղղափառ» հասարակության ձևավորումը: Հոգևոր-մշակութային կապի խզումը Բյուզանդիայի և կաթոլիկ Եվրոպայի միջև:
4. Սասանյան Իրանը արևելք-արևմուտք հակադրության մեջ:
5. Իսլամի ծագումը: Արաբա-մուսուլմանական աշխարհի ձևավորումը, մուսուլմանական Իսպանիա:
6. Չինական հասարակության արժեհամակարգի ձևավորումը միջնադարում:
7. Հնդկաստանի հասարակությունը միջնադարում. կրոնադավանաբանական ազդեցությունները: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով,
2. Հիմնախնդիրների հետազոտում:
3. Սահիկաշարերի պատրաստում:
4. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում և քննարկում:
5. Բանավեճ:
6. Քննարկում:
7. Էսսե: |
Համաշխարհայնացում
Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Հայոց պատմություն - Հայաստանը հելլենիզմի դարաշրջանում, տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների, դիցարանի իմացություն, համեմատություն: Հայաստանը և հելլենիստական աշխարհը:
Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով:
Հայոց լեզու - Բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:
Գրականություն-Հելլենիստական դարաշրջանի գրականությունը, պատմագրությունը և Հայաստանը:
Արվեստ -Հին աշխարհի հրաշալիքներ, հելլենիզմի դարաշրջանի արվեստի գործեր:
ՏՀՏ- Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: |
|
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41: |
|
Թեմա 5 |
|
Զարգացած և ուշ միջնադար |
|
Նպատակ |
|
Ձևավորել միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման և փոփոխման օրինաչափություններն ու առանձնահատկությունները, միջնադարյան քաղաքակրթությունների և ներկայիս աշխարհի առնչությունները հետազոտելու և վերլուծելու հմտություն: |
|
Վերջնարդյունք |
|
10.5.1. Վերլուծի Զարգացած միջնադարի տարբեր քաղաքակրթությունների զարգացման և
փոփոխման առանձնահատկությունները:
10.5.3. Հետազոտի ձևավորված գաղափարներն ու գործընթացները, որոնք հիմք դարձան
հասարակության փոփոխության համար:
10.5.2.Գնահատի միջնադարյան դարաշրջանի քաղաքակրթական ձեռքբերումները: Համաշխարհային մշակույթի համատեքստում, ցույց տա մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու անհրաժեշտությունը:
10.5.4. Վեր հանի միջնադարի ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը, ցույց տա իր և սերունդների կապը պատմության մեջ: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. Մոնղոլ-թաթարական արշավանքները. քոչվորական հասարակությունից անցում դեպի «Եվրասիական տերության»:
2. Հարյուրամյա պատերազմը և դրա ազդեցությունը արևմտաեվրոպական հասարակությունների և պետությունների վրա:
3. Ռուսական պետության և հասարակության կայացումը XIV-XVI դարերում: Մոսկովյան Ռուսիա:
4. Թյուրք-մուսուլմանական զավթողական քաղաքականությունը և արևելաքրիստոնեական հասարակությունների ճգնաժամը: Օսմանյան տերություն:
5. «Մինչկոլումբոսյան ամերիկյան» հասարակությունների զարգացման առանձնահատկությունները:
6. Աշխարհագրական մեծ հայտնագործությունները և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքները:
7. Չինական և ճապոնական քաղաքակրթությունը Զարգացած և Ուշ միջնադարում: Նոր հասարակությունների և պետությունների ձևավորումը:
8. Հնդկաստանի հասարակության համակեցութային կերպափոխումները Մեծ մոնղոլների օրոք:
9. Ռեֆորմացիայի ազդեցությունը եվրոպական հասարակության վրա: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1. Հիմնախնդիրների հետազոտում:
2. Բանավեճեր, քննարկումներ:
3. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում:
4. Էսսե: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ
Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները հանրահռչակելու, պահպանելու, զարգացնելու և փոխանցելու անհրաժեշտությունը: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Հայոց պատմություն - Հայաստանը միջնադարում, տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և միջնադարյան քաղաքակրթությունները:
Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով:
Հայոց լեզու - Բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:
Գրականություն - Միջնադարյան եվրոպական և արևելյան գրականությունը, միջնադարյան պատմագրությունը և Հայաստանը:
Արվեստ - Միջնադարյան մշակույթի և արվեստի գործեր:
ՏՀՏ- Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: |
|
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41: |
|
Թեմա 6 |
|
Նոր աշխարհի հասարակական և մշակութային նկարագիրը |
|
Նպատակ |
|
Ձևավորել Նոր Եվրոպայի հասարակարգի ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները հետազոտելու, վերլուծելու և արդի աշխարհի վրա ունեցած ազդեցությունը գնահատելու հմտություն: |
|
Վերջնարդյունք |
|
10.6.1. Վերլուծի նոր ժամանակների հասարակարգի քաղաքական, հասարակական,
սոցիալական և մշակութային զարգացումներն ու գործընթացները:
10.6.2. Մեկնաբանի տարբեր հասարակությունների քաղաքակրթական մարտահրավերների
հաղթահարման ուղիները և կազմի խնդիրների լուծման իր տարբերակները:
10.6.3. Հետազոտի նոր ժամանակներում ձևավորված գիտական և մշակութային արժեքները և
դրանց ազդեցությունը հասարակության զարգացման տարբեր բնագավառների վրա:
10.6.4. Գնահատի նոր ժամանակների մշակույթի ազդեցությունը ներկայիս աշխարհի վրա: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. Սոցիալ-տնտեսական և քաղաքական միջավայրի վերակառուցումը, համակեցութային հարաբերությունները Եվրոպայում:
2. Արդյունաբերական քաղաքակրթության առաջացումը. արդյունաբերական հեղաշրջումը, հետևանքները:
3. Հասարակական փոփոխությունները, առօրյա կյանքն ու կենցաղավարությունը:
4. Գիտական նորարարությունները որպես հասարակության զարգացման շարժիչ ուժ: Գիտություն և կրթություն:
5. Վերածնունդը` հասարակության փոփոխման խթան: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով:
2. Հիմնախնդիրների հետազոտում:
3. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում:
4. Ռեֆերատ:
5. Էսսե:
6. Բանավեճ: |
Անհատներ և հարաբերություններ
Արժևորել անհատի կյանքը, համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերությունները ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Հայոց պատմություն - Հայաստանը նոր ժամանակներում, տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և նոր ժամանակների Եվրոպան:
Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով:
Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:
Գրականություն - Նոր ժամանակների եվրոպական և արևելյան գրականությունը, եվրոպական պատմագրությունը և Հայաստանը:
Արվեստ - Նոր ժամանակների մշակույթի, արվեստի գործերը, հուշարձաններ:
Հասարակագիտություն–Գաղափարախոսությունների և հասարակարգերի ուսումնասիրում:
ՏՀՏ-Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: |
|
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16,Մ22, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41: |
Պաշտոնական հրապարակման օրը` 2 դեկտեմբերի 2022 թվական:
|