12.12.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 նոյեմբերի 2022 թվականի N 73-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել` հանրակրթական ուսումնական հաստատություններում «Իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի ծրագիրը` համաձայն հավելվածի:
Վ. Դումանյան
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի N 73-Ն հրամանի
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԱՌԱՐԿԱՅԻ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ
«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
|
Թեմա 1 |
|
Ես ապրում եմ լեռնային երկրում
Քարտեզն իմ գործիքն է` ժամանակի և տարածության մեջ |
|
Նպատակ |
|
Ձևավորել հայրենիք հասկացությունը մեկնաբանելու, տարբեր քարտեզներ ճանաչելու և կիրառելու հմտություն, հոգատար վերաբերմունք սեփական ազգի ու հայրենիքի պատմամշակութային ձեռքբերումների նկատմամբ: |
|
Ուսումնասիրության հարցեր |
|
Ո՞վ եմ ես ժամանակի և տարածության մեջ, ո՞րն է իմ հայրենիքը:
Ի՞նչ է քարտեզը, քարտեզների ի՞նչ տեսակներ կան, որո՞նք են տարբեր քարտեզների առանձնահատկությունները, ինչպե՞ս կիրառել դրանք:
Ինչպե՞ս է ձևավորվել տոհմածառը` յուրաքանչյուր ընտանիքի ու ազգի պատմությունը:
Արդյո՞ք կարելի է միշտ վստահել քարտեզներին: |
|
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն |
|
Անհատ և պետություն |
«Ժամանակ, տեղ, տարածություն»,
«Հայրենիք», |
|
Վերջնարդյունք |
|
1. Նկարագրի իր բնակության վայրը, պետությունը, հայոց հայրենիքը, նրա աշխարհագրական դիրքը, սահմանները, պատմաաշխարհագրական միջավայրը:
2. Ներկայացնի հայրենիքի խորհրդանիշները:
3. Մեկնաբանի և կիրառի զանազան քարտեզներ:
4. Գնահատի իր համայնքի, ազգի պատմամշակութային ձեռքբերումները: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. Ես իմ փոքր հայրենիքում. իմ համայնքը, մարզը և երկիրը:
2. Մեր հարևանները:
3. Քարտեզների տեսակները և տարբերությունը. Արդյոք կարևոր են քարտեզները պատմության մեջ:
4. Ես ճանապարհորդում եմ Հայկական լեռնաշխարհի տարածքով` նահանգներ, մայրաքաղաքներ, բերդեր, ամրոցներ, եկեղեցիներ, լեռներ, լճեր:
5. Զինանշաններ և դրոշներ` ժամանակակից և պատմական: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1. Բնակավայրի քարտեզի ստեղծում
2. Տոհմածառի կազմում
3. Հայկական լեռնաշխարհի տարածքի` նահանգներ, մայրաքաղաքներ, բերդեր, ամրոցներ, եկեղեցիներ, լեռներ, լճերի վերաբերյալ ալբոմի կամ գրքի ստեղծում: |
Ժամանակի և տարածություն
Սովորողներն ուսումնասիրում են տարբեր մարդկանց ճանապարհորդությունները, մարդկության պատմության շրջադարձային կետերը, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության միջև հարաբերությունները, դրանց փոխկապվածությանը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Մաթեմատիկա-մասշտաբ
Բնագիտություն-աշխարհագրական օբյեկտների նկարագրություն
Մայրենի-տեքստերի ընթերցում` «Հերոդոտոս, Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի, Քսենոփոն, Մարկո Պոլո և այլք»: |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Հ 15, Հ16, Հ17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44, Հ45 |
|
Թեմա 2 |
|
Հայերի (իմ) ծագումնաբանությունը.
Հայկական լեռնաշխարհի բնակիչների կյանքը, կենցաղն ու ավանդապատումները |
|
Նպատակ |
|
Ձևավորել հայ ժողովրդի ծագումնաբանությունը, մշակույթը, կենցաղը, ավանդապատումները, ծեսերն ու տոները նկարագրելու և վերլուծելու կարողություն: Սերմանել հոգատար վերաբերմունք ու վարքագիծ ազգային հոգևոր և նյութական մշակույթների նկատմամբ: |
|
Ուսումնասիրության հարցեր |
|
Ի՞նչ է մշակույթը, որոնք են մշակույթի տեսակները:
Ինչպե՞ս է մշակույթը կերտում մարդու, ազգի ինքնությունը:
Արդյո՞ք մշակութային ավանդույթների պահպանումը կարևոր է հասարակության ինքնության զարգացման համար: |
|
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն |
|
Ինքնություն |
«Զարգացում»
«Մշակույթ» |
|
Վերջնարդյունք |
|
1. Մեկնաբանի Հայկական լեռնաշխարհի բնակիչների ավանդական զբաղմունքը, առօրյա կյանքն ու կենցաղը, նյութական և հոգևոր մշակույթի բաղադրիչները (մշակույթը և կենցաղը, ազգային տարազը, խոհանոցը, կիրառական արվեստը), ավանդույթները, տոներն ու ծեսերը:
2. Վերլուծի հայ ժողովրդի ծագման մասին ավանդապատումները` ներկայացնի դրանց ազդեցությունը իր ինքնության ձևավորման վրա:
3. Վերլուծի տեղանքի ու իրադարձությունների, պատմաաշխարհագրական տեղանունների հետ կապված ավանդապատումները:
4. Գնահատի ազգային հոգևոր-մշակութային արժեքները` որպես համամարդկային արժեքներ:
5. Ներկայացնի Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթին ու կենցաղին: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. Մշակույթ և կենցաղ. ազգային տարազ, խոհանոց, կիրառական արվեստ:
2. Ավանդապատումներ. հայ ժողովրդի ծագում, տեղանք` աշխարհագրական և պատմական վայրեր:
3. Ավանդույթներ, ծեսեր, պետական և եկեղեցական տոներ:
4. Հայաստանի ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթն ու կենցաղը, ավանդույթներն ու տոները: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1. Թղթապանակի ստեղծում կիրառական արվեստի վերաբերյալ
2. Սահիկաշարի ստեղծում
3. Հարցազրույց տատիկների, պապիկների հետ
4. Գրի առնի տեղական ավանդույթներ ու ավանդապատումներ
5. Շաբաթօրյակի կազմակերպում պատմամշակութային և հոգևոր հուշարձաններում |
Անհատական և մշակութային արժեհամակարգ
Վերլուծի ավանդապատումները, դրանց ունեցած ազդեցությունը տեղանունների, մեր ազգի ինքնության ձևավորման, հայի տեսակի ձևավորման վրա:
Սովորողները ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով մենք բացահայտում և արտահայտում ենք գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ, արժևորում ենք գեղագիտական ճաշակն ու ստեղծարարությունը: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
|
Մայրենի-ազգային տոների ու ավանդույթների, կենցաղի նկարագրությունը
Արվեստ-տոների բեմադրում, ազգային երգ ու պար |
|
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
|
Հ 15, Հ16, Հ17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44, Հ45 |
|
|
Թեմա 3 |
|
Հայոց քրիստոնեական արժեհամակարգը |
|
Նպատակ |
|
Ձևավորել քրիստոնեության հոգևոր, բարոյական, արժեքային համակարգի հիմունքները ուսումնասիրելու, հոգևոր-ազգային կառույցի դերը հասարակության կյանքում կարևորելու հմտություն, հարգանք սեփական ավանդույթների նկատմամբ: |
|
Ուսումնասիրության հարցեր |
|
Ի՞նչ է քրիստոնեական արժեհամակարգը, ի՞նչ է խորհուրդը:
Ինչպե՞ս է ընդունվել քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն:
Արդյո՞ք կրոնական բազմազանությունն է տարբերակում ազգերին: |
|
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն |
|
Արժեք |
«Հավատք»,
«Փոփոխություն», |
|
Վերջնարդյունք |
|
1. Ուսումնասիրի քրիստոնեության հոգևոր, բարոյական, արժեքային համակարգի հիմունքները:
2. Նկարագրի պատմական և մշակութային գործիչներին ու նրանց գործունեությունը քրիստոնեության ընդունման և տարածման գործում:
3. Մեկնաբանի քրիստոնեական եկեղեցու խորհուրդները:
4. Նկարագրի Հայաստանում բնակվող այլ ժողովուրդների կրոնա-դավանաբանական համակարգերը:
5. Համեմատի նախաքրիստոնեական և քրիստոնեական արժեհամակարգերի ընդհանրություններն ու առանձնահատկությունները հայ հասարակության մեջ: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. Քրիստոնեական արժեհամակարգ. աստվածաշնչյան առակներ, Նորկտակարանային պատմություններ:
2. Քրիստոնեական եկեղեցու խորհուրդները:
3. Քրիստոնեության ընդունումը. առաքյալները:
4. Հայոց եկեղեցու սրբերը:
5. Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մեսրոպ Մաշտոց:
6. Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների կրոնա-մշակութային համակարգերը: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
Աղբյուրների ուսումնասիրություն
Դերային և համագործակցային խաղեր
Իրավիճակների խաղարկում և քննարկում
Բանավեճ |
Ժամանակ և տարածություն
Գոյությունը լիարժեք ընկալելու համար անհրաժեշտ է «մոտենալ» տարածությանը և ժամանակին/ տարբեր մարդկանց կենցաղ, նրանց պատմություններ, ճանապարհորդություններ, մարդկության պատմության շրջադարձային կետեր, հայտնագործություններ, գյուտեր, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության միջև հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Մայրենի-ստեղծագործությունների գրական արժեքի գնահատում
Արվեստ- մանրանկարչության ուսումնասիրում, երգեր |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Հ 15, Հ16, Հ17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44, Հ45 |
|
Թեմա 4 |
|
Իմ հայրենիքի էպոսը` «Սասնա ծռեր» և այլ ժողովուրդների էպիկական պատումները |
|
Նպատակ |
|
Ձևավորել «Սասնա ծռեր» էպոսի և այլ ժողովուրդների էպիկական պատումների օրինակով ազգերի մշակութային առանձնահատկությունները վեր հանելու հմտություն: |
|
Ուսումնասիրության հարցեր |
|
Ի՞նչ է էպոսը, ի՞նչ է ազատությունը, անկախությունը, հավասարությունը:
Ինչպե՞ս է էպոսում ներկայացված հայ ժողովրդի մշակութային առանձնահատկությունները:
Արդյոք ազատությունն ու անկախությունը կարևոր են պետություն ունենալու համար: |
|
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն |
|
Արժեք |
«Մշակույթ»,
«Հարաբերություններ», |
|
Վերջնարդյունք |
|
1. Վերլուծի «Սասունցի Դավիթ» էպոսում ներկայացված արժեհամակարգը:
2. Համեմատի և հակադրի այլ ժողովուրդների էպոսներում ներկայացված արժեհամակարգը «Սասունցի Դավիթ» էպոսի հետ:
3. Տարբերակի էպոսի հերոսների գործունեությունը:
4. Մեկնաբանի Էպոսի հերոսների բնավորության գծերը և գնահատի նրանց ազդեցությունը իր վարքի դրսևորման վրա:
5. Հետազոտի և բացահայտի սեփական շրջապատում էպոսի <մերօրյա>> հերոսներին: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. «Սասունցի Դավիթ» էպոսը: 2. Հասարակությունն էպոսում: 3. Կերպարներն էպոսում: 4. Էպոսի դերը հայրենասիրության և ազգային արժեհամակարգի ձևավորման գործում: 5. Այլ ժողովուրդների էպոսները: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
Հերոսների կերպարների ուսումնասիրում
Աղբյուրի ուսումնասիրում
Զեկույց |
Անհատներ և հարաբերություններ
Ո՞վ եմ ես: Ո՞վ ենք մենք:
Սովորողներն ուսումնասիրում են էպոսի հերոսների կյանքը, համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերությունները, ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրություններն ու տարբերությունները: Էպոսի արժեհամակարգերի և իրենց արժեհամակարգերի համեմատություն են անում` տեսնելու թե՞ էպոսի որ հերոսների արժեհամակարգի կրողներն են: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Մայրենի -առասպել, էպոս
Բնագիտություն- կլիմայի կամ լանդշաֆտի փոփոխություն
Մաթեմատիկա-օրացույց` լուսնային, արևային, շաբաթների բաժանում և այլն |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Հ 15, Հ16, Հ17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44, Հ45 |
|
Թեմա 5 |
|
Անհատն ու հասարակությունը |
|
Նպատակ |
|
Ձևավորել անհատների դերը հասարակության ձևավորման գործում վերլուծելու, գնահատելու հմտություններ: |
|
Ուսումնասիրության հարցեր |
|
Ի՞նչ գործոններ են ազդում անհատի և հասարակության ձևավորման վրա:
Ո՞րն է անհատի ունեցած ազդեցությունը հասարակության վրա:
Արդյոք անհատի ազդեցությունը հասարակության վրա միայն դրական է: |
|
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն |
|
Համակեցություն |
Փոփոխություն,
Զարգացում |
|
Վերջնարդյունք |
|
1. Ուսումնասիրի անհատի ունեցած ազդեցությունը հայ հասարակության վրա:
2. Վերլուծի անհատի ունեցած դերը հասարակության զարգացման տարբեր բնագավառներում:
3. Գնահատի անհատի ունեցած դերը հասարակության կյանքում` ձևավորելով հարգալից վերաբերմունք նորարարություն արժեհամակարգի վերաբերյալ: |
|
Թեմայի բովանդակություն |
|
1. Ո՞վ է անհատը. քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային գործիչ:
2. Ինչպես է ձևավորվում հասարակությունը:
3. Անհատի դերը հասարակության կայացման գործում: |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
Պաստառ
Հարցում
Թղթապանակ |
Անհատական և մշակութային արժեհամակարգ
Սովորողները ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով մենք բացահայտում և արտահայտում ենք գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ, արժևորում ենք գեղագիտությունը և ստեղծարարությունը: |
|
Միջառարկայական կապերը թեմայում |
|
Մայրենի-ստեղծագործությունների գրական արժեքի գնահատում
Մաթեմատիկա-հաշվարկներ, խնդիրների ստեղծում |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ |
|
Հ 15, Հ16, Հ17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44, Հ45 |
Պաշտոնական հրապարակման օրը` 2 դեկտեմբերի 2022 թվական:
|