Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ «ՍԿԻԶԲ ...

 

31.03.2022 -

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԵՎ 2 ԱՅԼ ԳԱՆԳԱՏՆԵՐ
ՈՐՈՇՈՒՄ

 

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Գանգատ թիվ 32251/12

 

«ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-Ն ընդդեմ Հայաստանի և 2 այլ գանգատներ

 

(տե՛ս կից աղյուսակը)

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի մարտի 10-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով`

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]` Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով կից ներկայացված աղյուսակում նշված տարբեր ամսաթվերին ներկայացված վերոնշյալ գանգատները,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

 

ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Դիմումատու ընկերությունը` «Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որի գործունեության իրականացման վայրը Երևանում է: Այն ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ն. Բաղդասարյանը:

Դիմումատու ընկերության` Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված` ազատ արտահայտվելու իր իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքներն ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն), որը ներկայացրել է գանգատի ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ իր դիտարկումները: Դիտարկումներն ուղարկվել են դիմումատու ընկերությանը, որին հրավիրել են ներկայացնելու իր սեփական դիտարկումները: Քարտուղարի նամակներին որևէ պատասխան չի ստացվել:

Պատվիրված նամակով ուղարկված` 2021 թվականի հունվարի 11-ով թվագրված գրություններով դիմումատու ընկերությունը ծանուցվել է, որ թիվ 32251/12 և թիվ 71470/12 գանգատների առնչությամբ իր դիտարկումները ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրացել է 2017 թվականի մայիսի 29-ին, իսկ թիվ 12890/13 գանգատի առնչությամբ` 2017 թվականի հուլիսի 6-ին, և որ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որևէ միջնորդություն չի ներկայացվել:

Դիմումատու ընկերության ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի վրա, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը վարույթ չընդունել, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, որ դիմումատուն մտադիր չէ վարույթը շարունակել: Դիմումատու ընկերության փաստաբանն այդ նամակներն ստացել է 2021 թվականի փետրվարի 17-ին: Այնուամենայնիվ, որևէ պատասխան չի ստացվել:

2013 թվականից սկսած դիմումատու ընկերությունը կամ նրա փաստաբանը կապ չի հաստատել Դատարանի հետ:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Հաշվի առնելով գանգատների նույնաբովանդակ առարկան` Դատարանը նպատակահարմար է գտնում է դրանց քննությունն իրականացնել համատեղ` մեկ որոշման շրջանակներում:

Վերոնշյալի լույսի ներքո, ինչպես նաև Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքի մասով որևէ հատուկ հանգամանքի բացակայության առնչությամբ` Դատարանը համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ` համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետ «ա» ենթակետի:

Հետևաբար գործը պետք է վարույթ չընդունվի:

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն`

Որոշում է միացնել գանգատները.

Որոշում է գանգատները վարույթ չընդունել:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 31-ին:

 

Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]`
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]`
Նախագահ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
 

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը

 

 

Թիվ

Գանգատ թիվ

Գործի անվանումը

Ներկայացնելու ամսաթիվը

Դիմումատու Բնակության վայրը

Ներկայացվել է

1.

32251/12

«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի

18 մայիսի 2012թ.

«ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ Երևան

Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

2.

71470/12

«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի

27 հոկտեմբերի 2012թ.

3.

12890/13

«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի

31 հունվարի 2013թ.

 

 

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
31.03.2022
N 32251/12
Որոշում