Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱ ...

 

 

040.0083.300102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2002 թվականի N 83

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքում գործող գերեզմանատներում սպառվել են գերեզմանատեղերը և ելնելով գերեզմանատների տարածքների ընդլայնման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքում գործող գերեզմանատների տարածքների ընդլայնման և նոր գերեզմանատների կազմակերպման նպատակով հողերի տեղաբաշխման սխեման (կցվում է).

2. Նոր գերեզմանատների կազմակերպման նպատակով 87,0 հեկտար տարածքը, որից` Երևան քաղաքի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերից` 71,0 հեկտար, այդ թվում` Երևանի Ավան թաղային համայնքի վարչական տարածքի հողերից` 18,0 հեկտար, Երևանի Աջափնյակ թաղային համայնքի վարչական տարածքի հողերից` 53,0 հեկտար և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության Երևանի անտառատնտեսության անօգտագործելի հողերից` 16,0 հեկտար (Արտաշատի ջրանցքի վերին մասում` Երևան քաղաքի վարչական տարածքում) փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` պատմական և մշակութային հողեր գործառնական նշանակությամբ:

3. Երևանի քաղաքապետին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել նշված հողամասերի հատկացման մասին համապատասխան որոշումների ընդունումը և նախագծային փաստաթղթերի մշակման ու համաձայնեցման աշխատանքների կատարումը.

բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ ճշտել Երևան քաղաքի բոլոր գերեզմանատների` հատկացված հողամասերից դուրս ինքնակամ զբաղեցված տարածքների սահմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ` գերեզմանատների ամրակայման տարածքների պահպանման համար` սահմանելով բոլոր գերեզմանատների շահագործման համապատասխան ռեժիմ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 30-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունվարի 30-ի N 83 որոշմամբ

 

Երևան քաղաքում գործող գերեզմանատների տարածքների ընդլայնման և նոր

գերեզմանատների կազմակերպման նպատակով հողերի տեղաբաշխման սխեման

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Առաջարկված գերեզմանատների տարածքները

------------------------------------

1. Երևանի Աջափնյակ թաղային համայնքի տարածքի հողերից` 53 հեկտար 2. Երևանի Ավան թաղային համայնքի տարածքի հողերից` 18 հեկտար 3. Երևանի Շենգավիթ թաղային համայնքի տարածքի հողերից` 16 հեկտար

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2002
N 83
Որոշում