Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՀՀ 2002 Թ ...

 

 

040.0030.170102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2002 թվականի N 30

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2001 թվականի բյուջետային տարվա արդյունքներով առաջացած պարտքերը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների հաշվին վճարում իրականացնելու նպատակով 2001 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված` վերջինիս կողմից ընդունված, սահմանված կարգով ձևակերպված, սակայն չվճարված վճարային փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև 2001 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կանխիկ ձևով կատարված վճարումների գծով բանկային համակարգի նկատմամբ 2001 թվականի բյուջետային տարվա արդյունքներով առաջացած պարտքերը մինչև 4,169,251,848.9 դրամ ընդհանուր գումարի չափով, մարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.

բ) սույն որոշման առաջին կետի համաձայն բանկային համակարգի նկատմամբ պարտքերի մարման նպատակով վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից, որոնք կանխիկ ձևով ծախսեր կատարած հիմնարկների կողմից ձևակերպվում են որպես 2001 թվականին բյուջետային ծախսերի դասակարգման համապատասխան ծախսային հոդվածով կատարված ծախս, իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից` որպես Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից 2001 թվականի ընթացքում բանկային համակարգի նկատմամբ առաջացած բյուջետային պարտքի մարում.

գ) սույն կետում նշված պարտքերը մարվում են այդ վճարումների իրականացման նպատակով 2001 թվականին ներկայացված վճարային փաստաթղթերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած կարգով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.2002
N 30
Որոշում