041.0058.070202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 փետրվարի 2002 թվականի N 58
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման փորձարարական և նորարարական վարկի գնահատողական առաքելություն» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը վարկ տրամադրելու շուրջ բանակցություններ վարելու և համապատասխան ամփոփիչ արձանագրություն ստորագրելու նպատակով 2002 թվականի փետրվարի 10-17-ը Վաշինգտոն (ԱՄՆ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
(պատվիրակության ղեկավար)
Վ. Մովսիսյան - «Զարգացման հայկական գործակալություն» փակ
բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն
Բ. Ենգիբարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման
կենտրոնի գործադիր տնօրեն
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Կ. Ճշմարիտյանի և Վ. Մովսիսյանի ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Ընդունել ի գիտություն, որ Բ. Ենգիբարյանի ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը: